Dec
25
Սերժ Սարգսյանը ապահովություն է ներշնչում Սեյրան Ավագյանին
Filed Under Zhamanak Daily | Leave a Comment
Այսօր իր 5-րդ արտահերթ համագումարում ՀԺԱՄ կուսակցությունը կհայտարարի, թե ում է սատարելու նախագահական ընտրություններում:
ՀԺԱՄ նախագահ, ԱԺ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ, Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդական Սեյրան Ավագյանը թեեւ չցանկացավ մեկ օր առաջ «ավետել» իր ղեկավարած կուսակցության խորհրդի կայացրած որոշման մասին, սակայն պարզ էր, որ այդ «երջանիկը» լինելու է Սերժ Սարգսյանը: Նախկին ՀՀՇ-ական, այնուհետեւ ԱԺՄ-ական, ներկայումս ՀԺԱՄ նախագահ Սեյրան Ավագյանը կարծում է, որ քաղաքական ուժերը, հատկապես ընդդիմադիր հատվածը ընտրել են «Ով ավելի սուր կքննադատի իշխանություններին» սկզբունքը: Նրա կարծիքով սոցիալապես անապահով ընտրազանգվածի մի մեծ հատված ապահովության զգացում է ուզում Read more
Dec
25
Прошедший в конце прошлой недели конгресс общественно-политических организаций, поддерживающих кандидата в президенты Левона Тер-Петросяна, по содержанию мало чем отличался от прошедших митингов, на которых роль “героя-политика” играл бывший президент. Формат, однако, да и сцена зала заседаний правительства, на которой шел очередной акт аодовского спектакля, подпитывали в участниках иллюзию об их “вхожести” в большую политику. И чувство это было столь отрадным, что выступления ораторов, и особенно “виновника торжества”, то и дело прерывались овациями. В итоге “пункт”, ради которого, полагаем, был организован этот слет, остался на заднем плане: участники форума обратились с призывом к народу — поддержать своего кандидата. Read more
Dec
25
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆ ԵՐԿՐՈՐԴԸ ԼՐՏԵՍ Է, ԱՄԵՆ ԵՐՐՈՐԴԸ` ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ
Filed Under AZG Armenian Daily | Leave a Comment
Ի՞նչ կլինի հունվարի 6-ին
Վրաստանում իրավիճակն այնպիսին է, որ ավելի հաճախ լրտեսության, հայրենիքի դավաճանության, հեղաշրջման փորձեր անելու մեջ են մարդկանց մեղադրում, ընդ որում, որպես վկայություն ներկայացվում են ենթատեքստից դուրս մեջբերումներ տարբեր հեռախոսազրույցներից:
Երեկ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, արդեն հերթական անգամ, հայտարարեց, թե բացահայտել է հակապետական դավադրություն օլիգարխ, ներկայումս հունվարի 5-ի նախագահական արտահերթ ընտրություններում թեկնածու Բադրի Պատարկացիշվիլու մասնակցությամբ եւ սահմանադրական կարգի բռնի հեղաշրջման նպատակով: Ընդ որում, նման մեղադրանք ներկայացնելու հիմք են մատուցվում աուդիո եւ տեսաձայնագրությունները ներկայումս Պատարկացիշվիլու նախընտրական շտաբը գլխավորող, վրաց խորհրդարանի անդամ Վալերի Գելբախիանիի ու կաշառելու «ենթակա» անձանց օրերս տեղի ունեցած հանդիպումներից: Read more
Dec
25
Հարգելի ընթերցողներ,
Ինչպես նախորդ շաբաթ հայտարարել էինք, այսօր ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննեսյանը պետք է պատասխաներ ձեր հարցերին:
Խմբագրությունը պայմանավորվածությունը ձեռք է բերել Վ. Հովհաննեսյանի քարոզչության գծով պատասխանատու Գեղամ Մանուկյանի հետ: Պայմանավորվածության համաձայն` հարցերի պատասխանները «Հետքին» պետք է փոխանցվեin այսօր ժամը 12:00-ին: Վերջին անգամ Գեղամ Մանուկյանի հետ հեռախոսազրույց ենք ունեցել շաբաթ օրը՝ դեկտեմբերի 22-ին, որի ընթացքում նորից ենք հաստատել պայմանավորվածությունը: Read more
Dec
25
Աջափնյակը եկեղեցի կունենա
Երեւանի Աջափնյակ համայնքում եկեղեցի կառուցելու անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել։ Համայնքի հավատավոր ժողովուրդն ուզում է ունենալ Աստծո՝ իր տունը, որտեղ կարող է մոմ վառել, իր աղերսը հղել առ Աստված, փառաբանել Աստծուն…
Ժողովրդի եւ Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանի նախանձախնդրության շնորհիվ այդ ասվածահաճո ցանկությունը երկու—երեք տարի անց իրականություն կդառնա։
Թերեւս այդքան ժամանակ պահանջվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի զորակցությամբ, օրհնությամբ եւ հովանավորությամբ Աջափնյակ համայնքում կառուցվող Սուրբ Խաչ եկեղեցու շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար։ Եկեղեցու հիմնադրման առաջին հանգրվանը՝ հիմնարկեքը, կատարվեց դեկտեմբերի 22–ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, բարձրաստիճան անձանց եւ, իհարկե, համայնքի հասարակության մասնակցությամբ։ Read more
Dec
25
Последний номер “Голоса” в уходящем году. . . Следующая встреча в году новом. Впереди суматошные праздничные дни, звон посуды, запах хвои, разноцветные конфетти, атмосфера зимнего праздника, когда так легко и естественно верится в чудо.
Увы, новогодняя сказка недолговечна, а впереди нас ждет непростой выбор. 19 февраля в Армении состоятся очередные президентские выборы. Кажется, Шарлю Монталамберу принадлежит фраза: “Если вы не будете заниматься политикой, политика займется вами”.
20 ЯНВАРЯ СТАРТУЕТ ОФИЦИАЛЬНАЯ АГИТКАМПАНИЯ. Не передоверяйте свой выбор другим - разберитесь сами, сами отделите зерна от плевел, не пренебрегайте собственным мнением. Конечно, политические дебаты и дрязги не всегда ласкают слух, но у граждан страны есть свои права и обязанности и право выбора - одно из важнейших. В некоторых странах голосование на выборах закреплено законом как обязанность. В нашей стране это - право. До 19 февраля осталось не так уж много времени, и то, какими будут последующие годы, во многом зависит от нашего выбора в наступающем году. Read more