ԱՅԴՊԵՍ ԷԼ ՊԱՐԶ ՉԵՂԱՎԵրեկ ժամը 23.15-ին Կենտրոնի ոստիկանություն, որտեղ պահվում էին տասնյակից ավելի ձերբակալվածները՝ եկավ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, իսկ 23:30-ին՝ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վերջինիս ետեւից մարդիկ հրմշտելով հնարավորինս մոտեցան ոստիկանության շենքին, որը մինչ այդ պատնեշված էր տասյակ ոստիկանների կողմից: Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքվածներին կոչ արեց հանգիստ մնալ, մի քանի մետր հետ գնալ մուտքից ու մտավ ներս: 10 րոպե ոստիկանությունում մնալուց հետո՝ դուրս եկավ ու հավաքվածներին ասաց. «Ժողովուրդ, հանգիստ մնացեք, շուտով ամեն ինչ պարզ կլինի» ու նորից մտավ ոստիկանություն: Գիշերվա ժամը 2-ի դրությամբ՝ ձերբակալվածները դեռեւս ազատ արձակված չէին:

Source: http://new.aravot.am/

Permanent link:  http://www.armpress.com/aravot/2007/10/25/290/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: