Աբովյանում 88-ի ոգին էր«Ով ընտրեց Սերժին, նա ընտրելու է Նաիրի Հունանյանին: Ով ընտրեց Սերժին, նա ընտրելու է Թոխմախի Մհերին, Մխչյանի «Մկանը», «կրակեմ» Հրաչին, սերվիսի Անդոյին, Արմենչիկին, Ալափարսի Կովալին, «Պազի» շոֆեր Սաշիկին…

Այս մարդու բոլոր ընկերները մականունավորներ են: Եվ ավելին: Ով ընտրեց Սերժին, նա պղծելու է Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի սուրբ գերեզմանները», - ասաց ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Աբովյանում: Read more

ՀՀ նախագահի ընտրարշավը մտել է եզրափակիչ փուլ: Նախագահի թեկնածուները նախընտրական ծրագրերի հեղեղ են կազմակերպել` շեշտադրելով հիմնականում ներքաղաքական կնճռոտ հարցերը։ Տեղին է նշել, որ Ջավախքի հիմնախնդիրներն ընդգրկված են միայն ՀՀ նախագահի թեկնածու ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ նախընտրական ծրագրում, որոնց շուրջ էլ զրուցում ենք ԱԺՄ առաջնորդի հետ։ Read more

Երեւանում բացվեց ԵՄ լիարժեք գրասենյակՀարեւանդ չի գնում Եվրոպա, Եվրոպան է գալիս քո տուն

Երեկ Երեւանում հանդիսավոր արարողությամբ բացվեց Եվրահանձնաժողովի լիարժեք պատվիրակության շենքը։ Այդ առիթով Երեւանում է Եվրամիության եռյակը։ ԵՄ դրոշի գույնի կապույտ ժապավենը կտրելու եւ ցուցանակը բացելու պատիվը վերապահված էր ԵՄ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդներին եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին։
«Այսօր պատմական օր է։ Մի քանի տարի առաջ, երբ Բրյուսելում բացվում էր Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության շենքը, այնտեղ ես ասացի, որ կգա ժամանակ, եւ այդ օրը կհիշվի։ Այսօր նույնպես ուզում եմ կրկնել այդ բառերը՝ գալու է ժամանակ, եւ այս օրը հիշվելու է, երբ մենք հիմք դրինք Եվրամիության հետ հարաբերությունների մի նոր որակի»,—ասաց Վարդան Օսկանյանը՝ շնորհավորելով երկու կողմերին։ Read more

Բաքվում այս մասին չգիտեն, չգիտեն անգամ երկրի սահմանադրությունը

Ադրբեջանական արտգործնախարարությունը եւ, ամենայն հավանականությամբ, ոչ միայն հարեւան երկրի այս գերատեսչությունը, հերթական ապատեղեկատվական քարոզարշավն են սկսել, թերեւս մեր նախագահական ընտրությունների ֆոնին նախապատրաստական թրեյնինգ են անցկացնում ադրբեջանական նախագահական ընտրություններից առաջ:

Ինչեւէ, ադրբեջանական քաղաքական միտքը, ամենայն վստահությամբ, ճգնաժամ է ապրում, քանի որ պարզունակ դատողություններ են արվում այնպիսի հարցերի շուրջը, որոնք հենց ադրբեջանական իրականությունում բացատրելի ու ընդունելի պիտի լինեին: Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ լրատվական ծառայության ղեկավար Խազար Իբրահիմը հայտարարել է, թե Ադրբեջանում եւ Հայաստանում նախագահական ընտրությունների գործընթացը «Ադրբեջանի օրենսդրության եւ միջազգային իրավունքի բազմաթիվ խախտումների է բերել` կապված Լեռնային Ղարաբաղի հետ»: Read more

Marseilles Hamazkayin School Receives 1.35 Million Euro GrantThe Hamazkayin Central Executive Tuesday announced that its school in Marseilles, France was granted 1.35 million euros from the Bouche du Rhone regional authorities.
The grant was announced during a local Armenian community event by the regional council chairman Jean-Noel Guerin.
The Hamazkayin Central Executive also announced that due to the diligence and perseverance of the school’s administration and faculty, the secondary level of the Marseilles school has signed a cooperation agreement with the regional government. The contract stipulates that beginning the next school year, the French Education Ministry will gradually provide for a substantial portion of the budget. Read more

Comrades: Second high-ranking Russian official “promotes” relations with SerzhEconomic was on the agenda but politics was on the public mind when Russia’s Prime Minister Victor Zubkov visited his Armenian counterpart Serzh Sargsyan in Yerevan starting Tuesday.

For the second time since official campaigning for the February 19 presidential election began, a high-ranking Russian official has visited the Prime Minister in a show of support for Sargsyan as Armenia’s next Head of State.

On the second and last day of his visit, Wednesday, Zubkov spoke of expanding economic and trade ties between the two states. Read more

ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԱՑՈՒՄԸՀայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ։ Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության՝ «Պետության համար չափազանց պատասխանատու այս ժամանակահատվածում երկրի ղեկավարն ու Վեհափառ Տերը կարեւորել են հանդուրժողականության եւ համերաշխության մթնոլորտը»: «Առավոտի» կողմից նկատենք, որ ինքը՝ ՀՀ նախագահը հանդուրժողականության օրինակելի պահվածք պարբերաբար է ցուցադրում, որի վերջին դրսեւորումներից մեկն, ասենք, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին Ադրբեջանի հետ «քիրվայություն» անելու ձգտումների
մեջ մեղադրելն էր: Read more

    Thursday, 20 November 2008
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • Adv