ՀՅԴ-Ն Է՞Լ Է ԱՆԿԱՐԳԱՊԱՀ ԴԱՐՁԵԼՀՅԴ ղեկավարներն ու Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 29-ի հանդիպման ընթացքում պայմանավորվել են, որ անկախ իրենց գաղափարական ու քաղաքական տարաձայնություններից՝ փորձելու են ընտրությունների ընթացքում բանավեճ վարել բացառապես գաղափարների, առաջարկների եւ ծրագրերի շուրջ եւ զերծ մնալ հասարակությանն օգուտ չտվող հարցադրումներից: «Առավոտի» ունեցած տեղեկություններով, Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատել է, թե այս պայմանավորվածությունն ավելի հեշտ է կյանքի կոչել ՀՅԴ-ի դեպքում, քանի որ այն կարգապահ կուսակցություն է: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն էլ ի պատասխան կեսկատակ դժգոհել է, թե իրենք էլ են այլեւս «փչացել» ու դարձել ազատականների պես անկարգապահ:

Source: Õ€Õ…Ô´-Õ†

Permanent link:  http://www.armpress.com/aravot/2007/10/02/153/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 September 2010
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: