Ե՞ՐԲ ԿՍՈՒԼԻ ԽԵՑԳԵՏԻՆԸՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը սովորություն ունի՝ չպատասխանել լրագրողների հարցերին: «Առավոտը» երեկ փորձեց պարզել՝ պրն Գեւորգյանը չի՞ պատրաստվում խախտել ավանդույթը եւ պատասխանել լրագրողների հարցերին: Աշխատակազմի ղեկավարը ասաց, որ նման ցանկություն չունի: Մեր հաջորդ հարցին՝ իսկ երբվանի՞ց է նա սկսելու շփվել լրատվամիջոցների հետ, Ա. Գեւորգյանը պատասխանեց. «Ինչպե՞ս էր Վահան Հովհաննիսյանը ասում՝ «Ե՞ՐԲ ԿՍՈՒԼԻ ԽԵՑԳԵՏԻՆԸ»: Արմեն Գեւորգյանը երեկ չպատասխանեց նաեւ «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ կիսո՞ւմ է արդյոք առաջին նախագահի գնահատականը իր մասին, որ նա Հովիկ Աբրահամյանի հետ իշխանական բուրգի երրորդ տեղն է զբաղեցնում:

Source: http://new.aravot.am

Permanent link:  http://www.armpress.com/aravot/2007/11/01/340/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: