Կրկին դրամի մասին. փոխանակման կետերում հայկական արժույթը շարունակում է արժևորվել` միաժամանակ կորցնելով իր գնողունակությունըԱնժելան վերջին անգամ կես տարի առաջ է տեսել ամուսնուն, որը շատ հայաստանցիների նման մեկնել է Ռուսաստան փող աշխատելու` Երևանում բնակվող իր մեծ ընտանիքը պահելու համար: Սակայն Անժելան ասում է, որ նրա ուղարկած «կոպեկներով» ավելի ու ավելի քիչ բան է կարողանում գնել, քանի որ դրամն արժևորվում է, իսկ կյանքը` թանկանում:
Որքան հայկական դրամի փոխարժեքը բարձրանում է ամերիկյան դոլարի և այլ հիմնական արժույթների նկատմամբ, կարծես, այնքան քիչ են բողոքում այդ վիճակից տուժող մարդիկ: Մինչ երկրի բնակչության մեծ մասն ու արտադրական հատվածը կքում են դրամի շարունակվող արժևորման հետևանքներից, այդ թեման կորցնում է իր հրատապությունն ու իջնում թերթերի առաջին էջերից: Դրան այլևս չեն անդրադառնում թեժ հեռուստաբանավեճերում:

«200-300 դոլարը, որ ստանում էի չորս տարի առաջ, նույնը չէ, ինչ այսօր: Եթե այն ժամանակ այդ փողով ես ու երեք երեխաներս կարող էինք ապրել, հիմա մի կերպ ենք ծայրը ծայրին հասցնում»,- ասում է 47-ամյա երևանցի Անժելա Բեգլարյանը:

Համաձայն տարբեր հաշվարկների` մինչև տարեվերջ Հայաստան կատարված փոխանցումները կգերազանցեն 1,5 միլիարդ դոլարը: Ֆինանսական ներհոսքը կայուն կերպով բարձրանում է վերջին մի քանի տարվա ընթացքում և, ինչպես ակնկալում են, կշարունակվի ապագայում: Որոշ տնտեսագետներ պնդում են, թե այդ ներհոսքով ու Երևանի բում ապրող շինարարական հատվածում բազմամիլիոն ներդրումներով է պայմանավորված հայկական դրամի կտրուկ արժևորումը: Մասնագետներն այդ երևույթը սովորաբար անվանում են «հոլանդական հիվանդություն»:

2003 թվականից դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է ավելի քան 45 տոկոսով` մեկ դոլարի համար 580 դրամից հասնելով ներկա 320-324-ի: Հայաստանի ֆինանսական պատասխանատուներն ընդունում են, որ սա դեռ վերջնական սահմանը չէ, և դրամը, հավանաբար, կշարունակի ուժեղանալ, քանի որ Հայաստանում վեցերորդ տարին անընդմեջ արձանագրվելու է երկնիշ տնտեսական աճ:

Սակայն անկախ տնտեսագետ Էդուարդ Աղաջանովն ասում է, որ ապագան այդքան վարդագույն չէ, քանի որ երկիրը շարունակում է անհամեմատ ավելի քիչ արտադրել ու արտահանել, քան ներմուծում է:

«Վերջնական հաշվարկներով` դրամի այս արժևորումն անդրադառնում է բոլորի վրա` հակառակ Կենտրոնական բանկի պնդումներին: Մասնավորապես, այն բացասաբար է անդրադառնում տեղական արտադրողի վրա, ում համար տեղական արտադրանքի արտահանումը դառնում է անշահութաբեր: Եվ հակառակը, նպաստավոր պայմաններ է ստեղծում ներմուծման մեծացման համար, այլ խոսքով, դուրս է տանում երկիր մտած արտարժույթը` հօգուտ խոշոր ներմուծողների»,- ասաց Աղաջանովն «ԱրմենիաՆաուին»:

Կենտրոնական բանկը (ԿԲ) հերքում է քննադատների բոլոր մեղադրանքները, որոնք պնդում են, որ ԿԲ-ն «վերահսկում է արտարժույթների փոխարժեքները»` շահութաբեր ներկրմամբ զբաղվող օլիգարխներին հարստացնելու նպատակով: Այս շաբաթ ԿԲ-ի ներկայացուցիչները բացատրեցին «ԱրմենիաՆաուին», որ արտարժույթների փոխարժեքն իր վարած «լողացող փոխարժեքի» տրամաբանական հետևանքն է: Մասնավորապես, դա մի մեխանիզմ է, որն արձագանքում է մի քանի գործոնների, ինչպիսին են ամերիկյան արժույթի համաշխարհային արժեզրկումը, արտասահմանից ստացվող դրամական փոխանցումների չափից ավելի աճը, բազմամիլիոն արտասահմանյան ներդրումները Հայաստանի շինարարական հատված:

Սակայն տնտեսագետը հակադարձում է. «Հայկական դրամի արժևորումն առասպել է: Դա չի կարող տեղի ունենալ մի երկրում, որի առևտրային դեֆիցիտը հասնում է 1,2 միլիարդ դոլարի: Բարձրանում է դրամի ոչ թե արժեքը, այլ փոխարժեքը, քանի որ բարձր գնաճի պատճառով դրամի գնողունակությունը նվազում է: Ինչո՞ւ է Կենտրոնական բանկն ամաչում ընդունել դա»:

Õ€Õ¡ÕµÕ¿Õ¶Õ« Õ§, Õ¸Ö€ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Õ°Õ«Õ´Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ´Õ«Õ»Õ¡Õ¦Õ£Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¤Õ¸Õ¶Õ¸Ö€ Õ¯Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¯Õ¥Ö€ÕºÕ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨, Õ¶Õ¥Ö€Õ¡Õ¼ÕµÕ¡Õ¬ Õ€Õ¡Õ´Õ¡Õ·Õ­Õ¡Ö€Õ°Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¢Õ¡Õ¶Õ¯Õ¶ (Õ€Ô²) Õ¸Ö‚ Ô±Ö€ÕªÕ¸Ö‚ÕµÕ©Õ« Õ´Õ«Õ»Õ¡Õ¦Õ£Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ«Õ´Õ¶Õ¡Õ¤Ö€Õ¡Õ´Õ¨ (Ô±Õ„Õ€) Õ°Õ¡Õ¾Õ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶ Õ¥Õ¶ Õ¿Õ¾Õ¥Õ¬ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Ô¿Ô² Õ¾Õ¡Ö€Õ¡Õ® Õ¤Ö€Õ¡Õ´Õ¡ÕµÕ«Õ¶ Ö„Õ¡Õ²Õ¡Ö„Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶Õ¨, Õ¸Ö€Õ¨ Õ£Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¡ Õ¶ÕºÕ¡Õ¿Õ¡Õ¯ Õ§ Õ°Õ¡ÕµÕ¿Õ¡Ö€Õ¡Ö€Õ¥Õ¬ Õ´Õ¡Õ¯Ö€Õ¸Õ¿Õ¶Õ¿Õ¥Õ½Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯Õ¡ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Õ¾Õ¸Ö‚Õ´Õ¶ Õ¸Ö‚ Õ£Õ¶Õ¡Õ³Õ« Õ¦Õ½ÕºÕ¸Ö‚Õ´Õ¨:

Սակայն որոշ վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ կասկածի տակ են դնում այս քաղաքականությունը` ոչ վերջին հերթին վերջերս Հայաստանում գրանցված սպառողական մի շարք ապրանքների գնաճի պատճառով:

Մասնավորապես, անցյալ շաբաթ հանդես գալով խորհրդարանում` ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը հորդորեց ԿԲ-ին` միջամտել և իրականացնել գնաճը զսպելու`Սահմանադրությամբ իրեն վերապահված ֆունկցիան:

«Կառավարությունը պետք է ներդնի գնաճը զսպելու համակարգ, և դրա հիմնական բաղադրիչները պետք է լինեն կյանքի նվազագույն պայմաններ ապահովող բյուջեն ու ճկուն ֆինանսական քաղաքականությունը»,- ասել է Մինասյանը:

Դոլար-դրամ փոխարժեքի ու գնաճի թեման չշրջանցվեց նաև անցյալ ուրբաթ Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած ընդդիմության մեծ հանրահավաքում:

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, հայտարարեց, որ Կենտրոնական բանկը «վարչախմբի կենսագործունեությունն ապահովող հանգուցային օղակներից է»:

«Կենտրոնական բանկի վարած ֆինանսական քաղաքականությունը, մասնավորապես, դրամի արժևորման կասկածելի գործընթացը, կործանում է երկրի առանց այդ էլ խղճուկ արդյունաբերությունը, էապես սահմանափակում տեղական ապրանքների արտահանման հնարավորությունները և մսխում արտասահմանյան տրանսֆերների ռեալ արժեքի ավելի քան 40 տոկոսը, որը մտնում է ներկրող մոնոպոլիստների և նրանց հովանավորող պետական պաշտոնյաների գրպանը»,- ասաց նա:

Ըստ Տեր-Պետրոսյանի` վերջին հինգ տարում «հանցավոր վարչախումբը ժողովրդից հափշտակել է առնվազն 3-4 միլիարդ դոլար»:

«Այսօր մեր երկրում 100 դոլարն ունի նույն գնողունակությունը, ինչ 10 տարի առաջվա 20-25 դոլարը»,- մասնավորապես ասել է Տեր-Պետրոսյանը:

Նա նաև քննադատել է միջազգային ֆինանսական հաստատություններին` պաշտոնական վիճակագրություն կազմելիս Հայաստանի ցուցաբերած «աճպարարությունների» վրա աչք փակելու համար:

Առաջին նախագահի մեղադրանքները համահունչ են Աղաջանովի և այլ քննադատների մտահոգություններին այն մասին, որ ԱՄՀ-ի ու ՀԲ-ի նման կազմակերպություններին իրենց ներքին օգտագործման համար, ըստ երևույթին, հիմնվում են իրական վիճակագրության վրա:

«Գիտե՞ք, նրանք էլ սուրբ չեն,- այս շաբաթ ասել է Աղաջանովը: - Նրանք նույնպես կարող են տեղի տալ գայթակղություններին»:

Ինչպես ԱՄՀ-ն, այնպես էլ ՀԲ-ն ամբողջությամբ հերքել են այդ մեղադրանքները: Իսկ ԿԲ-ում «ԱրմենիաՆաուին» ասացին, որ իրենց մոտ ընդունված չէ պատասխանել քաղաքական հայտարարություններին:

Սուրեն Մուսայելյան
Source: http://www.armenianow.com

Permanent link:  http://www.armpress.com/armenianow/2007/11/08/409/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: