Dec
6
Ազգային թվապաշտություն
Filed Under Zhamanak Daily | Leave a Comment
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը վերջին շրջանում նախագահական ընտրությունների գործընթացի մասին խոսելիս սկսել է բավական հաճախ հիշատակել սոցիոլոգիական հարցումների մասին:
Երբ նրան որեւէ հարց են ուղղում ընտրությունների թեմայով, Սերժ Սարգսյանն անմիջապես պատասխանում է, թե ընտրական գործընթացների լավագույն ցուցիչը սոցհարցումներն են եւ հիշում է Քոմրեսին ու Գելապին` համոզված լինելով, որ հասարակությունն էլ հիշում է այդ սոցհարցումների հրապարակած տվյալները, որոնց համաձայն Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնի հավակնորդների անվիճելի առաջատարն է բոլոր առումներով, ընդհանուր առմամբ ունենալով մոտ 40 տոկոս վարկանիշ: Հաշվարկը պարզ է ու հասկանալի: Նախագահական ընտրություններից առաջ բոլոր խոսափողերով հայտարարվում է, որ ահա Սերժ Սարգսյանն ունի 40 տոկոս: Read more
Dec
6
Маркедонов изменяет России?
Filed Under Novoe Vremia newspaper | Leave a Comment
“Назад за большим: возвращение Левона Тер-Петросяна” — так озаглавлена статья российского политолога, заведующего отделом межнациональных отношений Института политического и военного анализа Сергея Маркедонова, появившаяся недавно на сайте англоязычной информационной службы Russia Profile. Read more
Dec
6
2008 թվականի բյուջեն քրտնաջան աշխատելու բյուջե է
Filed Under Hayastany Hanrapetutyun daily | Leave a Comment

Ասում է վարչապետ Սերժ ՍարգսյանըԵրեկ ԱԺ նիստից հետո վարչապետ Սերժ Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
—Եկող տարվա բյուջեում 46 տոկոսով ավելացել են սոցիալական ծախսերը, կարելի՞ է ասել, որ բյուջեն սոցիալական է, եւ որ մարդկային կապիտալի ներդրումներն ավելացել են պետբյուջեում։
—Բյուջեն փաստաթուղթ է, որում արտացոլվում է կառավարության քաղաքականությունը բոլոր բնագավառներում։ Բյուջեի ծախսային եւ մուտքային մասերն զգալիորեն աճել են, եւ, բնականաբար, այդ թվերի տակ քողարկված են քայլեր, որոնք կիրականացվեն՝ սկսած հունվար ամսից։ Ես այդ բյուջեն Ազգային ժողովում անվանել եմ հավակնոտ, դուք ասում եք՝ սոցիալական, մեկ ուրիշը, որ խիստ հետաքրքրված է երկրի անվտանգությամբ, ասում է՝ սա մեր ռազմական կարողությունների ավելացման բյուջե է, երրորդը, օրինակ՝ մեր տնտեսական զարգացման նախարարը, ասում է, որ սա պետական կառավարման խնդիրների բարելավման բյուջե է եւ այլն։ Բյուջեի ծախսային եւ եկամտային մասի ավելացումը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին ըստ նախասիրության ընտրել բյուջեի անվանումը։ Այստեղ կարեւորն այն է, որ, իրոք, պետք է քրտնաջան աշխատել, որովհետեւ մենք պետք է կարողանանք երկու խնդիր լուծել. առաջինը՝ պետք է կարողանանք կրճատել ստվերը, ավելացնել հարկերի հավաքելիությունը, որպեսզի կարողանանք իրականացնել մեր ծախսերը, երկրորդ՝ ավելացնել մեր ՀՆԱ—ն։ Որպեսզի կարողանանք կատարել 2008 թվականի բյուջեն, առնվազն պետք է ունենանք 10 միլիարդ դրամից ավել ՀՆԱ։ Երկու տարի առաջ ունեինք շուրջ 5 միլիարդի չափ ՀՆԱ։ Եթե երկու տարի առաջ մեր մեկ շնչին հասնող արդյունքը ընդամենը1500 դոլար էր, հաջորդ տարվա վերջին լինելու է 3500 դոլար։ Չեմ ասում՝ սրանք մեծ թվեր են, այնուհանդերձ՝ աճն ակնհայտ է։ Ես ասում եմ՝ սա քրտնաջան աշխատելու բյուջե է, ինչպես ուզում եք՝ հասկացեք։ Read more
Dec
6
ԻՐԱՆԱ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ
Filed Under AZG Armenian Daily | Leave a Comment
«Ազգը» երեկվա համարում անդրադարձել է ԱՄՆ-ի հետախուզության զեկույցին իրանական միջուկային ծրագրի մասին: Հիշեցնենք, որ համաձայն այդ զեկույցի, իսլամական հանրապետությունը դեռ 2003-ին դադարեցրել էր միջուկային զենքի ստեղծման ծրագիրը: Այս զեկույցի հրապարակումը առիթ դարձավ, որ Կոնգրեսում մեծամասնություն կազմող դեմոկրատները պահանջեն, որ Սպիտակ տունը վերանայի իր հարաբերությունները Իրանի հետ: Թեեւ հասկանալի է, որ Ջորջ Բուշի վարչակազմը երբեք չի փոխի իր քաղաքականությունը Թեհրանի նկատմամբ, սակայն կարող ենք պնդել, որ այդ զեկույցով իրանա-ամերիկյան հարաբերությունների բարելավման համար նոր հնարավորություն է բացվում: Ըստ ամերիկյան մամուլի, ամերիկյան հետախուզությունն առաջին անգամ ներկայացնում է մի զեկույց, որտեղ ցույց է տրվում ստեղծված իրավիճակը եւ փորձ չի արվել զեկույցը հարմարեցնելու Սպիտակ տան ներկա վարչակազմի քաղաքական շահերին: Ժամանակին հենց նմանատիպ, Բուշի վարչակազմին ձեռնտու զեկույցի հրապարակումն էր պատճառը, որ Կոնգրեսը համաձայնություն տվեց Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուն: Հետագայում միայն պարզվեց, որ Սադդամ Հուսեյնի երկրում քիմիական եւ կենսաբանական զենքի առկայության մասին պնդումները բլեֆ էին եւ նախատեսված էին հասարակության լայն շերտերի ու կոնգրեսականների համապատասխան տրամադրությունների եւ հասարակական կարծիքի ձեւավորման համար: Ինչեւէ, ամերիկյան նոր զեկույցում հետախուզությունը հնարավորինս փորձել է օբյեկտիվ լինել, թեեւ պնդում է, որ Իրանը մնում է վտանգավոր երկիր: Անդրադարձն այս զեկույցին պայմանավորված է այն փաստով, որ թե՛ ԱՄՆ-ը եւ թե՛ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի համար կարեւոր, կարելի է ասել, ռազմավարական նշանակության երկրներ են, որոնց հետ քաղաքական հարաբերությունների զարգացումը բխում է մեր երկրի շահերից: Այս երկու երկրների հարաբերությունների բարելավումը նույնպես մեզ համար կենսական նշանակություն ունեցող խնդիր է, հետեւաբար կարող ենք պնդել, որ Հայաստանը տարածաշրջանի այն հազվագյուտ երկրներից է, որն ուղղակիորեն շահագրգռված է Վաշինգտոնի եւ Թեհրանի քաղաքական երկխոսությամբ եւ հարաբերությունների բարելավմամբ: Սակայն նաեւ հասկանալի է, որ այդ բարելավումն անհնար է, քանի դեռ ԱՄՆ-ում իշխում է Հանրապետական կուսակցության նոր պահպանողականների թեւի ներկա վարչակազմը Ջորջ Բուշի գլխավորությամբ: Read more
Dec
6
ADL’s Regional Leader Resigns, Backers Cite Rift On Genocide Issue
Filed Under Asbarez Daily | Leave a Comment
BOSTON–Andrew H. Tarsy, the regional director of the Anti-Defamation League New England office, announced his resignation yesterday, the culmination of a months-long dispute with the national organization over its failure to fully acknowledge the Armenian genocide of 1915.
Tarsy informed the national office of his departure Friday and alerted co-workers and friends yesterday. In a phone interview, he did not elaborate on the reason for his departure, calling it “a professional judgment based on knowing when it’s your time.”
But supporters said it was clearly the result of his rift with the ADL’s national director, Abraham H. Foxman, over the genocide issue.
“At the end of the day, the vision of the New England leadership and Abe Foxman’s leadership were simply not fully compatible,” said Steve Grossman, a former member of the ADL New England board. Tarsy “realized that he would have to make too many compromises that he was not prepared to make. I think he leaves with his integrity intact, with his head held high.” Read more
Dec
6
Top of the News, Thursday: Pro-opposition tycoon to sue media for airing discrediting reports
Filed Under ArmeniaNow Weekly | Leave a Comment
A wealthy businessman openly supporting Armenia’s ex-president has accused two television companies of damaging his business reputation and said he would take them to court over extensive damage caused to his enterprises.
MP Khachatur Sukiasyan on Wednesday stated his claims to the news programs of Armenian Public Television and the private Kentron TV company after the two aired reports he views as discrediting for the bank in which he is a major stakeholder.
Saribek Sukiasyan
It was mentioned in the video material that “a company created with consent between the Silvia publishing house that belongs to the Sukiasyan family and two employees of the State Tax Service, and on their initiative, had sent false invoices to the publishing house against which the sums transferred by the publishing house to that company “later were cashed through Hayeconombank that also belongs to the Sukiasyan family; thus false transactions worth a total of 720 million drams (about $2.4 million) were carried out.” Read more
Dec
6
ԼՈՒՐԵՐԸ ՍՏԱՀՈԴ ԵՆ
Filed Under Aravot newspaper | Leave a Comment
Այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հստակորեն հայտարարեց, որ նախընտրական պայքարում լինելու է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, հարկային, մաքսային մարմինները եւ ոստիկանությունը լայնածավալ ստուգումներ են սկսել պատգամավորին պատկանող բոլոր կառույցներում: Վերջերս իշխանությունները կարծես թե գտել են այդ կառույցներից մեկը՝ «Հայէկոնոմբանկը» ներխուժելու պատրվակը, ինչի կապակցությամբ լուրեր են շրջանառվում, թե Խ. Սուքիասյանը ստիպված է լինելու վաճառել այդ բանկը: Այդ առիթով երեկ պատգամավորը պարզաբանումներ է տվել լրագրողներին: Նրա խոսքերով՝ «Մեր բանկի խոշոր բաժնետերերից մեկը 25% բաժնեմասով հանդիսանում է Եվրոպայի զարգացման եւ վերակառուցման բանկը: Բացի այդ, մենք համագործակցում ենք համաշխարհային ճանաչում ունեցող միջազգային բանկերի հետ ու առ այսօր էլ ստանում ենք ֆինանսական ներդրումների ու համագործակցության առաջարկներ: Միանշանակ՝ բանկի վաճառքի եւ սեփականատիրոջ փոփոխության լուրերը ստահոդ են եւ իրական հիմքից զուրկ: Սեփականատիրոջ փոփոխություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե ես համաձայնեմ ինքնակամ վաճառել այն: Այդպիսի մտավախություն չկա: Դա բացառված է»:
Read more