ՌԱՅՍԸ ՉԴԱՏԱՊԱՐՏԵՑ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸԵրեկ «Ազգը» տեղեկացրեց նախօրեին թուրքական բանակի Հյուսիսային Իրաք կատարած ներխուժման եւ նույն օրը ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի իրաքյան անսպասելի այցելության մասին: Վերջին տեղեկությունների համաձայն, թուրքական բանակը վերադարձել է Թուրքիա: Ըստ երեւույթին նախատեսված չէր լայնածավալ հարձակում: Թուրքական բանակի գլխավոր շտաբի հայտարարության համաձայն, տվյալ գործողության խնդիրն է եղել Հյուսիսային Իրաքում ՔԲԿ հենակետերի ոչնչացումը: «Ստույգ հայտնի է, որ քրդական ահաբեկչական կազմակերպությանը լուրջ վնաս է պատճառված ինչպես ենթակառույցի, այնպես էլ անձնակազմի առումով», ընդգծվում է գլխավոր շտաբի հայտարարության մեջ:

Ինչ վերաբերում է Կոնդոլիզա Ռայսի անակնկալ այցին, «Ֆիգարո» թերթը այս կապակցությամբ արձանագրում է, որ «ԱՄՆ պետքարտուղարը անուղղակիորեն հավանություն տվեց Իրաքում թուրքերի ռազմական գործողությանը»: Թերթը վկայում է, որ ամերիկացիները չեն դատապարտելու թուրքերի ներխուժումները: «ԱՄՆ-ը, Իրաքը եւ Թուրքիան համատեղ շահագրգռված են ՔԲԿ-ի քուրդ անջատական մարտիկների կասեցմամբ, որոնք սպառնում են Հյուսիսային Իրաքի կայունությանը եւ զոհերի պատճառ են դարձել Թուրքիայում», ընդգծել է Ռայսը:

Պենտագոնը իր հերթին հրաժարվել է հայտարարություն անել ներխուժումների կապակցությամբ: Ավելին, ամերիկյան ռազմական գերատեսչությունը նշել է, որ կշարունակի Անկարային «տեղեկություններ» մատակարարել ՔԲԿ-ի դեմ նրա պայքարում:

Իրաքի արտգործնախարարը ոչ միայն չի դատապարտել թուրքերի ներխուժումը, այլեւ փորձել է նսեմացնել նրանց ռազմական գործողության կարեւորությունը: «Ներկայումս սահմանափակ ռազմական ներխուժում է իրականացվում նոսր բնակեցված բարձր լեռնային գոտում», ասել է նախարարը:

Õ„Õ«Õ¡ÕµÕ¶ Õ«Õ¶Ö„Õ¶Õ¡Õ¾Õ¡Ö€ Õ”Ö€Õ¤Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Õ¶Õ¡Õ­Õ¡Õ£Õ¡Õ° Õ„Õ¡Õ½Õ¸Ö‚Õ¤ Ô²Õ¡Ö€Õ¦Õ¡Õ¶Õ«Õ¶ Õ§ Õ¤Õ¡Õ¿Õ¡ÕºÕ¡Ö€Õ¿Õ¥Õ¬ Õ©Õ¸Ö‚Ö€Ö„Õ¥Ö€Õ« Õ¶Õ¥Ö€Õ­Õ¸Ö‚ÕªÕ¸Ö‚Õ´Õ¨, Õ¹Õ¥Õ²ÕµÕ¡Õ¬ Õ°Õ¡ÕµÕ¿Õ¡Ö€Õ¡Ö€Õ¥Õ¬Õ¸Õ¾ Õ«Ö€ Õ°Õ¡Õ¶Õ¤Õ«ÕºÕ¸Ö‚Õ´Õ¨ Ô±Õ„Õ† ÕºÕ¥Õ¿Ö„Õ¡Ö€Õ¿Õ¸Ö‚Õ²Õ¡Ö€Õ« Õ°Õ¥Õ¿:

«Ֆիգարոյի» տեղեկությունների համաձայն, երեքշաբթի օրը 500-ից ավելի թուրք զինվորներ ՔԲԿ-ի մարտիկներին հետապնդելով, 3 կմ խորացել են Հյուսիսային Իրաքի անապատային գոտում, որտեղ իրաքյան ուժեր բնավ գոյություն չունեն: Ավելի վաղ` կիրակի օրը, թուրքական ռմբակոծումների հետեւանքով իրենց բնակավայրերը լքել էին մոտ 1800 իրաքցի քրդեր: Դեկտեմբերի 1-ին թուրքական օդուժը առաջին սահմանափակ գործողությունն էր իրականացրել Իրաքում ՔԲԿ-ի դեմ, նախապես ստանալով Թուրքիայի խորհրդարանի թույլտվությունը: Այդ թույլտվությունը պատճառաբանվում է հոկտեմբերին Իրաքից ՔԲԿ մարտիկների Թուրքիա կատարած ներխուժումներով:

ÕŠ. Õ”.
Source: http://www.azg.am

Permanent link:  http://www.armpress.com/azg/2007/12/20/747/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Wednesday, 08 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: