ՀԱՆՈՒՆ ԻՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ«Մենք մշտապես առաջնորդվել եւ այսուհետեւ եւս առաջնորդվելու ենք քաղաքական պայքարի ընդունված կանոններով, գործել եւ այսուհետեւ եւս գործելու ենք բացառապես օրենքի շրջանակներում՝ ի տարբերություն իշխող վարչախմբի, որն այդ կանոններին ու գործելակերպին սիստեմատիկաբար հակադրել եւ շարունակում է հակադրել ժողովրդավարական ազատությունների սահմանափակումը, ագրեսիվ հակաքարոզչությունը, վարչատնտեսական ճնշումները, զանգվածային ձերբակալությունները եւ, վերջապես, ֆիզիկական բռնությունը, որի բարձրակետը հանդիսացավ մարտի 1-ի արյունահեղությունը: Չընդունելով հանդերձ այդպիսի բիրտ մեթոդներով իշխանությունը զավթած վարչախմբի լեգիտիմությունը՝ մենք, այնուամենայնիվ, հաշվի առնելով ռեալ քաղաքական գործոն լինելու նրա հանգամանքը, պատրաստ ենք երկխոսություն սկսել նրա հետ, սակայն այն դիտելով ոչ թե որպես կողմերից մեկին ծնկի բերելու միջոց, այլ որպես երկրում իրական բարեփոխումներ իրականացնելու եւ քաղաքական գործունեության նորմալ դաշտ ստեղծելու պատեհություն։ Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանի կառավարությունը նախեւառաջ լիապես կատարի «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի» ապրիլի 17-ի թիվ 1609 բանաձեւի՝ որպես երկխոսության նախապայման ներկայացված պահանջները»,- երեկ ասաց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսում:

Source: http://new.aravot.am

Permanent link:  http://www.armpress.com/aravot/2008/05/04/1054/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

    • May 2008
      M T W T F S S
      « Apr   Jun »
       1234
      567891011
      12131415161718
      19202122232425
      262728293031  
  • Archives

  • Links

  • International newspers: