Վստահեցնում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը

Քաղաքական վերլուծաբանները ՀՀ նախկին նախագահի վերընտրության հավանականությունը համարում են չնչին, սակայն կարծում են, որ անհրաժեշտ է գոյության իրավունք տալ նաեւ այդ տարբերակին։ Եվ ուրեմն՝ քաղաքական ի՞նչ իրավիճակ կստեղծվի այն պարագայում, եթե 2008—ի նախագահական ընտրություններում հաղթի եւ իշխանության վերադառնա Լեւոն Տեր—Պետրոսյանը։ Մինչ թեմայի խորքային մանրամասնումը՝ ամրագրենք, որ հասարակության մեջ տիրապետող են լուրջ մտահոգությունները՝ պայմանավորված ոչ վաղ անցյալի չխամրող հիշողություններով. անհուսության երկար տարիներ, ամենաթողության խրախճանք, անվերջանալի ոճրագործություններ, պատերազմի ու շրջափակման ճիրաններում հերոսացող ժողովրդի հարստահարում, ապազգային մտայնությունների բացահայտ դրսեւորումներ եւ այլն։ Այս գնահատականները խիստ են եւ պատկանում են զգացմունքային աշխարհին, մինչդեռ քաղաքագետների մտահոգությունը հիմնավորված է փաստերով ու մանավանդ՝ քաղաքական գործընթացների տրամաբանությամբ։
Քաղաքագիտության դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր Գարիկ Քեռյանը թեկնածուների բանակում առանձնացնելով երկու բեւեռ՝ ՀՀԿ առաջնորդ, վարչապետ Սերժ Սարգսյան եւ նախկին նախագահ, ՀՀՇ ղեկավար Լեւոն Տեր—Պետրոսյան, համարում է, որ երկրորդի վերադարձը հղի է ներքաղաքական եւ արտաքին քաղաքական խնդիրներին առնչվող բարդություններով։ Նրա տեսակետները խարսխվում են երեք հիմնական իրողությունների վրա։ Առաջին հերթին ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ Լեւոն Տեր—Պետրոսյանն իր թիմով չմասնակցեց խորհրդարանի մայիսյան ընտրապայքարին եւ Ազգային ժողովում ներկայացուցչություն չունի։ Read more

ՌՈՒՄԻՆԻԱՆ ՁԳՏՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏՀայաստանը Եվրոմիության անդամ երկրի հետաքրքրությունների շրջանակում

Այս տարվա հոկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը Բուխարեստում Հայաստանի դեսպանատան համար ձեռք բերեց սեփական շինություն: Հայաստանի դեսպանատունը Ռումինիայում գործում է 1994-ից, սակայն մինչ օրս չուներ սեփական տարածք: Ռումինիայում Հայաստանի ներկայացվածության անհրաժեշտությունը պայմանավորված էր երկու պետությունների փոխհարաբերությունների կարեւորությամբ եւ հայ համայնքի գոյությամբ: 2002-ի ապրիլից Ռումինիայում Հայաստանի դեսպանն է Եղիշե Սարգսյանը:

- Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥ÕžÕ½ Õ¥Ö„ Õ£Õ¶Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¸Ö‚Õ´ Õ°Õ¡Õµ Õ¼Õ¸Ö‚Õ´Õ«Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Ö„Õ¡Õ²Õ¡Ö„Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¥Ö‚ Õ¿Õ¶Õ¿Õ¥Õ½Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Ö€Õ¡Õ¢Õ¥Ö€Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨:

- Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը կոչված է ներկայացնելու մեր երկրի շահերը բոլոր բնագավառներում ու նպաստելու երկու պետությունների փոխհարաբերությունների բարելավմանը: Քաղաքական հարաբերությունները հենց սկզբից բարենպաստ են եղել: Ռումինիայի ներկայիս ու նախորդ նախագահները պաշտոնական այցերով ժամանել են Հայաստան, մեր երկրի ղեկավարները եւս պաշտոնական ու աշխատանքային այցերով եղել են Ռումինիայում: Կայացել են խորհրդարանական պատվիրակությունների, նախարարների, փոխնախարարների եւ այլ մակարդակների, ինչպես նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների բազմաթիվ այցեր: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պետական վերջին այցը 2003-ին էր, աշխատանքային այցը` 2006-ին: Ռումինիայի ներկայիս նախագահ Տրայան Բասեսկուն պաշտոնական այցով Հայաստան եկավ 2006 թվականի աշնանը: Սրանք քաղաքական դաշտում բարձր մակարդակի երկխոսություններ են, որոնք խթանում են հարաբերությունների բազմակողմ զարգացումը: Ստորագրված է երկկողմ հարաբերությունները կարգավորող 39 փաստաթուղթ: Տնտեսական համագործակցության բնագավառում համագործակցության ընդլայնմանն ուղղված կարեւոր իրադարձություններից էր 2006-ի հոկտեմբերի 4-ին Երեւանում կայացած հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական միջկառավարական խառը հանձնաժողովի 2-րդ նիստը: Ստորագրվեց համագործակցության արձանագրություն, որում ամրագրված են լայնածավալ միջոցառումներ առաջիկա տարիների համար: 2006-ին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 83 միլիոն 825.4 հազար ԱՄՆ դոլար, որը հիմնականում ձեւավորվել է Ռումինիայից արտահանումների հաշվին: Ռումինիայից Հայաստան արտահանվում են սարքավորումներ, նավթամթերք, կահույք, քիմիական նյութեր, Հայաստանից` ոսկերչական իրեր, մետաղներ եւ սարքավորումներ: Եթե բարելավվեն ապրանքաշրջանառության պայմանները, ինչպես ակնկալվում է Եվրոմիության նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում, եւ, իհարկե, եթե ճանապարհներն ավելի դյուրին դառնան, ապա ապրանքների ինքնարժեքն ավելի ցածր կլինի, իսկ ապրանքաշրջանառության ծավալը` ավելի մեծ: Այսօր ապրանքների տեղափոխման համար հիմնականում օգտագործվում են Վրաստանի սեւծովյան նավահանգիստները: Տնտեսական փոխհարաբերությունների զարգացման համար պայմաններ ստեղծելը դեսպանության առաջնահերթ պարտականություններից է: Read more

Armenia comes second at Junior Eurovision -2007 in RotterdamArmenian teenage singers received heroes’ welcome at home on Monday after returning triumphant from a pan-European song contest.

Arevik children’s and youth pop-folk ensemble that represented Armenia at the Junior Eurovision Song Contest 2007 in Rotterdam, the Netherlands, finished second after narrowly losing to Belarus at the last moment of voting.

Staying in the lead among 17 nations almost all the time, after the last voting results from rival Belarus, Armenia’s Arevik lacked only one point to gain victory. Read more

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով բացարձակ ցինիզմով կատարված խուլիգանության համար 1,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Գյումրիի քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Նա այս տարվա մայիսին Գյումրիի Տերյան եւ Ղուկասյան փողոցների խաչմերուկում փոխհրաձգության մասնակիցներից է: Թմրանյութի օգտագործման հոդվածով, նույն գործի շրջանակներում 1,5 տարվա ազատազրկման է դատապարտվել քաղաքապետի եղբորորդին՝ Կոլյա Ղուկասյանը: Քաղաքապետի կլանի «ապոկանների» ներկայացուցիչ՝ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության բաժնի նախկին պետ Արտաշես Սարգսյանի որդին՝ Ռուստամը, դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման: Ռուստամի ընկերոջը՝ Թելման Կարապետյանին բաժին է հասել 5 տարվա ազատազրկում, իսկ Ղուկասյանների «ախպերությանը»՝ Գագիկ Սոլոյանին՝ 4,5 տարվա, իսկ եղբորը՝ Նորոյին՝ 1 տարվա ազատազրկման դատապարտեցին: Հիշեցնենք, որ փոխհրաձգության ժամանակ անհետացել, ապա մահացած է գտնվել 12-ամյա Ռոբերտ Սիմոնյանը:
Read more

Short-term democracy“There won’t be any long-term observation of February 19 presidential elections,” Abram Bakhchagulyan, CEC secretary, told during a news conference. OSCE observers will arrive in Armenia on a short-term election mission. “CEC invites all international organizations and the ambassadors of the countries with which we cooperate,” Bakhchagulyan said. He also said the list of organizations that will be invited to observe the elections will be announced soon by CEC. This means as in past international observers will be deployed only on the election day. However, as it’s known electoral violations (unequal campaign opportunities, use of administrative resources, voter list falsification, voter intimidation, etc) take place months prior to elections and only long-term observers can register those. And the fact that long-term observers won’t be invited comes to prove that the government is going to apply the previously applied violations (perhaps slightly tuned up). And those violations will provide “free and fair elections” for them. Read more

КУРДЫ НА УЛИЦАХ ЕРЕВАНА, ИЛИ СЕКРЕТЫ ТЕЛЕПОРТАЦИИТурецкая пресса последних дней активно навязывает читателям “информацию” о том, что боевики Курдской рабочей партии (КРП) обосновываются в Армении и НКР. Для пущей убедительности даже называются города и районы, в которых якобы развернули свою деятельность боевики КРП. Это - Ереван, Спитак и Гюмри на территории Армении, а также Кашатахский и Карвачарский районы НКР. Так что, читатель, если ты, прогуливаясь в Ереване, по улице Абовяна, например, вдруг встретишь непонятного человека в непонятной одежде и с автоматом Калашникова наперевес - знай, это боевик из КРП. Не обижай его, он свой в доску, с турками воюет. А если тебе невдомек, как это можно воевать с турками в Ереване или, скажем, в Гюмри, то срочно выучи турецкий язык и прочти турецкие газеты. “Заман” или там “Хюрриет” с Posta. Read more

← Previous Page

    Wednesday, 08 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: