«ՈՉ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ» ԴԱՏԱՎՈՐԸԴատավոր Պարգեւ Օհանյանը՝ հագուրդ չտալով կաշառակեր մաքսավորների վրեժխնդրությանը եւ չկատարելով «վերեւների» պատվերը, կատարեց իր մասնագիտական պարտքը եւ դատարանի դահլիճից ազատ արձակեց «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարներին: «Համակարգը», բնականաբար, չէր կարող կուլ տալ նման «հանդգնություն», եւ պարոն Օհանյանի դեմ «կարգապահական վարույթ» է սկսվել:

«Ռոյալ Արմենիա» ընկերության գործով անցած հուլիսին արդարացման վճիռ կայացրած Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանը, ում նկատմամբ կարգապահական վարույթ է սկսվել, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երեկ ասաց, որ կատարել է իր ընտրությունը, ինչի համար չի զղջում:

«Այդ Õ£Õ¸Ö€Õ®Õ¨ ստիպեց Õ«Õ¶Õ± Õ¡ÕµÕ¬ Õ¡Õ¹Ö„Õ¸Õ¾ Õ¶Õ¡ÕµÕ¥Õ¬ Õ«Õ¶Ö„Õ½ Õ«Õ¶Õ±, Õ«Õ´ Õ£Õ¸Ö€Õ®Õ«Õ¶, Õ«Õ´ Õ­Õ²Õ³Õ«Õ¶: Ստիպված Õ¥Õ²Õ¡ Õ¨Õ¶Õ¿Ö€Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶ Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¥Õ¬… Ô¿Õ¡Õ´ ÕºÕ¥Õ¿Ö„ Õ§ Õ¥Õ½ Õ¡Õ¶Õ¡Ö€Õ¤Õ¡Ö€ Õ¤Õ¡Õ¿Õ¡Õ¾Õ³Õ«Õ¼ կայացնեի Õ¥Ö‚ մարդկանց Õ¤Õ¡Õ¿Õ¡ÕºÕ¡Ö€Õ¿Õ¥Õ« Õ¢Õ¡Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ«Õ¶ Õ­Õ«Õ½Õ¿ ÕºÕ¡Õ¿Õ«ÕªÕ¶Õ¥Ö€Õ«, Õ¥Ö‚ Õ¯Õ¡Õ´, Õ«Õ°Õ¡Ö€Õ¯Õ¥, ÕºÕ¥Õ¿Ö„ Õ§ իրականացնեի Õ¾Õ¥Ö€Õ»Õ¡ÕºÕ¥Õ½ արդարադատությունը՝ Õ¹Õ¸Ö‚Õ¶Õ¥Õ¶Õ¡Õ¬Õ¸Õ¾ Õ¤Ö€Õ¡ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€, Õ¯Õ¡Ö€Õ¥Õ¬Õ« Õ§ Õ¡Õ½Õ¥Õ¬, Õ¸Õ¹ Õ´Õ« Õ°Õ¸Õ£Õ¥Ö‚Õ¸Ö€ աջակցություն,- ասաց ÕŠÕ¡Ö€Õ£Õ¥Ö‚ Օհանյանը՝ Õ·Õ¡Ö€Õ¸Ö‚Õ¶Õ¡Õ¯Õ¥Õ¬Õ¸Õ¾. «Այո, կատարեցի Õ¡ÕµÕ¤ Õ¨Õ¶Õ¿Ö€Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¨ Õ¸Ö‚ Õ¹Õ¥Õ´ զղջում»:

Հուլիսի 16-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը՝ Օհանյանի նախագահությամբ, դատարանի դահլիճից ազատ էր արձակել գրեթե երկու տարի Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում անցկացրած «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարներին՝ Գագիկ Հակոբյանին ու Արամ Ղազարյանին, ովքեր մեղադրվում էին մաքսանենգության, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեջ:

Սկսված կարգապահական վարույթի շրջանակներում սեպտեմբերի 26-ին Արդարադատության խորհուրդը քննարկելու է Օհանյանի հարցը: Պատասխանելով իր նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու պատճառների մասին հարցին՝ Պարգեւ Օհանյանը ասաց. «Ցավոք, չեմ կարող բացառել, որ հենց այդ [«Ռոյալ Արմենիա»-ի գործով] դատավճռի կայացման արդյունքում է այս գործընթացը»:

aravot.am Õ•Ö€Õ¡Õ©Õ¥Ö€Õ©
Source: http://new.aravot.am/am/articles/politics/28613/view

Permanent link:  http://www.armpress.com/aravot/2007/09/20/8/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Wednesday, 08 February 2012
  • Admin

  • Calendar

    • September 2007
      M T W T F S S
          Oct »
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930
  • Archives

  • Links

  • International newspers: