Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, դեռեւս փետրվարի 24-ին ձերբակալված Սմբատ Այվազյանի դատաքննությունը: Դատարանի դահլիճում ներկաները Սմբատ Այվազյանին դիմավորել են «Ազատություն» եւ «Հաղթանակ» վանկարկումներով: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու», նաեւ 235 հոդվածի 4-րդ մասով՝ «սառը զենք» կրելու համար: Դատական նիստի հենց մեկնարկում դատավոր Գագիկ Ավետիսյանը որոշեց «պատժիչ» միջոցներ կիրառել նիստերի դահլիճում գտնվողներից մի քանիսի, այդ թվում` Բաբկեն Արարքցյանի, Սուրեն Աբրահամյանի եւ ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի նկատմամբ՝ նրանց դահլիճից դուրս հանելով: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ հուլիսի 28-ը:
Read more

ՀԵՍԱ ԿՏԱՄ ԳԼԽԻԴԿառավարության շենքի առջեւ երեկ տեսնելով ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանին՝ վաստակավոր մանկավարժ, նախկինում հայերենի ուսուցիչ Կլարա Խաչիկովնան սկսեց նրան հայտնել իր բավական սուր, նաեւ վիրավորանքներով լեցուն գնահատականները՝ հայերենին Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տիրապետելու, եւ ընդհանրապես՝ նրանց պահվածքի վերաբերյալ: Read more

ԻՆՉՈՒ ԷՐ ԹԱՐՍ ՆԱՅՈՒՄԴատելով դեմքի արտահայտությունից, որով արդարադատության նախկին նախարար, ներկայումս ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նայում է արդարադատության ներկայիս նախարարին եւ գլխավոր դատախազին, կարելի է ենթադրել, որ պատգամավորը ոչ լիովին է բավարարված վերջիններիս ղեկավարած կառույցների աշխատանքից: Read more

«ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի նկատմամբ 90 օրվա ընթացքում որեւէ քննչական գործողություն չի կատարվել: Բացի այդ, կալանքի տակ է նրանց ընտանիքի անդամներին պատկանող գույքը: Դուք պատասխանատո՞ւ եք նրանց նկատմամբ իրականացվող քննչական գործողությունների կամ չգործողությունների օրինականության համար»,- երեկ խորհրդարանական լսումներից հետո ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին այս հարցը տվեցին լրագրողները: Ի պատասխան՝ գլխավոր դատախազն ասաց. «Այդ անձանց նկատմամբ քննությունը իմ անմիջական վերահսկողության ներքո է, եւ ես պարտավոր եմ ապահովել քննչական գործողությունների օրինականությունը: Իսկ թե նրանցից որի հետ քանի՞ անգամ, ի՞նչ ժամանակահատվածում, ի՞նչ գործողություններ են կատարվում, դրա համար ես պարտավոր չեմ այստեղ պատասխան տալու: Քննիչն է ընտրում յուրաքանչյուր քրեական գործի տակտիկան, քննչական մեթոդիկան ու ռազմավարությունը»: Իսկ պատգամավորների հարազատների գույքը կալանքի տակ պահելու մասով ասաց. «Մենք շատ լավ գիտենք, որ կան մարդիկ, որոնց գույքը ոչ թե իր կամ կնոջ, կամ երեխայի, այլ անգամ զոքանչի կամ քեռու մարդու եսիմ ինչի հարեւանի վրա է գրված: Երբ քրեական գործով հիմնավորում ենք, որ դա իր սեփականությունն է, մենք պարտավոր ենք դրա վրա կալանք դնել»:
Read more

ՀԵՆՑ ԷՍՊԵՍ ԷԼ ԴԱՏԱՎՃԻՌ ԵՆ ԿԱՐԴՈՒՄԱպրիլի 30-ին Վարչական դատարանը կարճեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանի նկատմամբ ոստիկանության ներկայացրած վարչական հայցադիմումը, որովհետեւ ոստիկանությունն իր հայցը ետ էր վերցրել: Հիշեցնենք, որ Լ. Եղիազարյանը մեղադրվում էր «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 180-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ օրը ՀՀ վարչական դատարանի դատավոր Աշոտ Աբովյանը Լյովա Եղիազարյանի վճիռը կարդաց ձեռքը գրպանում դրած (լուսանկարում)` փաստելով իր արհամարհանքը ոչ միայն դատավճռի, այլեւ դատարանի եւ նրա մասնակիցների նկատմամբ: Նա նաեւ հասցրեց իրեն լուսանկարող լրագրողին հիշեցնել, որ ինքը ԶԼՄ-ների մասին օրենքի համահեղինակն է եղել եւ հաստատ գիտի, որ այդ օրենքով լրագրողը, իբր, իրավունք չունի
դատարանում լուսանկարել: Read more

«Ես միշտ խուսափել եմ գնացած մարդկանց մասին խոսել: Բայց տասը տարի իրեն համարելով եւ լինելով ՀՀ նախագահ՝ Քոչարյանը պատմության մեջ չի մնա: Եվ իր համար ավելի լավ, որ չի մնա, այլապես լավ ձեւով չեն հիշելու: Նույնիսկ մարդիկ, ովքեր ընդամենը երկու ամիս առաջ քծնում էին իրեն, իր միջոցով չգիտես ինչերի են հասել՝ իր կողքը չկանգնեցին: Ինքը մենակ մնաց: Իսկ Տեր-Պետրոսյանի կողքին ժողովուրդը 10 տարի անց էլ կանգնեց: Այդ մասին թող ինքը մտածի: Եթե ուրիշ ոչինչ չաներ Ռ. Քոչարյանը, միայն ազգին փողի ասեղի վրա նստեցնելու մոլուցքը բավական է, որ նրան ազգը չընդունի: Ինչ մնում է նրա ասածներին՝ այդ գռեհիկ բառապաշարն էլ մարդու ներքին կուլտուրայի, ինտելեկտի, կրթվածության խնդիր է»,- նախկին նախագահի մասին նման կարծիք արտահայտեց ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
Read more

Ո՞Վ Ա ՔԵԶ ՓՈՂ ՏՎԵԼԷջմիածնի ոստիկանները հիմնականում այս հարցն են տալիս բերման ենթարկվածներին

Օրեր առաջ ՀՀ ոստիկանության Էջմիածնի բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել Հայթաղ գյուղի բնակիչ Արթուր Գրիգորյանին՝ նույն պատճառով, ինչ պատճառով այս օրերին բերման կամ հետապնդումների են ենթարկվում ՀՀ այլ քաղաքացիներ: Շատերի նման՝ Արթուրն էլ համարձակություն է ունեցել բարձրաձայնել եւ պաշտպանել իր քաղաքական հայացքները: Արթուրն անկուսակցական է, բայց սերտորեն համագործակցում է ՀԺԿ-ի հետ, 2003թ. ընտրություններում ակտիվ աշխատանք է ծավալել հօգուտ Ստեփան Դեմիրճյանի, իսկ այս նախագահական ընտրություններում եղել է համաժողովրդական շարժման ակտիվիստներից, բուռն գործունեություն է ծավալել՝ ի պաշտպանություն Լեւոն Տեր-Պետրոսյանի, մասնակցել է հանրահավաքների ու երթերի: Read more

← Previous PageNext Page →

    Thursday, 20 November 2008
  • Admin

  • Calendar

    • November 2008
      M T W T F S S
      « Sep    
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930
  • Archives

  • Links

  • Adv