Երեկ, ժամը 14-ի սահմաններում, արտասահմանյան մի քանի շքեղ մեքենաներ՝ «Համմեր»՝ 007 ՕՕ 07 համարանիշով, «Ֆոլքսվագեն» ջիպ՝ 07 ՍՍ 030, Տոյոտա «Պրադո»՝ 55 ՍՏ 755, «Մերսեդես» ջիպ՝ 006 ՍՍ 55, «ԲՄՎ-X5»՝ 001 ՕՕ 07, կարմիր լույսի տակ, ազդանշաններ տալով, իջան Մաշտոցի պողոտայով եւ հատելով Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկը՝ ուղիղ Վ. Սարոյանի արձանի մոտով շարունակեցին իրենց ճանապարհը պողոտայով դեպի Օպերա՝ չնայած այս ճանապարհը բաց է միայն քաղաքային տրանսպորտի համար: Օպերայի մոտակայքում մշտապես գտնվող ճանապարհային ոստիկանության աշխատակիցները որեւէ ձեւով չարձագանքեցին այդ խախտմանը: Վերջերս, ոստիկանության օրվա կապակցությամբ, պարգեւատրվել են նաեւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Հավանաբար, հասարակական կարգը պահպանելու համար:

Source: http://new.aravot.am

Permanent link:  http://www.armpress.com/aravot/2009/04/21/1473/

Comments

Comments are closed.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

    • April 2009
      M T W T F S S
      « Dec    
       12345
      6789101112
      13141516171819
      20212223242526
      27282930  
  • Archives

  • Links

  • International newspers: