Դաշնակցությունը քայլ արեց. նախագահական ընտրություններում ՀՅԴ-ն սեփական թեկնածու կառաջադրիԱյն պահից, ինչ Հայ հեղափոխական դաշնակցությունն անցյալ շաբաթ հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու է սեփական թեկնածուով, արտաքուստ հանգիստ թվացող քաղաքական դաշտում խլրտումներ սկսվեցին:

Ստեփանակերտում կայացած ՀՅԴ 11-րդ Գերագույն ժողովն առաջադրեց նախագահի երկու թեկնածու` ՀՅԴ բյուրոյի անդամ, խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանին և ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանին: Իսկ նոյեմբերին կայանալիք Արտակարգ գերագույն ժողովի ժամանակ դաշնակցականները կընտրեն նախագահի թեկնածուին:

«Նախագահական ընտրություններն արտակարգ կարևոր նշանակություն են ունենալու Հայաստանում իսկապես հավասարակշռված իշխանություն ձևավորելու համար: Եվ կա մի տեսակետ, որը, դժբախտաբար, արդեն սկսում է շատ տարածված դառնալ. դա այն է, որ հասարակության մեջ պահպանվի այնպիսի մթնոլորտ, թե իբր նախագահական ընտրությունների արդյունքները կանխորոշված են»,- ասում է Ռուստամյանը:

Õ†Ö€Õ¡ Õ¯Õ¡Ö€Õ®Õ«Ö„Õ¸Õ¾` Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ«Õ¶ ÕºÕ¥Õ¿Ö„ Õ¥Õ¶ Õ«Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¨Õ¶Õ¿Ö€Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€, Ö‡ Õ¨Õ¶Õ¿Ö€Õ¸Õ²Õ¶Õ¥Ö€Õ¨ ÕºÕ¥Õ¿Ö„ Õ§ Õ«Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¶, Õ©Õ¥ Õ¸Ö‚Ö€ Õ§ Õ£Õ¶Õ¡Õ¬Õ¸Ö‚ Õ¥Ö€Õ¯Õ«Ö€Õ¶ Õ¡ÕºÕ¡Õ£Õ¡ÕµÕ¸Ö‚Õ´:

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը սփյուռքահայ մամուլին տված հարցազրույցում նշել է, որ ՀՅԴ-ն դրական ընդդիմություն է: Ի պատասխան` ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ այդօրինակ արտահայտությունները սեթևեթանք են:

«Ոչ ընդդիմություն է լինում դրական, բացասական, ոչ էլ դիմություն: Դաշտը գործում է` ընդդիմության ճամբար և դիմության քաղաքական կուսակցությունների ճամբար,- ասում է Սահակյանը: - Կոնկրետ մենք ասում ենք, որ անկախ նրանից, թե ինչպիսի գործառույթներ են եղել պետության մեջ այն տարիներին, երբ մենք իշխանության մաս ենք կազմել կամ եղել ենք իշխանություն, մեր պատասխանատվության տակ են և դրականը, և բացասականը: Այսինքն` դա մեր տեսակետն է, և մեզ համար, այդ իմաստով, Դաշնակցության տեսակետը մերժելի է»:

Ռուստամյանն ասում է, որ եթե նախագահական ընտրությանն ինքնուրույն հանդես գալու մասին արտահայտությունը սեթևեթանք է, ապա սեթևեթում են բոլորը:

«Դե լավ, դա ի՞նչ մոտեցում է: Դա նշանակում է` մեզանից բացի ուրիշ մեկը չկա՞ [նկատի ունի ՀՀԿ-ն]: Այդ ինչպե՞ս է ստացվել, որ բացի իրենցից ոչ մեկը չկա»,- ասում է Ռուստամյանը:

Իսկ եթե ՀՀԿ-ն հարց բարձրացնի ՀՅԴ-ի հետ կոալիցիոն գործակցության համաձայնագիրը դադարեցնելու մասին, ապա ՀՅԴ-ն պատրաստ է դրան երեք տարբերակով:

«Առաջինն այն է, որ հետ կանչենք մեր նախարարներին: Եթե իրենք այդպես են կարծում, մենք պատրաստ ենք հետ կանչել մեր նախարարներին: Պատրաստ ենք, որովհետև նախարարները քաղաքական դեմք են, ի վերջո, կարող է այնպես լինել, որ կառավարության մեջ լինելով, պաշտպանելով մեր թեկնածուին`հայտնվեն մի քիչ երկատված վիճակում: Կարող ենք շարունակել համագործակցությունն այլ ձևերով, օրինակ` արձակուրդի ուղարկելով նախարարներին: Երրորդ տարբերակն այսպես շարունակելն է»,- ասում է Ռուստամյանը:

Նախագահական ընտրությունների նախաշեմին ՀՅԴ նախարարների հնարավոր հետկանչումն իրենց պաշտոններից նորմալ է համարում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը: Նա ՀՅԴ անդամ է, բայց նախարարի պաշտոնում նշանակվել է Հանրապետական կուսակցության քվոտայով:

«Ես նորմալ եմ համարում, եթե Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը և վարչապետ Սերժ Սարգսյանը անհրաժեշտ համարեն, որ ՀՅԴ անդամ նախարարներն ազատեն իրենց պաշտոնները»,- ասում է Վարդանյանը:

ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ ընտրություններում սեփական թեկնածուով հանդես գալը ՀՅԴ-ի «բրենդն» է, որը փորձ է արվում մատուցել իշխանական լծակների համար պայքարում սեփական կշիռն ավելացնելու համար:

Ռուստամյանն ասում է. «Ի՞նչ է նշանակում Դաշնակցության «բրենդ»: Դաշնակցությունը միշտ էլ «բրենդ» է ունեցել`117 տարի: Եթե մարդիկ նոր են իմանում բրենդի մասին, ապա դա իրենց պրոբլեմն է: Լավ կլինի, որ ամեն մեկն էլ իր բրենդով ներկայանա, իսկ ժողովուրդն էլ որոշի: Նախ` այդ բրենդը այդքան հեշտ չի ձեռքբերվում»:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նաև նշում է, որ կուսակցության ներկայիս կեցվածքը նրան նոր դերակատարություն է բերելու Հայաստանի քաղաքական դաշտում:

«16 տարի երկրում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, և մենք չենք մասնակցել մեր սեփական թեկնածուով: Մինչև հիմա Դաշնակցության պահվածքը շատ տրամաբանական էր, բայց հիմա այդ բանավեճի մեջ մենք պետք է հանդես գանք որպես լիարժեք կողմ»,- ասում է նա:

Իսկ այն, որ ՀՅԴ-ն կոալիցիայի անդամ է և համագործակցում է, չի նշանակում, որ չի կարող նախագահի սեփական թեկնածու ունենալ: Ռուստամյանը նշում է, որ խնդիրը այն չէ, թե իրենք դեմ են Սերժ Սարգսյանին, իրենք դեմ չեն և դեմի գաղափարով չեն առաջնորդվում:

«Մենք այս կամ այն անձին դեմ չենք: Մենք այս երկրում թշնամի չենք փնտրում: Հակառակը, մենք ուզում ենք, որ բոլորը միավորվեն հանուն ինչ-որ բանի: Թող մեզ ասեն` այդ ձեր պատկերացրած խնդիրները հանունի համար չեն, ընդդեմի համար են, այդ հարցերը չկան, դուք սխալ եք արտահայտել իրավիճակը, խնդրեմ, նստենք այդ բանավեճն անենք, վիճենք առարկայի մասին, խնդիրների մասին, ոչ թե վիճենք իրար նվաստացնելու, ցեխ շպրտելու համար»,- ասում է Ռուստամյանը:

ՀՅԴ-ն ողջունում է այն բոլոր քաղաքական ուժերին, որոնք, իսկապես, իրենց տեսակետներով հրապարակ կգան ու նախընտրական պայքարը կդարձնեն քաղաքական ու գաղափարական: Դա կարևոր է, քանի որ միակ ճանապարհն է ընտրական գործընթացներում առկա արատավորության դեմ: Իսկ եթե այդ արատավորությունը պետք է պահպանվի, ուրեմն իսկապես իշխանությունների վերարտադրությունը կանխորոշված է:

Դաշնակցությունը դրական է վերաբերում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրմանը 2008 թ. նախագահի ընտրություններում:

«Ավելին ասեմ, հենց ավելի լավ էլ կլինի, թող առաջադրվի: Իհարկե, տասը տարի է, որ մենք Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետներն ամբողջությամբ չենք լսել, թե ինչ փոփոխություններ են նրա մեջ տեղի ունեցել: Այնուամենայնիվ, ճանաչելով նրան` ես գիտեմ, որ, ի վերջո, այն ժամանակ, երբ մենք ընդդիմություն էինք, հայ իրականության մեջ երկու հիմնական գաղափարախոսություն կար. մեկը` ազգային, մյուսը` ազգայինը մերժող, կոսմոպոլիտ կամ ինտերնացիոնալիստական մոտեցում»,- ասում է Ռուստամյանը:

Ô³Õ¡ÕµÕ¡Õ¶Õ¥ Õ„Õ¯Ö€Õ¿Õ¹ÕµÕ¡Õ¶
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Source: http://www.armenianow.com/

Permanent link:  http://www.armpress.com/armenianow/2007/09/24/35/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

    • September 2007
      M T W T F S S
          Oct »
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930
  • Archives

  • Links

  • International newspers: