Õ€Õ¥Õ²Õ«Õ¶Õ¡Õ¯Õ¨ Ô±Õ„Õ†-Õ¸Ö‚Õ´ Ô¹Õ¸Ö‚Ö€Ö„Õ«Õ¡ÕµÕ« Õ¶Õ¡Õ­Õ¯Õ«Õ¶ Õ¤Õ¥Õ½ÕºÕ¡Õ¶ Ô¼Õ¸Õ²Ö…Õ²Õ¬Õ¸Ö‚Õ¶ Õ§
Նամակը հուլիսի 31-ին հրապարակել է Նյու Յորքի «turkish. com» կայքէջը, ընդգծելով, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի հաղթանակը կասկած չի հարուցում: Ահա թե ինչ է գրել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Ֆարուք Լողօղլուն.

«Սենատոր Օբամա

Ձեր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում հուսադրող է ոչ միայն ամերիկացի ընտրողների, այլեւ աշխարհի միլիոնավոր մարդկանց համար: Նորամտության վերաբերյալ Ձեր տված խոստումը, լսելու եւ ըմբռնելու ունակությունը ոգեւորել են զանգվածներին եւ համախմբել նրանց: Եթե Դուք ընտրվեք ԱՄՆ նախագահ, Ձեր որոշումներն ու նախապատվությունները կարեւոր դեր են խաղալու մարդկանց կյանքում: Դրական եւ օգտակար փոփոխություններ կատարելու, Ձեր առջեւ ծառացած խնդիրները ճիշտ ըմբռնելու համար պետք է անկողմնակալ, ստեղծագործող, արդարամիտ եւ հավասարակշիռ լինել:

ÕƒÕ«Õ·Õ¿ Õ¨Õ´Õ¢Õ¼Õ¶Õ¥Õ¬ Õ°Õ¡ÕµÕ¥Ö€Õ« ÕºÕ¶Õ¤Õ¸Ö‚Õ´Õ¶Õ¥Ö€Õ¨

Այս նամակը գրում եմ, որ թուրք ժողովրդի համար կարեւոր նշանակություն ունեցող այս հարցում օգտակար լինի Ձեզ համար: Խոսքը հայերի ցեղասպանության պնդումների մասին է: Դուք այս հարցում ցուցաբերում էիք գրեթե ամբողջովին հայերի տեսակետն արտահայտող կատեգորիկ մոտեցում: Ոմանք դա կարող են վերագրել առաջիկա ընտրություններից բխող անհրաժեշտությանը: Սակայն հայերի պնդումների հարցում Ձեր հետեւողականության բնույթը հիմք է տալիս ենթադրելու, որ Դուք որոշակի եզրակացության եք հանգել հարցի մասին երկար մտածելուց հետո:

Նախ, ցեղասպանության պնդումների ճշմարտացիությունը չափազանց վիճելի է: Գրեթե 100 տարվա վաղեմություն ունեցող այդ իրադարձությունների մասին թուրքերն ու հայերը տարբեր կարծիքներ ունեն: Տարբեր են նաեւ իրադարձությունների նկարագրությունները եւ դրանք չեն համընկնում: Կողմերը փոխադարձաբար հերքում են մյուսի ներկայացրած փաստաթղթերը: Ավելին, նրանք սպանվածների վերաբերյալ բոլորովին տարբեր թվեր են նշում: 1915-ի իրադարձությունների հարցում հակասական տեսակետները յուրահատուկ են ոչ միայն թուրքերին եւ հայերին, այլեւ պատմաբաններին ու մյուս գիտնականներին: Այդ իսկ պատճառով հավանական չի թվում հարցի երկու կողմերի օգտին լուծումը:

Երկրորդ` 1915-ի իրադարձությունները չեն համապատասխանում միջազգային այնպիսի բնորոշումներին, որպեսզի հնարավոր լինի դրանք որակել իբրեւ ցեղասպանություն: Հայերը երբեք այդ հարցով միջազգային դատարաններ չեն դիմել եւ ոչ մի դատարան թուրքերին մեղավոր չի ճանաչել: Ցեղասպանության ճանաչման մասին որոշ երկրների խորհրդարաններում ընդունված որոշումները չեն կարող փոխարինել դատարանի որոշումներին:

Երրորդ` պատմական խնդիրները, որոնք տարանջատում են ժողովուրդներին, պետք է լուծվեն երկխոսության եւ հաշտեցման ճանապարհով: Հայկական սփյուռքը փորձում է պատմական իրադարձությունների մասին սեփական տեսակետները իբրեւ եզակի ճշմարտություն պարտադրել միջազգային հանրությանը: Թուրքերն, ինչ խոսք, պաշտպանում են իրենց ճշմարտությունը:

Չորրորդ` թուրքական կառավարությունը Թուրքիայի ազգային մեծ ժողովի կատարյալ աջակցությամբ պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արել Հայաստանի ղեկավարներին, ընդ որում պարտավորվել է ընդունել հանձնաժողովի եզրակացությունը` անկախ բովանդակությունից:

Հաշտեցում եւ

Õ¥Ö€Õ¯Õ­Õ¸Õ½Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶

Հաշտեցման եւ երկխոսության ժամանակներն են: Թուրքական տեսակետների անխոհեմ մերժումը, ինչ խոսք, կերջանկացնի ԱՄՆ-ի հայկական լոբբիին: Սակայն դա խիստ վիրավորանք կպատճառի թուրք ժողովրդին եւ լուրջ վնաս կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին: Նկատի ունենալով արդարության եւ արդարադատության կարեւորությունը Ձեզ համար, հույս եմ հայտնում, որ Դուք ավելի լայնախոհ տեսանկյունից կմոտենաք հայկական հարցին: Դուք կարող եք բավականին բարդ եւ զգացական այս հարցում պատմական դեր խաղալ: Ապահովեք թուրքերի եւ հայերի հանդիպումը եւ ունկնդրեք երկու կողմերի տեսակետները: Սա է վերափոխման անհրաժեշտ ուղին: Դա միաժամանակ թուրքերի եւ հայերի հաշտեցման ուղին է»:

Õ€. Õ‰.
Source: http://www.azg.am

Permanent link:  http://www.armpress.com/azg/2008/08/19/1242/

Comments

Comments are closed.

    Wednesday, 08 February 2012
  • Admin

  • Calendar

    • August 2008
      M T W T F S S
      « Jul   Sep »
       123
      45678910
      11121314151617
      18192021222324
      25262728293031
  • Archives

  • Links

  • International newspers: