Հրդեհ է ստեղծում ու սպասում է, որ ԱՄՆ-ն կհանգցնի»,- ասում է վրաց բախումնաբան Պաատա Զաքարեիշվիլին- Վրաստանից եկող տեղեկատվությունը շատ քիչ է հասկանալու համար, թե ինչ է կատարվում այս օրերին Վրաստանում եւ ինչպես են ընկալում տեղի ունեցած իրադարձությունները վրաց քաղաքական ուժերն ու վերլուծաբանները:
- Իրադարձություններն սկսվեցին հուլիսի 3-ին, երբ Հարավային Օսիայի տարածքում տեղի ունեցան մի քանի ահաբեկչական ործողություններ, սպանվեց մի օս ոստիկան, հետո կատարվեց մահափորձ Սահակաշվիլու կողմից որպես Հարավային Օսիայի
ներկայացուցիչ ճանաչվող Սանակոեւի դեմ, վրացական իշխանությունները հայտարարեցին, որ այս ամենն այլեւս հնարավոր չէ հանդուրժել: Հուլիսի 3-ից սկսվեցին պերմանենտ փոխհրաձգություններ գրավելու համար այն ռազմավարական բարձրունքները Ցխինվալիի շրջանում, որոնք վրացական կողմը կորցրել էր 2004 թվականին:Վրաց-օսական կոնֆլիկտը, որը Սահակաշվիլին ուզեց լուծել ուժային ճանապարհով, մեկ օրվա ընթացքում վերածվեց վրաց-օսական լայնամասշտաբ պատերազմի: Ցավալի է, որ որպես միջնորդ, խաղաղարար գործառույթ ստանձնած պետություն Ռուսաստանը Վրաստանի ոչ ճիշտ քայլերին պատասխանեց անհամաչափ, ոչ ադեկվատ, ոչնչացրեց Վրաստանի ողջ ենթահամակարգը, ագրեսիա իրականացրեց եւ ցույց տվեց իր ձգտումն ի դեմս Վրաստանի տեսնելու ոչ անկախ պետություն: Ակնհայտ է, որ ցուցաբերելով ատելություն Վրաստանի` որպես պետության, եւ նույնիսկ վրացիների նկատմամբ, Ռուսաստանը ոչ մի կերպ չի կարող լինել միջնորդ, խաղաղարար: Ռուսաստանի այսպիսի արձագանքը միանգամից մի կողմ դրեց այն ամենն, ինչ արեց Վրաստանը, եւ հիմա բոլորը խոսում են այն մասին, թե ինչ արեցին ռուս զինվորականները Վրաստանում: Եվ եթե առաջ մեկը խոսեր Ռուսաստանի այսպիսի պահվածքի մասին, ապա դա դժվար հավատալի բան կլիներ: Read more

Փակված պարտեզ եւ կնքված աղբյուրԸստ Գրիգոր Տաթեւացու՝ այս խոսքը առավելաբար վերաբերում է Աստվածածնի վերափոխմանը, «երբ բարիքներով լի պարտեզը եւ հորդառատ շնորհների աղբյուրը փակվեց ու կնքվեց գերեզմանում»։
Ամեն տարի օգոստոսի 15–ի մոտակա կիրակի օրը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Ս. Աստվածածնի վերափոխման տոնը։ Այն Հայ եկեղեցու 5 տաղավար տոներից է։ Տոնը հիշատակն է Տիրամոր ննջման եւ երկինք վերափոխման։
Աստվածամայրը եզակի եւ բացառիկ է քրիստոնեական եկեղեցու սրբերի շարքում։ Նրան են նվիրված մեր «Մեծացուսցե» շարականները, ինչպես նաեւ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատության գլուխներից մեկը։
Ըստ ավանդության՝ Աստվածածնի վերափոխման օրը վերջինս առաքյալներին է նվիրում իր կենդանագիր պատկերը։ Բարդուղիմեոս առաքյալը այն իր հետ բերում է Հայաստան, որը հետագայում ամփոփվում է Հոգյաց վանքում։ Read more

Õ€Õ¥Õ²Õ«Õ¶Õ¡Õ¯Õ¨ Ô±Õ„Õ†-Õ¸Ö‚Õ´ Ô¹Õ¸Ö‚Ö€Ö„Õ«Õ¡ÕµÕ« Õ¶Õ¡Õ­Õ¯Õ«Õ¶ Õ¤Õ¥Õ½ÕºÕ¡Õ¶ Ô¼Õ¸Õ²Ö…Õ²Õ¬Õ¸Ö‚Õ¶ Õ§
Նամակը հուլիսի 31-ին հրապարակել է Նյու Յորքի «turkish. com» կայքէջը, ընդգծելով, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի հաղթանակը կասկած չի հարուցում: Ահա թե ինչ է գրել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Ֆարուք Լողօղլուն.
Read more

ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ «ԲԱՐԵՆՊԱՍՏ» ՉԷԻՆԱյսպես գնահատեց մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանության կողմից թփերի տակ կամ խոտերի մեջ «բացահայտված» իրեղեն ապացույցները փորձաքրեագիտական վարչության պետը:

ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ստեփան Մանուկյանի բացատրություններից հետո պարզ դարձավ, որ դրանք «բարենպաստ» չեն իշխանությունների համար, քանի որ դրանցից որեւէ մեկի վրա չեն հայտնաբերվել մատնահետքեր, որոնցով կապացուցվի, որ Ազատության հրապարակում հայտնաբերված 5 փայտե, 72 մետաղյա ձողերը, 2 ռետինե մահակները, 3 ատրճանակները, «ոզնիները», 2 «մոլոտովյան շշերը» եղել են Ազատության հրապարակում նստացույցի մասնակից մարդկանց ձեռքին եւ ոչ թե՝ ոստիկանների կամ այլ անձինք են դրանք այդտեղ նետել: Նկատենք, որ բոլոր այն տեսաժապավեններում, որոնք 20 օր շարունակ եւ դրանից հետո եւս ցուցադրում էին հեռուստաընկերությունները, չէր երեւում, որ դրանք ցուցարարների ձեռքին են, հիմնականում այդ ատրճանակները, ձողերը եւ «դուբինկաները» իրենց ձեռքում շուռումուռ էին տալիս ոչ թե ցուցարարները, այլ՝ ոստիկանական ծառայության աշխատակիցները: Ըստ գնդապետի. «Այդ օրն առգրավվեցին մեծ քանակությամբ զինամթերք՝ երեք ատրճանակ, նռնակներ, մետաղական ձողեր, դանակ, շշեր՝ հրավառ հեղուկներով: Ինչպես գիտեք, կազմվում է արձանագրություն, որտեղ ֆիքսվում են բոլոր հայտնաբերված առարկաները, իրեղեն ապացույցները»: Մանրամասնորեն պատմելով, թե ինչպես են այդ ամենի վրա «փոշի լցրել», փաթեթավորել, կնքել եւ հանձնել քննիչին, ասաց. «Ես կարող եմ ասել, որ այդ իրեղեն ապացույցները, բոլորը՝ իհարկե, ոչ բարենպաստ իրեղեն ապացույցներ էին, նրանց վրա մատնահետքերի արտատպման առումով, ատրճանակների մակերեսները հետքի արտատպման առումով շատ սահմանափակ էին: Բազմաթիվ հետքեր կային, ֆրագմենտներ, հետքի մասեր, բայց այդ բոլոր առարկաների վրա պիտանի մատնահետքեր կամ ձեռքի հետքեր մասնագետների կողմից չեն հայտնաբերվել»: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Ազատության հրապարակում հայտնաբերված իրերն անգամ իրեղեն ապացույց չեն եւ ոչ էլ կարող են սառը զենք համարվել (բացի «ոզնիներից»): Read more

Ice of neutrality brokenTill yesterday Armenia has been neutral over the conflict between Georgia and Russia, which was definitely the best choice in this hard situation. However, the ice of neutrality was broken yesterday and as the president’s office informs the president had a phone conversation with Russian president Dmitri Medvedev and expressed condolences for the peaceful civilians and Russian victims resulted from the war. It is clear that the problem is not whether he would tell those words to Medvedev but whether he would tell those words just directly to Medvedev. If the conflicting parties are our strategic ally and our strategic neighbor, then it is logical that we had to also express condolences to Georgia as well. This would be the only option that would comply with the principles of good policy and humanism. During the war in South Ossetia not only Russian people died, but Georgians as well. Even many of those who died there did not know whether they were bombed by Russians or Georgians. Whatever is said the Armenian people, which was said to express condolences, feels sorry and expresses condolences not only to Russians but Georgians as well.
Read more

Возможно, все нехорошие слова, сказанные после 8 августа в адрес Михаила Саакашвили, справедливы. Возможно, когда станут известны кое-какие пока скрываемые подробности, он удостоится еще более резких оценок, в том числе и со стороны грузинского народа, который, не исключено, со временем признает его появление на посту президента Грузии национальной трагедией.
Пока же стало повсеместным стремление объяснить все поступки и высказывания Саакашвили его личными качествами. Однако стоит ли преувеличивать роль личных качеств М.Саакашвили в случившейся трагедии? Read more

    Wednesday, 08 February 2012
  • Admin

  • Calendar

    • August 2008
      M T W T F S S
      « Jul   Sep »
       123
      45678910
      11121314151617
      18192021222324
      25262728293031
  • Archives

  • Links

  • International newspers: