Aug
26
ՀՅԴ-ԻՆ ԷԼ ՉԹՈՂԵՑԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆԵԼ
Filed Under Aravot newspaper
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը օգոստոսի 20-ին Երեւանի քաղաքապետարան էր ներկայացրել իրազեկում՝ սեպտեմբերի 2-ին զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին, որն, ըստ իրազեկման, մեկնարկելու էր Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարող տարածքում՝ հանրահավաքով, եւ ավարտվելու, տոնական համերգով: Իրազեկումը քննարկվել է Երեւանի քաղաքապետարանում՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Թաթուլ Հարությունյանի ներկայությամբ: Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը, քննարկման արդյունքում ընդունված որոշումով արգելվել է սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարող տարածքում հանրահավաքի, այնուհետեւ տոնական համերգի անցկացումը:
Source: http://new.aravot.am
Permanent link: http://www.armpress.com/aravot/2008/08/26/1263/