ԻՆՉՈՒ ԷՐ ԹԱՐՍ ՆԱՅՈՒՄԴատելով դեմքի արտահայտությունից, որով արդարադատության նախկին նախարար, ներկայումս ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նայում է արդարադատության ներկայիս նախարարին եւ գլխավոր դատախազին, կարելի է ենթադրել, որ պատգամավորը ոչ լիովին է բավարարված վերջիններիս ղեկավարած կառույցների աշխատանքից: Read more

«ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի նկատմամբ 90 օրվա ընթացքում որեւէ քննչական գործողություն չի կատարվել: Բացի այդ, կալանքի տակ է նրանց ընտանիքի անդամներին պատկանող գույքը: Դուք պատասխանատո՞ւ եք նրանց նկատմամբ իրականացվող քննչական գործողությունների կամ չգործողությունների օրինականության համար»,- երեկ խորհրդարանական լսումներից հետո ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին այս հարցը տվեցին լրագրողները: Ի պատասխան՝ գլխավոր դատախազն ասաց. «Այդ անձանց նկատմամբ քննությունը իմ անմիջական վերահսկողության ներքո է, եւ ես պարտավոր եմ ապահովել քննչական գործողությունների օրինականությունը: Իսկ թե նրանցից որի հետ քանի՞ անգամ, ի՞նչ ժամանակահատվածում, ի՞նչ գործողություններ են կատարվում, դրա համար ես պարտավոր չեմ այստեղ պատասխան տալու: Քննիչն է ընտրում յուրաքանչյուր քրեական գործի տակտիկան, քննչական մեթոդիկան ու ռազմավարությունը»: Իսկ պատգամավորների հարազատների գույքը կալանքի տակ պահելու մասով ասաց. «Մենք շատ լավ գիտենք, որ կան մարդիկ, որոնց գույքը ոչ թե իր կամ կնոջ, կամ երեխայի, այլ անգամ զոքանչի կամ քեռու մարդու եսիմ ինչի հարեւանի վրա է գրված: Երբ քրեական գործով հիմնավորում ենք, որ դա իր սեփականությունն է, մենք պարտավոր ենք դրա վրա կալանք դնել»:
Read more

ՀԵՆՑ ԷՍՊԵՍ ԷԼ ԴԱՏԱՎՃԻՌ ԵՆ ԿԱՐԴՈՒՄԱպրիլի 30-ին Վարչական դատարանը կարճեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանի նկատմամբ ոստիկանության ներկայացրած վարչական հայցադիմումը, որովհետեւ ոստիկանությունն իր հայցը ետ էր վերցրել: Հիշեցնենք, որ Լ. Եղիազարյանը մեղադրվում էր «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 180-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ օրը ՀՀ վարչական դատարանի դատավոր Աշոտ Աբովյանը Լյովա Եղիազարյանի վճիռը կարդաց ձեռքը գրպանում դրած (լուսանկարում)` փաստելով իր արհամարհանքը ոչ միայն դատավճռի, այլեւ դատարանի եւ նրա մասնակիցների նկատմամբ: Նա նաեւ հասցրեց իրեն լուսանկարող լրագրողին հիշեցնել, որ ինքը ԶԼՄ-ների մասին օրենքի համահեղինակն է եղել եւ հաստատ գիտի, որ այդ օրենքով լրագրողը, իբր, իրավունք չունի
Õ¤Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¡Õ¶Õ¸Ö‚Õ´ Õ¬Õ¸Ö‚Õ½Õ¡Õ¶Õ¯Õ¡Ö€Õ¥Õ¬: Read more

«Ես միշտ խուսափել եմ գնացած մարդկանց մասին խոսել: Բայց տասը տարի իրեն համարելով եւ լինելով ՀՀ նախագահ՝ Քոչարյանը պատմության մեջ չի մնա: Եվ իր համար ավելի լավ, որ չի մնա, այլապես լավ ձեւով չեն հիշելու: Նույնիսկ մարդիկ, ովքեր ընդամենը երկու ամիս առաջ քծնում էին իրեն, իր միջոցով չգիտես ինչերի են հասել՝ իր կողքը չկանգնեցին: Ինքը մենակ մնաց: Իսկ Տեր-Պետրոսյանի կողքին ժողովուրդը 10 տարի անց էլ կանգնեց: Այդ մասին թող ինքը մտածի: Եթե ուրիշ ոչինչ չաներ Ռ. Քոչարյանը, միայն ազգին փողի ասեղի վրա նստեցնելու մոլուցքը բավական է, որ նրան ազգը չընդունի: Ինչ մնում է նրա ասածներին՝ այդ գռեհիկ բառապաշարն էլ մարդու ներքին կուլտուրայի, ինտելեկտի, կրթվածության խնդիր է»,- նախկին նախագահի մասին նման կարծիք արտահայտեց ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
Read more

Ո՞Վ Ա ՔԵԶ ՓՈՂ ՏՎԵԼԷջմիածնի ոստիկանները հիմնականում այս հարցն են տալիս բերման ենթարկվածներին

Օրեր առաջ ՀՀ ոստիկանության Էջմիածնի բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել Հայթաղ գյուղի բնակիչ Արթուր Գրիգորյանին՝ նույն պատճառով, ինչ պատճառով այս օրերին բերման կամ հետապնդումների են ենթարկվում ՀՀ այլ քաղաքացիներ: Շատերի նման՝ Արթուրն էլ համարձակություն է ունեցել բարձրաձայնել եւ պաշտպանել իր քաղաքական հայացքները: Արթուրն անկուսակցական է, բայց սերտորեն համագործակցում է ՀԺԿ-ի հետ, 2003թ. ընտրություններում ակտիվ աշխատանք է ծավալել հօգուտ Ստեփան Դեմիրճյանի, իսկ այս նախագահական ընտրություններում եղել է համաժողովրդական շարժման ակտիվիստներից, բուռն գործունեություն է ծավալել՝ ի պաշտպանություն Լեւոն Տեր-Պետրոսյանի, մասնակցել է հանրահավաքների ու երթերի: Read more

Ազատամարտիկներ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի ու «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը երեկ անցավ սարսափելի լարված մթնոլորտում՝ ուշաթափություններով ու ժողովուրդ-ոստիկան բախումներով: Դատավոր Վահե Խալաթյանը որոշել էր դատավարությունն անցկացնել փոքր դահլիճում: Այդ պատճառով ոստիկանները լծվել էին մարդկանց դատարանի շենք չթողնելու գործին: Բանը հասավ նրան, որ փշրվեցին դատարանի ապակյա դռները: Կես ժամ տեւած բախումից հետո մի քանիսին թույլատրեցին մասնակցելու երկու ժամ ուշացումով սկսված դատավարությանը: Այդ ընթացքում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը դատարանի նախագահի հետ բանակցություններ էր վարում ժողովրդին ներս թողնելու թեմայով՝ խոստանալով ստանձնել դատապրոցեսի անաղմուկ ընթացքը: Բանակցություններն ապարդյուն անցան: «Մարդկանց պարտադրում են մնալ 70 տեղանոց դահլիճում, որի զգալի հատվածը զբաղեցնում են կարգադրիչներն ու ոստիկանները, գուցե հայտարարվի, որ նիստը դռնփա՞կ է, մարդիկ կիմանան, որ չեն կարող մտնել, դատավարությունն էլ կընթանա այնպես, ինչպես պատկերացնում են իրականացնողները»,- «Առավոտին» ասաց պատգամավորը: Read more

ՀԱՆՈՒՆ ԻՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ«Մենք մշտապես առաջնորդվել եւ այսուհետեւ եւս առաջնորդվելու ենք քաղաքական պայքարի ընդունված կանոններով, գործել եւ այսուհետեւ եւս գործելու ենք բացառապես օրենքի շրջանակներում՝ ի տարբերություն իշխող վարչախմբի, որն այդ կանոններին ու գործելակերպին սիստեմատիկաբար հակադրել եւ շարունակում է հակադրել ժողովրդավարական ազատությունների սահմանափակումը, ագրեսիվ հակաքարոզչությունը, վարչատնտեսական ճնշումները, զանգվածային ձերբակալությունները եւ, վերջապես, ֆիզիկական բռնությունը, որի բարձրակետը հանդիսացավ մարտի 1-ի արյունահեղությունը: Read more

← Previous PageNext Page →

    Tuesday, 07 February 2012
  • Admin

  • Calendar

    • February 2012
      M T W T F S S
      « Apr    
       12345
      6789101112
      13141516171819
      20212223242526
      272829  
  • Archives

  • Links

  • International newspers: