Jun
5
«…Հասնելու ենք դրան»
Filed Under Zhamanak Daily | Leave a Comment
Եռաբլուրում տասնմեկ ազատամարտիկների հացադուլը «ընթացքի մեջ է»: Ոստիկանների տառապանքը` շոգն ու անձրեւը հաղթահարելու հարցում` նույնպես:
Երեկ հացադուլավորներին են այցելել Համաժողովրդական Շարժման կենտրոնից` Մանուշակ Պետրոսյանը եւ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը: Ազատամարտիկների ինքնազգացողությունը լավ է: Գալուստ Հայրապետյանն ասաց. «Լավ ենք, տրամադրություններս տեղն է, ոգին` նույնպես: Մեր տղաները շատ բան են տեսել մարտի դաշտում, ու հացադուլը մեզ համար դժվարություն չի: Այստեղ` Եռաբլուրում թաղված են մեր մարտական ընկերները, ու նրանց գերեզմաններին մոտ լինելը մեզ ուժ է տալիս: Նրանց հոգիները մեզ հետ են, կարծես մեզ օգնում են երկնքից: Բոլորիս խնդիրը մեկն է` քաղբանտարկյալների ազատությունը: Առանց բացառության: Ու մենք հասնելու ենք դրան»: Read more
Jun
5
“Каждый армянин горд тем, что у него есть такой соотечественник, как Вы. Благодаря Вам формируется отношение к Армении в мире“, - этими словами президента Сержа Саркисяна, произнесенными во время вчерашней встречи с Шарлем Азнавуром, наиболее точно, пожалуй, отражается наше отношение к великому шансонье. Символично, что в один день глава государства принял двух представителей вокального искусства - всемирно известного шансонье Шарля Азнавура и достойно представившую нашу страну на “Евровидении” Сирушо. Read more
Jun
5
Քաղաքական ընդդիմությունը սկսել է իր բոլոր քայլերը պայմանավորել բացառապես ԵԽԽՎ 1609 բանաձեւի՝ իշխանությանը վերապահված պահանջների կատարման ընթացքով։
Համաժողովրդական շարժման ակտիվիստները, ղեկավարներն արդեն չեն էլ թաքցնում, որ այդ պահանջների պարտադիր կատարումը նախապայման է ստեղծված իրավիճակը հաղթահարելուն ուղղված բանակցություններ կամ արդեն կատարելապես իմաստախեղված երկխոսություն սկսելու համար։ Թե՛ իշխանությունը, եւ թե՛ ընդդիմությունն այդ պահանջների կատարումը կամ դրա հնարավորությունն անգամ գնահատում են իբրեւ իշխանության անվերապահ կապիտուլյացիա։ Դրա համար էլ առաջինն ամեն կերպ փորձում է հնարավորինս դանդաղ իրականացնել ԵԽԽՎ պահանջները, մյուսն ավելի է կոշտացնում դիրքորոշումը դրանք հակառակորդին ավելի արագ կատարել պարտադրելու համար։ Read more
Jun
5
Կոնֆլիկտի շարունակությունը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի շահերից
Filed Under Hayastany Hanrapetutyun daily | Leave a Comment
Հունիսի 7—ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայանալիք տնտեսական համաժողովի եւ ԱՊՀ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Եվ մինչ հակամարտության կարգավորման միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, տարբեր առիթներով վերահաստատում են իրենց դիրքորորշումը՝ հույսեր կապելով երկու նախագահների հանդիպման հետ, ադրբեջանական կողմը իշխանության տարբեր մակարդակի ներկայացուցիչների բերանով տարաբնույթ մեկնաբանություններ եւ կանխատեսումներ է անում։ Read more
Jun
5
Трансграничные сделки с недвижимостью проводились всегда, но в последние три-пять лет объем этого рынка и география покупок невероятно выросли, частные инвесторы осмелели. Сегодня в мире развиваются сотни крупных проектов, рассчитанных именно на иностранцев. И чем полноводнее поток покупателей из-за границы, тем сильнее и жестче в странах и на курортах конкуренция за иностранные инвестиции: вкладываются деньги в инфраструктуру, идет работа по обеспечению максимальной безопасности для иностранцев, упрощаются процедуры покупки недвижимости, предлагаются все более выгодные условия покупки (к примеру, в Дубае для иностранцев сегодня отсутствуют налоги как на покупку, так и на владение жилой недвижимостью). Read more
Jun
5
WASHINGTON–The Armenian National Committee of America applauded Presidential hopeful Barack Obama’s hard-fought victory in securing a majority of the delegates needed to become the presumptive Democratic nominee for President of the United States.
“As we stated back in January, during the heat of this hotly contested and highly competitive primary season, Senator Obama clearly represents the candidate best positioned to bring about fundamental change in how the United States addresses Armenian American issues,” said ANCA Executive Director Aram Hamparian. “We welcome this powerful milestone in his campaign for the Presidency and join with Armenian Americans from across the country in congratulating him for this great and historic success. At the same time, we want to share our respect for Senator Clinton, our profound admiration for the tremendous race she ran, and our appreciation for her strong and steady support for issues of special concern to our community.” Read more
Jun
5
Այցի նախօրյակին Ադրբեջանի նախագահը վերստին սպառնաց Հայաստանին
Հունիսի 3-ին Բաքվում հանդիպելով ԵԱՀԿ Մինսկի համանախագահ Մեթյու Բրայզային, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հայտարարել էր. «Եթե Հայաստանը, առանց որեւէ նախապայմանի, չազատի ադրբեջանական տարածքները, ապա իրադրությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից»: Այսինքն` նա Հայաստանին սպառնալիս Բրայզային էլ նախազգուշացրել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում մոտալուտ է պատերազմի վերսկսման վտանգը: Read more