Երկրի ապագան եւ իշխանությանն այլեւս Ազատության հրապարակում էԱզատության հրապարակում երեկ տեղի ունեցած իրադարձությունները ակնհայտորեն ցույց են տալիս, որ ավազակապետության բուրգը ոչ միայն էական ճաքեր է տվել, այլեւ սկսել է քանդվել եւ քանդվել անդառնալիորեն:

Ու դա բնական է: Երբ ազնիվը ջոկվում է անազնիվից ու անազնիվների կուտակում է առաջանում` ոչ միայն դրանցով սարքված կառույցն է հիմնահատակ քանդվում, այլեւ այդ անազնիվը` խտանալով` փոքր-ինչ անց պայթում է:

Ինքն իրեն: Առանց կողմնակի միջամտության:

Ինչպե՞ս:

Շատ շուտով ականատես կլինեք ինքներդ: Ու պարզաբանումների կարիք չի լինի: Read more

Նախագահական ընտրությունների հետընտրական զարգացումների վերաբերյալ
Վերջին օրերին Հայաստանում հերթական անգամ ծայրահեղ լարվածության պայմաններում վիճարկվում են ընտրությունների արդյունքները։ Ըստ քվեարկության պաշտոնական արդյունքների, չիրականացան հետընտրական կառուցողական գործընթացներ երաշխավորող առաջարկված տարբերակները։ Քաղաքական բեւեռացման արդյունքում ընտրողների ձայների մեծամասնությունը բաշխվեց այնպես, որ առաջին երկու տեղերում հայտնվեցին իշխանական եւ խիստ հակաիշխանական թեկնածուները։ Հանրապետության բնակչության բացարձակ մեծամասնությունը կասկածներ ունի քվեարկության արդյունքների վերաբերյալ, թեկուզեւ նկատի ունենալով քվեարկության պաշտոնական արդյունքներն ու ընտրախախտումների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը եւ դրա մատուցման ոճը։ Read more

«Կարող են ձերբակալել նաեւ ինձ»,- ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը«Ամեն ինչ շատ ավելի բարեհաջող է ընթանում, քան ես ծրագրել էի»,- այսօր հանրահավաքի ժամանակ հայտարարեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքերով` Ազատության հրապարակում ժողովրդի գերմոբիլիզացիան գահավիժման տեմպ է հաղորդում պետական մեքենային: Read more

ՈՎ ԻՆՁ ՀԵՏ ՉԷ, ՏԱԿԱՆՔ Է…Այսպես կամ մոտավորապես այսպես է ասել Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ամբիոնից: Ըստ «Lragir.am»-ի, ՀՀՇ առաջնորդն ի մեջ այլ բաների, ասել է. «Սա վեհացման եւ ստորացման ժամանակաշրջան է: Դժվար է պատկերացնել մի քաղաքացի, որն ունի արժանապատվություն եւ չի կանգնում շարժման կողքին, ուրեմն դա ազգի տականքն է»: Նա ցավ է հայտնել, որ տականքը շատ է, սակայն նշել է նաեւ, որ «ազատ քաղաքացիների, համաժողովրդական շարժման մասնակիցների ավելանալու հետ մեկտեղ այդ տականքը նվազելու է եւ քչանալով՝ մտնելու է իր բները»: Read more

ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողով ՄոսկվայումՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին Վլադիմիր Պուտինը հրավիրել է Ռուսաստան

Մոսկվայում ՌԴ կառավարության ընդունելությունների տանը երեկ տեղի ունեցավ ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցեցին 12 պետությունների նախագահները։
Ելույթ ունենալով գագաթնաժողովում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ—ին առաջարկեց Համագործակցության զարգացման ծրագիր ընդունել մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակաշրջանի համար։ Read more

Levon Ter-Petrsoyan’s supporters have set up camp in the Liberty Square.A weekend that saw officials resign and others arrested also saw the expected official proclamation of Serzh Sargsyan as Armenia’s next president.

Confirming its preliminary finding, the Central Election Commission on Sunday found that Sargsyan took 52.8 percent of the February 19 vote, far beyond Levon Ter-Petrosyan’s 21.5 percent. Read more

Համազգային պայքար, որն ավարտվելու է հաղթանակովԵրեկ գիշերը, ժամը 01.30-ի դրությամբ ՀՀ առաջին նախագահ, փետրվարի 19-ի ընտրություններում ժողովրդի հաղթած թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրան սատարող կուսակցությունների առաջնորդները` Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զ.Սարգսյանը, Արարատ Զուրաբյանը, Արամ Կարապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ էլի տասնյակ հազարավոր մարդ Ազատության հրապարակում էին, ուր եւ պատրաստվում էին մնալ մինչեւ վերջնական հաղթանակ: Read more

Next Page →

    Thursday, 28 August 2008
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • Adv