Այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հստակորեն հայտարարեց, որ նախընտրական պայքարում լինելու է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, հարկային, մաքսային մարմինները եւ ոստիկանությունը լայնածավալ ստուգումներ են սկսել պատգամավորին պատկանող բոլոր կառույցներում: Վերջերս իշխանությունները կարծես թե գտել են այդ կառույցներից մեկը՝ «Հայէկոնոմբանկը» ներխուժելու պատրվակը, ինչի կապակցությամբ լուրեր են շրջանառվում, թե Խ. Սուքիասյանը ստիպված է լինելու վաճառել այդ բանկը: Այդ առիթով երեկ պատգամավորը պարզաբանումներ է տվել լրագրողներին: Նրա խոսքերով՝ «Մեր բանկի խոշոր բաժնետերերից մեկը 25% բաժնեմասով հանդիսանում է Եվրոպայի զարգացման եւ վերակառուցման բանկը: Բացի այդ, մենք համագործակցում ենք համաշխարհային ճանաչում ունեցող միջազգային բանկերի հետ ու առ այսօր էլ ստանում ենք ֆինանսական ներդրումների ու համագործակցության առաջարկներ: Միանշանակ՝ բանկի վաճառքի եւ սեփականատիրոջ փոփոխության լուրերը ստահոդ են եւ իրական հիմքից զուրկ: Սեփականատիրոջ փոփոխություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե ես համաձայնեմ ինքնակամ վաճառել այն: Այդպիսի մտավախություն չկա: Դա բացառված է»:

Source: http://new.aravot.am

Permanent link:  http://www.armpress.com/aravot/2007/12/06/677/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: