Երեկ Ծիծեռնակաբերդ էին այցելել նաեւ հազարավոր սփյուռքահայեր, որոնցից շատերը հայրենիք էին ժամանել հենց Ցեղասպանության օրվա կապակցությամբ: Հայաստան էին ժամանել նաեւ արդեն 5 տարի Արտաշատի քույր քաղաքը համարվող Ֆրանսիայի Քլամար քաղաքի քաղաքապետը, փոխքաղաքապետը եւ եւս 32 ֆրանսահայեր: Նրանցից մեկը՝ Ստեփան Էլմուզյանը, «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Հատուկ եկել եմ Հայաստան՝ ծաղիկ դնելու եւ հարգելու հիշատակը մեր հայրենակիցների»: Իսկ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ սփյուռքի մեր հայրենակցի կարծիքը հետեւյալն էր. «Մինչեւ Թուրքիան չընդունի Ցեղասպանությունը, մենք նրանց հետ չենք կարող որեւէ հարաբերություն ունենալ: Սակայն բոլորս էլ գիտենք, թե ինչպես են աշխատում Թուրքիայի դիվանագետները: Մեզ ասում են, թե կողմ են հարցը կարգավորելուն, բայց թիկունքից շարունակում են իրենց գործերը: Դրա վկայությունը Հրանտ Դինքն է»:
Read more

Երեկ, ժամը 14-ի սահմաններում, արտասահմանյան մի քանի շքեղ մեքենաներ՝ «Համմեր»՝ 007 ՕՕ 07 համարանիշով, «Ֆոլքսվագեն» ջիպ՝ 07 ՍՍ 030, Տոյոտա «Պրադո»՝ 55 ՍՏ 755, «Մերսեդես» ջիպ՝ 006 ՍՍ 55, «ԲՄՎ-X5»՝ 001 ՕՕ 07, կարմիր լույսի տակ, ազդանշաններ տալով, իջան Մաշտոցի պողոտայով եւ հատելով Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկը՝ ուղիղ Վ. Սարոյանի արձանի մոտով շարունակեցին իրենց ճանապարհը պողոտայով դեպի Օպերա՝ չնայած այս ճանապարհը բաց է միայն քաղաքային տրանսպորտի համար: Օպերայի մոտակայքում մշտապես գտնվող ճանապարհային ոստիկանության աշխատակիցները որեւէ ձեւով չարձագանքեցին այդ խախտմանը: Վերջերս, ոստիկանության օրվա կապակցությամբ, պարգեւատրվել են նաեւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Հավանաբար, հասարակական կարգը պահպանելու համար:
Read more

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ «ՌԵԳԻՈՆՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՄԻՋԵՎ

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ «ՌԵԳԻՈՆՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՄԻՋԵՎ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ԲՀԿ-ն շարունակում է ամրապնդել իր դիրքերը միջազգային-միջկուսակցական համագործակցության ոլորտում: Դեկտեմբերի 19-21-ը Ուկրաինայի «Ռեգիոնների կուսակցության» նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով Կիեւում էր գտնվում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը: Read more

Խորվաթիայի Հանրապետության նախագահ Ստեֆան Մեսիչի հետ հանդիպման սկզբում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փոխանցել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնն ու բարեմաղթանքը: Ծավալված ջերմ եւ բարեկամական զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ տնտեսության, սպորտի եւ զբոսաշրջության ոլորտներում գործակցության հեռանկարները՝ հաշվի առնելով երկու երկրների բազմաթիվ ընդհանրությունները: Զրուցակիցները մասնավորապես կարեւոր են համարել երկու երկրների առաջատար բիզնես-խմբերի գործակցության հնարավորությունները, որը կարող է ծավալվել բարձր տեխնոլոգիաների, շինարարության ու շինանյութերի արտադրության, առեւտրի եւ այլ ոլորտներում: Կողմերը շեշտել են, որ երկու երկրներում էլ հետաքրքրություն կա միմյանց արագ զարգացող էկոնոմիկաների ու տնտեսավարման մեթոդների նկատմամբ: Առանձնակի անդրադարձ է եղել զբոսաշրջության բնագավառում երկկողմ համագործակցությունը զարգացնելու խնդրին, մասնավորապես՝ երկու երկրների զբոսաշրջային ընկերությունների պոտենցիալը առավելագույն չափով դեպի միմյանց նպատակաուղղելու հնարավորությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտացնել կապերը երկու երկրների ազգային օլիմպիական կոմիտեների միջեւ: Գագիկ Ծառուկյանը, որպես նաեւ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, առաջարկել է իրականացնել միմյանց առաջավոր փորձի փոխանակում, մարզիկների համատեղ մարզական հավաքներ: Կողմերը նշել են, որ Հայաստանի հավաքականի՝ Պեկինի օլիմպիադայում նվաճած բազմաթիվ պարգեւները Հայաստանին իրավամբ ապահովում են բարձր վարկանիշ, եւ նրա փորձը կարող է հետաքրքիր լինել շատ երկրների համար: Դեկտեմբերի 17-ին Խորվաթիայի նախագահ Ստեֆան Մեսիչը պաշտոնական ճաշկերույթ է տվել Գագիկ Ծառուկյանի եւ նրա գլխավորած պատվիրակության պատվին: Նույն օրը Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան:
Read more

Մեկը՝ Հայաստանից, մյուսը՝ Արեւմուտքից

Ինչպես հայտնի է, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը, որը նոյեմբերի 20-ից 22-ը հատուկ այցով գտնվում էր Հայաստանում, հայտարարել էր, թե՝ «ազատությունից զրկված անձանց իրավիճակը շարունակում է լուրջ մտահոգության պատճառ լինել»: Նա ափսոսանք էր հայտնել, որ թվով 19 անձանց նկատմամբ քրգործերը հիմնված էին միայն ոստիկանական վկայության վրա, եւ հավելել էր՝ այդ պահի դրությամբ, մասնավորապես՝ «Յոթի» գործի շրջանակներում, ինքը «չի հանդիպել այնպիսի ապացույցների, որոնց հիման վրա անկախ դատարանը կկարողանար այդ 7 հոգուն մեղադրել կամ դատապարտել բռնությամբ իշխանությունը յուրացնելու մեջ»: Համմարբերգը նաեւ խոստացել էր իր վերջնական կարծիքը այդ գործի առնչությամբ հայտնել «Յոթի» գործով մեղադրական եզրակացությանը ծանոթանալուց հետո: Read more

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երեկվանից սկսվել են տարբեր երկրների ղեկավարների ելույթները: Մեզ համար, անշուշտ, երեկ հնչած ելույթներից առավել ուշագրավ են երեքը՝ մատուցված Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի եւ Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու կողմից: Այսպես: Read more

Երեկ դատարանի վճռով պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր դեռեւս 2003 թ. մարտի 16-ին եւ Նոր Նորքի առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը կազմակերպելու մեղադրանքով:
Read more

Next Page →

    Wednesday, 10 March 2010
  • Admin

  • Calendar

    • March 2010
      M T W T F S S
      « Apr    
      1234567
      891011121314
      15161718192021
      22232425262728
      293031  
  • Archives

  • Links

  • International newspers: