Այս վերնագրով թուրքական «Սթար» թերթը օգոստոսի 23-ի համարում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ավստրիական «Ստանդարտ» թերթին տված հարցազրույցին: Ըստ «Սթարի», հարցազրույցում նախագահ Սարգսյանն ասել է, որ սեպտեմբերի 6-ին Երեւանում նախատեսվող Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը սպասում են նախագահ Աբդուլլահ Գյուլին, ապա եւ ավելացրել. «Հայ-թուրքական հարաբերություններում ստեղծված իրավիճակը ոչ մեկին օգուտ չի բերում: Ճիշտ հակառակը, դրանից երկու կողմերն էլ տուժում են: Այլեւս անհնար է փոխադարձ առճակատումը: Դա չի նպաստում խնդիրների կարգավորմանը: Հիմա արդեն լուծում առաջադրելու ժամանակն է: Այդ ուղղությամբ քայլեր կատարելը հայ եւ թուրք ժողովուրդների օգտին կլինի: Թուրքիայի վարչապետ Էրդողանը դեռեւս ամիսներ առաջ նշել էր, որ բաց են նոր երկխոսության դռները»: Read more

ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ «ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ» ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎԱշխարհին սեփական հզորության ու անպատժելիության ցուցադրությունները հատուկ են միայն այն երկրներին, որոնք ողջ աշխարհին մոտենում են սեփական շահերի տեսանկյունից` այն սեփական ու ազդեցության գոտիների բաժանված տիրույթների տեսքով պատկերացնելով: Հարեւան Վրաստանում տեղի ունեցողը բնավ էլ ռուս-վրացական կամ, որ ավելի անհավանական է` վրաց-հարավօսական հարաբերությունների ու խնդիրների հարթության մեջ չի տեղավորվում, այլ վկայում է մեր տարածաշրջանում գերտերությունների շահերի բախման մասին, եւ որ ցավալի է` հերթական անգամ: Read more

Հեղինակը ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Լողօղլուն է
Նամակը հուլիսի 31-ին հրապարակել է Նյու Յորքի «turkish. com» կայքէջը, ընդգծելով, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի հաղթանակը կասկած չի հարուցում: Ահա թե ինչ է գրել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Ֆարուք Լողօղլուն.
Read more

ՆԱԽԱԳԱՀ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՆԻԻ ԱՎԵՐԱԿՆԵՐՆրա այցի ստվերում է մնացել Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությանը նվիրված արարողությունը
Հ. ՉԱՔՐՅԱՆ

Երեկ Կարսում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական արարողությամբ դրեց Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարության թուրքական հատվածի սկիզբը: Արարողությանը մասնակցեցին Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահները: 180 կիլոմետրանոց երկաթգծի թուրքական հատվածը՝ 76, վրացականը՝ 29, իսկ ադրբեջանականը՝ 80 կմ է: 450 մլն դոլար արժողությամբ այս նախագիծը ենթադրվում է ավարտել 2010-ին: Երկաթգիծը կունենա տարեկան 1 մլն ուղեւոր եւ 6 մլն 500 հազար տոննա բեռ փոխադրելու տարողություն: Read more

«Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության պաշտոնական դիրքորոշումը
«Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցությունը (ՇՀԸ) ուրախ է, որ Շվեյցարիան է ընտրվել Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական շփումների վերահաստատմանն ուղղված երկխոսության վայր: Ըստ երեւույթին 2008-ի հուլիսի 8-ին Բեռնում սկիզբ առած գաղտնի բանակցությունների իրողությունը անուղղակիորեն հաստատեց հուլիսի 18-ին Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Սակայն ՇՀԸ-ն նաեւ տեսնում է, որ ինքնին դրական այդ քայլի հետեւում քողարկված է 1915-1917 թթ. Հայոց ցեղասպանության փաստը միջազգային իրավունքի առումով կրկին վիճարկելու եւ այդ ցեղասպանության միջազգային ճանաչումը դրանով իսկ դանդաղեցնելու Թուրքիայի ցանկությունը: Դա ցնցող է մանավանդ այն առումով, որ Շվեյցարիան դաշնային դատարանի մակարդակով անվերապահորեն դատապարտել է Հայոց ցեղասպանության ժխտումը, այդպիսով հաստատելով իրողությունը: ՇՀԸ-ն համոզված է, որ երկու երկրների իրական երկխոսությունն իմաստ ունի լոկ այն դեպքում, եթե Թուրքիան բացի 1993-ից միակողմանիորեն փակած Հայաստանի սահմանը: Read more

ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ՄԻՋԵՎՆերքաղաքական կնճիռների լուծումը դեռ չի երեւում

Հանկարծ ու պարզվեց, որ այս պահին Հայաստանում երեք նախագահ կա` առաջին, երկրորդ, երրորդ, ոչ ավել, ոչ պակաս: Ճիշտ է, գործող նախագահը երրորդն է, սակայն, հասկանում եք, այդ չի նշանակում, որ նախորդ երկուսը նախագահ չեն, թոշակառու են կամ թե ինչ. պարզվեց` ոչ միայն առաջին նախագահն է հավակնում գործող դառնալ, այլեւ երկրորդը (դատելով պահելաձեւից եւ ռեսուրսների գույքագրման նրա ջանքերից, դա կատարվում է ծածուկ, բայց քննազնին նայողի համար` առավել քան տեսանելի, գումարած առաջին, եւ մասամբ երրորդ նախագահին ուղղած երկրորդի ուղերձները տարբեր, այդ թվում` վերջին հարցազրույցի միջոցով): Read more

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել Է, թե «ղարաբաղյան հակամարտությունը ոչ մի կերպ չի համապատասխանում Հայաստանի ազգային շահերին»: Նախարարը նշել Է, որ Ադրբեջանը հանդես Է գալիս «հակամարտության շուտափույթ լուծման, գրավյալ տարածքների վերադարձման եւ իրենց հողեր փախստականների վերադառնալու օգտին»: Ադրբեջանի արտգործնախարարն ասել Է, թե «Հայաստանում նոր ղեկավարություն Է, նոր նրբերանգներ են հայտնվել բանակցային գործընթացում, կողմերը եւ համանախագահները շարունակում են աշխատել Մինսկի խմբի մադրիդյան առաջարկությունների, մասնավորապես չհամաձայնեցված հարցերի շուրջը»: Մամեդյարովը հույս է հայտնել, որ բանակցային գործընթացում կհաջողվի ինչ-որ տեղաշարժերի հասնել: Մամեդյարովը նաեւ հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում համանախագահները ծանոթացել են կողմերի դիրքորոշումներին, հունիսի վերջին սպասվում է նրանց այցը տարածաշրջան:
Read more

Next Page →

    Thursday, 28 August 2008
  • Admin

  • Calendar

    • August 2008
      M T W T F S S
      « Jul    
       123
      45678910
      11121314151617
      18192021222324
      25262728293031
  • Archives

  • Links

  • Adv