Այս վերնագրով թուրքական «Սթար» թերթը օգոստոսի 23-ի համարում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ավստրիական «Ստանդարտ» թերթին տված հարցազրույցին: Ըստ «Սթարի», հարցազրույցում նախագահ Սարգսյանն ասել է, որ սեպտեմբերի 6-ին Երեւանում նախատեսվող Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը սպասում են նախագահ Աբդուլլահ Գյուլին, ապա եւ ավելացրել. «Հայ-թուրքական հարաբերություններում ստեղծված իրավիճակը ոչ մեկին օգուտ չի բերում: Ճիշտ հակառակը, դրանից երկու կողմերն էլ տուժում են: Այլեւս անհնար է փոխադարձ առճակատումը: Դա չի նպաստում խնդիրների կարգավորմանը: Հիմա արդեն լուծում առաջադրելու ժամանակն է: Այդ ուղղությամբ քայլեր կատարելը հայ եւ թուրք ժողովուրդների օգտին կլինի: Թուրքիայի վարչապետ Էրդողանը դեռեւս ամիսներ առաջ նշել էր, որ բաց են նոր երկխոսության դռները»:

Հայաստանի նախագահը, ինչպես «Սթարն» է վկայում, միաժամանակ ընդգծել է, որ կարելի է այդ երկխոսությունը սկսել, եթե երկու երկրների իշխանությունները քաղաքական կամք դրսեւորեն եւ այդ առումով մատնանշել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան այցի կարեւորությունը:

Õ€. Õ‰.
Source: http://www.azg.am

Permanent link:  http://www.armpress.com/azg/2008/08/26/1264/

Comments

Comments are closed.

    Saturday, 31 July 2010
  • Admin

  • Calendar

    • August 2008
      M T W T F S S
      « Jul   Sep »
       123
      45678910
      11121314151617
      18192021222324
      25262728293031
  • Archives

  • Links

  • International newspers: