Dec
5
Շիրակի մարզպետը պատեհապաշտ չէ
Filed Under Zhamanak Daily | Leave a Comment
ՄԻԱԿ համագումարին ներկա էր Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը: Հավանաբար վճռորոշ դեր էր խաղացել այն, որ նշված նորաթուխ կուսակցությունը ղեկավարում է վարչապետի օգնականը: Զգացվում էր, որ մարզպետը հատուկ պատրաստվել էր:
Նա գովերգեց ընդամենը 10 ամսական կուսակցությանը եւ կոչ արեց. «Կատարել միակ ճիշտ ընտրությունը եւ պաշտպանել իհարկե պարոն Սերժ Սարգսյանի թեկնածությունը»: Ապա ասաց. «Այսօր երկրի քաղաքական դաշտը լի է պատեհապաշտներով, երկերեսանիներով, որոնք Հայաստանը դրախտավայր դարձնելու խոստումներով ապակողմնորոշում եւ գայթակղեցնում են միամիտ եւ պարզունակ մարդկանց, մինչդեռ մեր երկրի կայուն առաջընթացը կարող է ապահովել միայն այն ուժը, որն իր բացարձակ առավելությունը ցույց տվեց ԱԺ ընտրություններում եւ ցուցադրելու է նաեւ առաջիկա նախագահական ընտրություններում»: Read more
Dec
5
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ՝ ՆԺԿ ղեկավարն առանձնապես մեծ վարկանիշ չունի
«Մեզ, ընդհանրապես, շատ ձեռնտու կլիներ, եթե տվյալ քաղաքական գործիչը գրանցվեր եւ մասնակցեր նախագահական ընտրություններին։ Անցած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ նա առաձնապես մեծ վարկանիշ չունի, հեղափոխական եռանդը եւս առանձնապես աջակցություն չի ստանում ժողովրդի կողմից։ Ընդհանրապես, յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ մեկը պետք է լինի, որ զվարճացնի ընտրազանգվածին»,–ասաց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ երեկ Ծաղկաձորում լրագրողների հետ զրույցում պատասխանելով «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին՝ առաջադրման համար անհրաժեշտ՝ Հայաստանում տասը տարի մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք չտրամադրելու մասին հարցին։ Read more
Dec
5
ՊՈՒՏԻՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎ
Filed Under AZG Armenian Daily | Leave a Comment
Երեւի չկա ավելի տաղտկալի մի թեմա, քան Ռուսաստանի պառլամենտական ընտրությունները: Որովհետեւ նույնիսկ Արեւմուտքում բոլորի համար պարզ էր, որ այդ «գոտեմարտում» կհաղթի… Պուտինը: Մանավանդ որ նա կոչ արեց քվեարկելու «Միասնական Ռուսաստան» կուսակցության օգտին, որի լիդերն է ինքը: Փաստորեն դա մի հանրաքվե էր ի վստահություն Վլադիմիր Վլադիմիրովիչի: Դե, հիրավի բարձր է այդ մարդու պատիվ-հարգանքը իր ժողովրդի շրջանում: Դուք կարծում եք, օրինակ, որ չեչեն ժողովուրդը ձեւի համա՞ր միահամուռ նախընտրեց Պուտինին: Ո՛չ, Ռամզան Կադիրովը հիանալի է հասկանում, որ իր ժողովրդին նոր պատերազմներից ու քաղաքական խարդավանքներից զերծ պահողը հենց այդ անձն է: Read more
Dec
5
Պուտինը՝ «ռուս ժողովրդի հայր»
Filed Under 168 Hours Weekly | Leave a Comment
Կիրակի օրը Ռուսաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում, այսպես կոչված՝ «Պուտինի պլանի» առաջին փուլն իրականություն դարձավ: Պուտինի գլխավորած «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը նախնական տվյալներով ստացավ ձայների ավելի քան 63%-ը։ Երկրորդ տեղը գրավեց Կոմունիստական կուսակցությունը` մոտ 12 %: Իսկ անհրաժեշտ 7 %-անոց արգելքը հաղթահարած մյուս երկու կուսակցություններն այս կամ այն չափով նույնպես Պուտինի կողմից կառավարվող ուժեր են: Read more
Dec
5
Armenian Presidential Candidate to Keynote ARF Day Celebration in Los Angeles
Filed Under Asbarez Daily | Leave a Comment
GLENDALE–In one of his fist public appearances outside of Armenia since being nominated as the Armenian Revolutionary Federation’s presidential candidate, Bureau member and Vice-Speaker of the National Assembly Vahan Hovannesian will keynote the ARF Day Celebration in Los Angeles on December 15, announced the ARF Western US Central Committee Tuesday.
The event will take place at 6 p.m. on Saturday Dec. 15 at the Glendale High School Auditorium. The public is encouraged to attend this event. Read more
Dec
5
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱ
Filed Under Aravot newspaper | Leave a Comment
Սա Սուրեն Աբրահամյանի դիտարկումն է
2008-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր ճամբարներում համախմբման որոշակի քայլեր են արվում: Ու եթե մինչեւ վերջերս խոսվում էր առաջիկա ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած երկու թեկնածուների՝ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ ձեւավորված բեւեռների մասին, ապա քաղաքական ուժերի՝ իրար հաջորդած համագումարներում ոմանք, ի դեմս ԱԺՄ-ի, ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի, անհրաժեշտություն համարեցին ձեւավորել նաեւ երրորդ, իրենց ձեւակերպմամբ՝ «ո՛չ նախկին եւ ո՛չ ներկա»-ների բեւեռ: Read more