Apr
28
Երեկ Ծիծեռնակաբերդ էին այցելել նաեւ հազարավոր սփյուռքահայեր, որոնցից շատերը հայրենիք էին ժամանել հենց Ցեղասպանության օրվա կապակցությամբ: Հայաստան էին ժամանել նաեւ արդեն 5 տարի Արտաշատի քույր քաղաքը համարվող Ֆրանսիայի Քլամար քաղաքի քաղաքապետը, փոխքաղաքապետը եւ եւս 32 ֆրանսահայեր: Նրանցից մեկը՝ Ստեփան Էլմուզյանը, «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Հատուկ եկել եմ Հայաստան՝ ծաղիկ դնելու եւ հարգելու հիշատակը մեր հայրենակիցների»: Իսկ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ սփյուռքի մեր հայրենակցի կարծիքը հետեւյալն էր. «Մինչեւ Թուրքիան չընդունի Ցեղասպանությունը, մենք նրանց հետ չենք կարող որեւէ հարաբերություն ունենալ: Սակայն բոլորս էլ գիտենք, թե ինչպես են աշխատում Թուրքիայի դիվանագետները: Մեզ ասում են, թե կողմ են հարցը կարգավորելուն, բայց թիկունքից շարունակում են իրենց գործերը: Դրա վկայությունը Հրանտ Դինքն է»:
Source: http://new.aravot.am
Comments
One Response to “ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԹԻԿՈՒՆՔԻՑ”
Buy:Human Growth Hormone.Mega Hoodia.Retin-A.Prednisolone.Synthroid.Zyban.Actos.Lumigan.Accutane.Nexium.Prevacid.Arimidex.Valtrex.Petcam (Metacam) Oral Suspension.Zovirax.100% Pure Okinawan Coral Calcium….