Feb
22
Երեկ գիշերը, ժամը 01.30-ի դրությամբ ՀՀ առաջին նախագահ, փետրվարի 19-ի ընտրություններում ժողովրդի հաղթած թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրան սատարող կուսակցությունների առաջնորդները` Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զ.Սարգսյանը, Արարատ Զուրաբյանը, Արամ Կարապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ էլի տասնյակ հազարավոր մարդ Ազատության հրապարակում էին, ուր եւ պատրաստվում էին մնալ մինչեւ վերջնական հաղթանակ: Read more
Feb
22
ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՏԵՍՔՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՎ
Filed Under Iravunk newspaper | Leave a Comment
Նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքի, այդ գործընթացում տեղ գտած թերացումների և սպասվող զարգացումների վերաբերյալ «Իրավունքի» հարցերին է պատասխանում ՍԻՄ նախագահ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։
-Պարոն Խաչատրյան, ինչո՞վ էիք զբաղված քվեարկության օրը և ի՞նչ տպավորություն ունեք ընտրությունների ընդհանուր գործընթացից։
-Նախագահական ընտրությունների քվեարկության օրը որպես նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին պաշտպանող քաղաքական ուժի ղեկավար, նրան սատարող կուսակցությունների նախագահների խորհրդի անդամ և թեկնածուի վստահված անձ՝ ես ստանձնել էի մեր վստահված անձանց նկատմամբ հնարավոր բռնություններին արագ արձագանքելու պարտականությունը։ Խոսքը վերաբերում է նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի այն ներկայացուցիչներին, որոնք վստահված անձի կարգավիճակով հետևում էին քվեարկության գործընթացին ընտրական տեղամասերում։
Առաջին ահազանգը մեր վստահված անձի նկատմամբ բռնության գործադրման վերաբերյալ ստացանք մոտավորապես ժամը 17-ին։ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ա2 թաղամասում գտնվող 7-րդ ընտրատարածքի 20-րդ ընտրատեղամասում հարձակում էր տեղի ունեցել Վազգեն Մանուկյանի վստահված անձի նկատմամբ։ Ահազանգի հետքով անմիջապես մեկնել ենք տվյալ ընտրատեղամաս և մինչև քվեարկության ավարտը՝ ժամը 20-ը, զբաղվել այդ խնդրի պարզաբանմամբ։ Read more
Feb
22
Серж Саркисян победил в первом туре президентских выборов, и это закономерно. Закономерна и высокая явка избирателей (почти 70%). У народа был веский повод для мобилизации и активного волеизъявления. Отдав свой голос Сержу Саркисяну, он отстоял стабильность страны, предотвратив возврат к прошлому. Read more
Feb
22
Բողոքի ակցիան շարունակվում է
Filed Under Hetq Online | Leave a Comment
Այս պահին դեպի հրապարակ մարդկային հոսքը շարունակվում է:
Ըստ տարբեր տեղեկությունների` Երեւանի բուհերի ուսանողները միացել են հանրահավաքին:
Բուհերի ղեկավարները ամեն ինչ անում են արգելելու ուսանողներին մասնակցել հանրահավաքին: Սակայն հրապարակում ուսանողների մեծ թիվը ցույց է տալիս, որ ուսանողներն այլեւս անվերահսկելի են: Read more
Feb
22
ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՇՏՎԵԼ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՆԱՌԱՐԿԵԼԻՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՀԵՏ
Filed Under AZG Armenian Daily | Leave a Comment
Մինչ Մատենադարանի հարթակից Լեւոն Տեր-Պետրոսյանը, կասկածի ենթարկելով ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները, նոր ընտրություններ էր պահանջում իշխանություններից եւ արդյունքների համար պատասխանատու էր ճանաչում միջազգային դիտորդներին, որպեսզի իր կողմնակիցներին երթով առաջնորդի դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք, ընտրություններում տարած հաղթանակի առնչությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Նրա օրինակին հետեւում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Այդ ընթացքում միջազգային դիտորդներն ընդհանրապես դրական են գնահատում ընտրությունները եւ ընդգծում, որ դրանք մեծապես համապատասխանում են եվրոպական չափանիշներին: Read more
Feb
22
Ընտրախախտումների փաստերով արդեն հարուցված է 10 քրեական գործ
Նախագահական ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումների փաստերով արդեն հարուցվել է տասը քրեական գործ։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները ընտրախախտումների վերաբերյալ նյութերով նախապատրաստումը եւ հարուցված քրեական գործերի նախաքննությունը հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնելու համար։
Ինչպես «ՀՀ»—ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, երեկ ընտրախախտումների փաստերով հարուցվել է եւս երկու քրեական գործ։ Read more
Feb
22
Сделать как Саркози
Filed Under Delovoy Express weekly | Leave a Comment
Как известно, французы - большие любители забастовок. Практически ни дня не проходит без забастовки по поводу или без повода. При этом бастуют представители самых разных профессий - начиная с таксистов и кончая полицейскими. Чуть что, сразу прекращают работу, не особо считаясь с многочисленными неудобствами, которые создаются для людей, совершенно не виновных в их проблемах - вплоть до паралича всей общественной жизни. Read more