Jan
14
Հստակ պատասխաններ
Filed Under Zhamanak Daily | Leave a Comment
Երեկ գերթե 10-ամյա ընդմիջումից հետո կայացավ Լեւոն Տեր-Պետրոսյանի այս տարվա մամուլի անդրանիկ ասուլիսը, որի ընթացքում պատասխաններ տրվեցին հանրությանը հուզող գրեթե բոլոր հարցերին:
Անդրադառնալով մասնավորապես օտար աջակցությունների խնդիրներին` Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց. «Ես դրսի աջակցության կարիքը չունեմ: Դրսից ինձ տրված իշխանությունը պետք չէ: Եթե սկուտեղի վրա ինձ իշխանություն բերեն Ռուսաստանից կամ Ամերիկայից, կամ որեւէ այլ տեղից, ես այդ սկուտեղի վրա մի հատ էլ ծաղիկ կավելացնեմ ու կվերադարձնեմ իրենց»: Նա ասաց, որ Հայաստանի նախագահ պետք է ընտրի հայ ժողովուրդը, եւ արտաքին աշխարհը պետք է հաշտվի այդ ընտրության հետ: Read more
Jan
14
ՀՐԱՇԱԼԻ ԹԱԿԱՐԴ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱՐ
Filed Under Iravunk newspaper | Leave a Comment
Սեփական շահերի շրջապտույտի մեջ հայտնված աշխարհում որևէ մեկն առանձնապես ցանկություն չունի ձևականությունների հետևից ընկնելու և երրորդ աշխարհում ոչինչ չնշանակող այս երկրի վրա ժամանակ կորցնելու:
Արդյունքում` կարծես վերջապես կատարվում է ապուշիս երազանքը: Դատելով ներ և արտաքաղաքական զարգացումներից՝ պետք է ասել` Ռոբերտ Քոչարյանը կդառնա Հայաստանի ապագա վարչապետ… եթե նախագահ ընտրվի Սերժ Սարգսյանը:
Իսկ դա հենց այդպես էլ պետք է լիներ, որովհետև այդ ուղղությամբ հետևողական աշխատում էին թե՛ Քոչարյանը, թե՛ Ռուսաստանը: Ցավալի է, բայց նաև` հայոց ընդդիմությունը:
Այսպիսով, անցնող ողջ ժամանակահատվածում մեզանում խաղի բնորոշիչը եղել, կա ու դեռ կլինի ղարաբաղյան հիմնահարցը: Ոչ ոք, նույնիսկ ամենազոր միջազգային հանրությունը, չի կարողացել այս ողջ ընթացքում այն մանիպուլացնել այնպես, ինչպես Քոչարյանը, որը տասը տարի նույն միջազգային հանրության քթից բռնած` «ման ածեց», իր աթոռը պահեց և այս պահին դեռևս խաղի տերն է: Իսկ այդ ամենը, անշուշտ, Ռուսաստանի անմիջական աջակցությամբ: Read more
Jan
14
«Հարգելի Պարոն Նախագահ,
Եկել եմ Ղարաբաղ Ֆրանսիայից ամենաբարի ու հայրենասիրական նպատակներով, խոր համոզմունքով հաստատվելով Ղարաբաղում՝ հայոց պատմամշակութային մայրաքաղաք Շուշիում, կկարողանայի բազմապատկել իմ գործերի արդյունքները՝ հօգուտ Ղարաբաղի, օրինակ տալով հայ երիտասարդներին, որ հնարավոր է գալ Ղարաբաղ, ապրել Ղարաբաղում ու ավելի ուժեղ ձեւերով, քան թե սփյուռքից աշխատել: Եկել եմ նվիրված, այսօր չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում»: Read more
Jan
14
Մենք որեւէ միջոց չենք ափսոսում, բայց այդ միջոցները պետք է նպատակին ծառայեն
Filed Under Hayastany Hanrapetutyun daily | Leave a Comment
Երեւանի մետրոպոլիտեն այցելության ժամանակ ասաց վարչապետ Սերժ Սարգսյանը
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է «Կ. Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ՝ ծանոթանալու իր կողմից 2007թ. նոյեմբերի 16—ի N 797—Ա որոշմամբ տրված հանձնարարականի կատարման ընթացքին եւ խորհրդակցություն անցկացնելու մետրոպոլիտենի «2008—2012թթ. բարելավման միջոցառումների ծրագրի» վերաբերյալ։ ՀՀ վարչապետի վերոնշյալ որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որին հանձնարարվել է կազմակերպել «Կ. Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ—ի գործունեության եւ տնտեսության առկա իրավիճակի (ենթակառուցվածքների, տեխնիկական շահագործման եւ անվտանգության, շարժակազմի) ուսումնասիրություններ եւ ներկայացնել առաջարկությունների փաթեթ՝ Երեւանի մետրոպոլիտենի հիմնախնդիրների լուծման վերաբերյալ։ Read more
Jan
14
Vahan Hovannesian Releases Presidential Campaign Platform
Filed Under Asbarez Daily | Leave a Comment
YEREVAN (Yerkir)–Armenian Presidential Candidate and ARF Bureau Member Vahan Hovannesian released Friday his official campaign platform. Below is Candidate Hovannesian’s letter to Armenia’s citizens introducing his platform with a brief analysis of and prescription for Armenia’s current socio-political and economic situation.
Dear citizen of the Republic of Armenia,
Our country has to enter an entirely new stage of its development. The government, political, economic and public realities that were formed since independence and until now do not ensure necessary progress any more. The external and internal challenges that our state faces, the challenges that are dictated by the necessity for development as well as the disparity between what the constitution envisions and the real life situation in Armenia requires serious and large-scale systematic changes. Read more
Jan
14
ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԹ ԴԵՊԻ ՆԱՏՕ
Filed Under AZG Armenian Daily | Leave a Comment
Վրաստանի նախագահական ընտրությունների հետ կապված իրադարձությունները իսկապես լայնորեն լուսաբանվեցին Ռուսաստանի ԶԼՄ-ներում: Ընդհանուր առմամբ ընդդիմության դիրքերից, թեեւ այստեղ պատրանք չկար, թե Սաակաշվիլու հակառակորդները կարող են ռուսամետ դիրքորոշումներ ունենալ: Սկզբունքորեն Սաակաշվիլին իր հակառուսական կեցվածքով գուցե ավելի ձեռնտու է Մոսկվային, քանզի դա հնարավորություն է տալիս բացահայտորեն հովանավորելու ինքնահռչակ նախկին ինքնավարություններին: Read more
Jan
14
Cold Reality: New Year smiles are only for the camera for Vanadzor’s Snow Maiden
Filed Under ArmeniaNow Weekly | Leave a Comment
It is the sixth New Year night Mariam spent at the central square of Vanadzor – out of the warm atmosphere of home.
Transforming into a Snow Maiden she waits under the New Year tree at the Hayq Square beginning the New Year night up until the Old New Year [January 13] for those who wish to eternalize themselves in photographs and also those who spend their holidays in the company of Santa Claus and his Snow Maiden.
Many of the residents of Vanadzor know Mariam, 21, and the photos with her decorate many of their albums. Every morning she puts on her Snow Maiden clothes and gets to Hayq Square accompanied by her mother. Read more