Երեկ դատարանի վճռով պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր դեռեւս 2003 թ. մարտի 16-ին եւ Նոր Նորքի առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը կազմակերպելու մեղադրանքով:
Ավելի ուշ՝ դատարանի սույն վճիռը բողոքարկելուց հետո, նա դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: «Մենք մնում ենք այն կարծիքին, որ Արմեն Սարգսյանն ավելի քան 5 տարի անազատության մեջ է եղել ապօրինաբար եւ հույս ենք հայտնում, որ քաղաքական պատանդի կարգավիճակում գտնվող մեր մյուս ընկերները եւս շուտով ազատության մեջ կլինեն»,- երեկ, ներկայացնելով Արմեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության մեկնաբանությունը, հայտարարեց նույն կուսակցության մամլո խոսնակ Սուրեն Սուրենյանցը: Ի դեպ, Արմեն Սարգսյանն, ազատ արձակվելուց հետո առաջինը, ինչ արել է Կոշի գաղութից տուն մեկնելուց առաջ, այցելել է Եռաբլուր, ավագ եղբոր՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին:

Source: http://new.aravot.am

Permanent link:  http://www.armpress.com/aravot/2008/09/11/1332/

Comments

Comments are closed.

    Saturday, 31 July 2010
  • Admin

  • Calendar

    • September 2008
      M T W T F S S
      « Aug   Dec »
      1234567
      891011121314
      15161718192021
      22232425262728
      2930  
  • Archives

  • Links

  • International newspers: