ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՉԵՆՋԻ ՎՐԱԵրեկ, ժամը 21.30-ի սահմաններում, անհայտ անձը փորձել է կողոպտել Թումանյան փողոցի «Սթար» սուպերմարկեթում գործող տարադրամի փոխանակման կետի աշխատակցին, որը խոշոր գումար էր տեղափոխում: Ավելի ուշ «Առավոտին» հայտնի դարձավ նաեւ, որ կողոպտչին, այնուամենայնիվ, չի հաջողվել իր հետ տանել գումարը, քանի որ փոխանակման կետի աշխատակցին օգնության է հասել խանութի տնօրենը եւ իրեն ամրակցված հաշվեցուցակային զենքով հարվածել է կողոպտչի գլխին: Արդյունքում վիրավոր կողոպտիչը տեղափոխվել է Նոր Նորքի զանգվածի շտապօգնության հիվանդանոց:

Source: http://new.aravot.am

Permanent link:  http://www.armpress.com/aravot/2007/12/24/773/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: