ÕˆÖ€Õ¸Õ·Õ¸Ö‚Õ´ Õ¨Õ¶Õ¤Õ¸Ö‚Õ¶Õ¥Õ¬Õ¸Ö‚ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¨. 106-Ö€Õ¤ Õ¢Õ¡Õ¶Õ¡Õ±Ö‡Õ¨ Ô±Õ„Õ† Ô¿Õ¸Õ¶Õ£Ö€Õ¥Õ½Õ¸Ö‚Õ´

«Ֆրանս պրես» գործակալություն և «ԱրմենիաՆաու»
Երեքշաբթի Թուրքիան զգուշացրել է ԱՄՆ-ին, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները լրջորեն կտուժեն, եթե ԱՄՆ օրենսդիրներն ընդունեն 106-րդ բանաձևը, որով Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի կոտորածները ճանաչվում են որպես ցեղասպանություն:

Թուրքիայի նորընտիր նախագահ Աբդուլա Գյուլի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ իր ամերիկացի գործընկեր Ջորջ Բուշին հղած նամակում Գյուլն «ուշադրություն է հրավիրում այն լուրջ խնդիրների վրա, որոնք բանաձևն ընդունվելու դեպքում կծագեն երկկողմ հարաբերություններում»:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար անդամներից մեկը հայտարարել է, թե Անկարան կարող է ամերիկացիների համար փակել հարավային Թուրքիայում գտնվող կարևորագույն ռազմակայաններից մեկը, որից ամերիկյան զորքերը ներկայումս օգտվում են Իրաք և Աֆղանստան ոչ ռազմական բեռներ տեղափոխելու համար:

Երկու երկրներն էլ ՆԱՏՕ-ի անդամ են, թեև Իրաքում ԱՄՆ-ի գործողությունները հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում չեն իրականացվում:

Ակնկալվում է, որ չորեքշաբթի ցեղասպանության բանաձևը քննարկման կդրվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և, հաստատվելու դեպքում, խոսնակ Նենսի Փելոսին կարող է այն դնել քվեարկության:

Մինչ թուրք լոբբիստները զգուշացնում են ԱՄՆ-ին, Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովները կոչ են անում կոնգրեսականներին կատարելու իրենց բարոյական պարտքը:

Õ€Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¡ÕªÕ¸Õ²Õ¸Õ¾Õ« Õ¶Õ¡Õ­Õ¡Õ£Õ¡Õ° Ô¹Õ¸Õ´ Ô¼Õ¡Õ¶Õ©Õ¸Õ½Õ«Õ¶ Õ¸Ö‚Õ²Õ²Õ¾Õ¡Õ® Õ¶Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¸Ö‚Õ´ Ô±Õ´Õ¥Ö€Õ«Õ¯Õ¡ÕµÕ« Õ°Õ¡ÕµÕ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ£Õ¸Ö‚Õ´Õ¡Ö€Õ« (www.aaainc.org) Õ£Õ¸Ö€Õ®Õ¡Õ¤Õ«Ö€ Õ¿Õ¶Ö…Ö€Õ¥Õ¶ Ô²Ö€Õ¡ÕµÕ¨Õ¶ Ô±Ö€Õ¤Õ¸Ö‚Õ¶Õ«Õ¶ Õ£Ö€Õ¥Õ¬ Õ§.

«Կոնգրեսը պետք է այլևս չսատարի այս ժխտողական դիրքորոշումը, ինչպես չի սատարում Ողջակիզման ժխտումը Իրանի կառավարության կողմից: Ժխտումը, ինչպես բնորոշել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիսելը (որը նույնպես Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից է), «կրկնակի սպանություն» է, քանի որ արդարացնում է հանցագործներին ու անարգում զոհերին»:

Սպիտակ տունը` երկյուղելով կարևորագույն մահմեդական դաշնակցի հետ հարաբերությունների վրա բանաձևի հավանական հետևանքներից, դեմ է արտահայտվել բանաձևին: Սակայն դեմոկրատների վերահսկողության տակ գտնվող Կոնգրեսը վճռականորեն է տրամադրված ընդունել բանաձևը:

Կոնգրեսին ներկայացված նույնանման բանաձևը 2000 թ. հոկտեմբերին հանվեց Ներկայացուցիչների պալատի օրակարգից նախագահ Բիլլ Քլինթոնի միջամտությունից հետո:

Ամեն տարի հայերը հարգանքի տուրք են մատուցում կոտորածի զոհերի հիշատակին: Ցավակցական ուղերձով հանդես է գալիս նաև նախագահ Բուշը` խուսափելով, սակայն, կատարվածը «ցեղասպանություն» անվանել:

Հոկտեմբերի 8-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում ՀՅԴ բյուրոյի «Հայ դատի» և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը հայտարարել է. «Թուրքիան ակտիվ գործունեություն է ծավալել` բանաձևի ընդունումը թույլ չտալու համար: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը նախագահ Բուշի հետ, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի բանակցություններն Իսրայելի նախագահի հետ, վերջապես, ութ նախկին պետքարտուղարների նամակը վկայում են, որ Թուրքիան շատ է մտահոգված 106-րդ բանաձևի հնարավոր ընդունմամբ: Սակայն Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը նույնպես ակտիվացրել է իր գործունեությունը` թույլ չտալու, որ քվեարկությունն արգելափակվի: Պետք չէ մոռանալ, որ ութ նախկին պետքարտուղարներն ընդամենը ութ ձայն են, իսկ հայկական համայնքի ձայները շատ ավելին են: Հենց դա պետք է հաշվի առնել նախագահական ընտրությունների, ինչպես նաև Կոնգրեսի 2008 թ. ընտրություններից առաջ»:

Թուրքիան կտրականապես ժխտում է հայերի պնդումներն այն մասին, որ 1,5 միլիոն հայեր են ոչնչացվել զանգվածային տեղահանումների ու կոտորածների հետևանքով 1915-1917 թվականներին` Օսմանյան կայսրության փլուզման տարիներին:

Մի շարք երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ի պատասխան` Թուրքիան ժամանակավորապես սահմանափակել է իր քաղաքական ու տնտեսական կապերն այդ երկրների մի մասի հետ:

Թուրքիան հայտարարում է, թե մոտ 300.000 հայեր և առնվազն այդքան էլ թուրքեր զոհ են գնացել քաղաքացիական կռիվներին, երբ Արևելյան Անատոլիայում հայերը զինված պայքար են սկսել անկախության համար և անցել ռուսական զորքերի կողմը, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ներխուժել էին փլուզվող Օսմանյան կայսրություն:

Source: http://www.armenianow.com/

Permanent link:  http://www.armpress.com/armenianow/2007/10/11/218/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: