Դաշնակցությունը սպառնում է «հաջողել»«Ցանկացած նախագահ, որ կփորձի հաղթել իր իսկ ընտրողներին նվաստացնելու կամ խեղճացնելու միջոցով, պետք է գիտակցի, որ դա հաղթանակ է ոչ թե իր մրցակիցների նկատմամբ, այլ ժողովրդի»: Ինչ եք կարծում ո՞ւմ են պատկանում այս խոսքերը:

Հայ հեղափոխական դաշնակցության կարկառուն ներկայացուցիչ, նախագահի չկայացած թեկնածու Արմեն Ռուստամյանին: Երեկ կայացած Գերագույն մարմնի ժողովում ՀՅԴ անդամներն այնքան են ոգեւորվել, որ կարծել են, թե իրենց այս խոսքերը լսում են միայն ընտրողները: Սակայն, ի ցավ ՀՅԴ-ի, դրանք ուշադիր լսել ու հետեւություններ է արել նաեւ Սերժ Սարգսյանը, որը հենց ժողովի ավարտից հետո լրագրողներին ասել է.«Մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ իր ելույթները լսում են ոչ թե դահլիճում եղած 300, 400, 500 հոգին, այլ նաեւ մեր հասարակությունը, եւ ինչպես ասաց թեկնածուներից մեկը` դատավորը ժողովուրդն է: Եւ մեր գործողություններով, որոնց մեջ մտնում են նաեւ ելույթները, դատավորը վճիռ է կայացնում, այսինքն` տալիս է վարկանիշ: Դրա համար երբ որ ասում ես բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, երբ որ ասում ես բաներ, որոնց դատավորը չի հավատում, տալիս է այդպիսի վարկանիշեր, 0 ամբողջ քանի, մեկ, երկու, երեք: Այնպես որ, ամեն ինչ նորմալ է, քաղաքական պայքար է: Read more

Երեկ ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց Պետդումայի դեկտեմբերի 2-ի ընտրությունների նախնական արդյունքները։ Դրանց համաձայն՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստացել է 64,1, կոմունիստները՝ 11,6, Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը՝ 8,2, իսկ «Արդար Ռուսաստան» կուսակցությունը՝ 7,8% քվեներ։ Սրանք են այն 4 քաղաքական ուժերը, որոնք հաղթահարել են անհրաժեշտ 7 տոկոսանոց արգելքը և առաջիկա 4 տարիներին իրենց գործունեությունը կծավալեն 5-րդ գումարման Պետական դումայում։ Read more

Վազգեն Մանուկյանի ելույթը ԱԺՄ XVII համագումարում (28.11.2007թ.)Փետրվարի 19-ին տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, եւ, ինչպես միշտ, ժողովուրդը մեր երկրի իրավիճակի փոփոխության հույսեր է փայփայում:

Խորհրդանշական է, որ այդ նույն օրը նշվելու է նաեւ մեր Շարժման 20-ամյակը: Մի Շարժում, որի ժամանակները հիշում եմ հպարտությամբ, պայծառ զգացումներով, ոգեւորությամբ, ժամանակներ, երբ բոլորս համերաշխ էինք, նույն զգացմունքներով էինք համակված, նույն նպատակներով էինք տոգորված, կարողանում էինք միասին գործել: Մենք բոլորս անվախ էինք: Երբ 1990 թ., Շարժման գաղափարների հիման վրա Գերագույն խորհուրդն այս դահլիճում ընդունեց Հռչակագիր, որով գծագրվեց, թե ինչպիսի պետություն ենք ուզում տեսնել. ոգեւորված էինք, գնում էինք այդ ճանապարհով: Հետագայում, երբ պետական անկախությունն իրավական ձեւակերպում ստացավ, Հռչակագիրը հիմք դարձավ այդ պետությունը կառուցելու համար: Դրանից հետո, որպես անկախ պետություն հաղթեցինք Ղարաբաղյան պատերազմում, դրվեցին ժողովրդավարության, ազատ ձեռներեցության հիմքերը, բայց եղան նաեւ հուսախաբություններ ու հիասթափություններ, վախ ապագայի հանդեպ:Եվ այսօր հայտնվել ենք այս վիճակում։ Դրանում բոլորս մեղքի մեր բաժինն ունենք։ Չեմ խոսի այն մասին, թե ով ինչ չափով է մեղավոր, ով ինչ է արել, ես դատավոր չեմ, թող պատմությունը դատի: Read more

Մենք մեր անելիքը լավ գիտենք, բայց դուք պետք է մեզ օգնեքԱսաց վարչապետ Սերժ Սարգսյանը՝ թիվ 15 հատուկ դպրոցում ՀԿ–ների հետ հանդիպմանը

Դեկտեմբերի 3—ը հաշմանդամների համաշխարհային օրն է։ Օրվա կապակցությամբ Երեւանի լսողության խանգարումներով երեխաների թիվ 15 հատուկ դպրոց այցելեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ ծանոթանալու ինչպես դպրոցի խնդիրներին, այնպես էլ հաշմանդամների խնդիրները քննարկելու այդ հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ։ Read more

«Իմեդիին» ջարդող կառավարությունը միջնորդո՞ւմ է վերականգնել եթերը

Վրաց իրականությունը շատ յուրօրինակություններ ունի, բայց որ որոշ առումներով մնացել է դարասկզբյան ժամանակաշրջանի որոշ հատկություններին հավատարիմ` դժվար էր պատկերացնել «վարդյա» հեղափոխությունից հետո: Ամեն դեպքում, այն, ինչ մատուցում են վրացական լրատվամիջոցները, բնավ էլ վստահության տեղ չի թողնում, թե սպասվող արտահերթ նախագահական ընտրությունները կանցնեն նույն ոգեւորությամբ եւ թափանցիկությամբ, ինչ 2004-ին, երբ Ժվանիա-Սաակաշվիլի-Բուրջանաձե եռյակը վարդյա հեղափոխությունից հետո հաղթեց ընտրություններում: Read more

LA Community Protests ADL National Director’s Genocide DenialBEVERYLY HILLS–In response to an event hosted by the Anti-Defamation League in Beverly Hills, the Armenian Youth Federation-Western Region and the Armenian Revolutionary Federation-Shant Student Association joined Jewcy Media Saturday evening in protesting ADL National Director Abraham Foxman for his continued Armenian Genocide denial.
For many years, the ADL, working on behalf of the Turkish government, has refused to acknowledge the Armenian Genocide and even lobbied on behalf of the Government of Turkey to prevent American governmental legislation affirming the Armenian Genocide. Read more

Top of the News, Monday: Presidential wannabe battles it out with police agency over eligibilityAn opposition member keen on contesting Armenia’s number one post has engaged in a court battle to prove his eligibility to stand for president.

Aram Karapetyan, of the New Times party, on Monday disputed the official reply of the Police’s Visa and Passport Department denying him evidence of 10-year permanent residence in Armenia.

Along with 10-year citizenship, residence qualification is a requirement for official registration as a presidential candidate at the Central Election Commission (CEC).

The lower court of Yerevan’s Kentron and Nork-Marash districts, however, postponed the hearing until Tuesday afternoon, the last day on which it must resolve on the matter under Armenian law. Read more

Next Page →

    Thursday, 20 November 2008
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • Adv