Nov
27
Պարապուրդից առաջ եւ հետո
Filed Under Hetq Online | Leave a Comment
Անցած գարնան սկզբին Վազգեն Մանուկյանը հրաժարվեց մասնակցել ԱԺ ընտրություններին։ Պատճառը ո՛չ հոգնածությունն էր, ո՛չ կուսակցության (ԱԺՄ) քայքայվածությունը, ո՛չ էլ դաշնակից գտնելու անհնարինությունը։ Պատճառը մեկն էր՝ շատ պարզ ու հասարակ։
Քաղաքական գործիչը, տասը տարի «օտար» միջավայրում լինելով, հասել էր սպառման իր սահմանին։ Այդ ժամանակ շատերն էին կանխատեսում, որ Մանուկյանը չի առաջադրի թեկնածությունը նաեւ մեկ տարի անց տեղի ունենալիք նախագահական ընտրություններում։ Read more
Nov
27
Թիմն աշխատում է
Filed Under Zhamanak Daily | Leave a Comment
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնությունների գրասենյակը այս օրերին զբաղված է հանրապետությունով մեկ նախընտրական շտաբների համար տարածքներ գտնելով ու վարձակալելով: Նախագահի թեկնածուն հատուկ հրահանգել է ամեն ինչ օրինական հիմունքների վրա դնել եւ բոլոր տեղերում տարածքների վարձակալման պայմանագրեր կնքել: Read more
Nov
27
Հայրենիքի պաշտպանությունը բոլորի իրավունքն ու պարտականությունն է
Filed Under Hayastany Hanrapetutyun daily | Leave a Comment
ՀՀ եւ ԼՂՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը կդառնար 50 տարեկան
«Նորմալ բան է, որ հայը գա ու իր հայրենիքը պաշտպանի, շատ նորմալ բան է։ Բոլորի իրավունքն ու պարտականությունն է։ Զարմանալին այն չէ, որ մեկը կգա, զարմանալին այն է, որ շատ հայեր չեն եկել։ Շատ կուզենայի, որ թե՛ Հայաստանից, թե սփյուռքից շատ հայեր գային»,–սա էր Արցախի ազատագրական պայքարին զինվորագրված հայորդու՝ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) խորին համոզմունքը։ Նոյեմբերի 25—ին նա կդառնար 50 տարեկան։ Read more
Nov
27
The Armenia Fund Raises a Record Breaking $15,275,000 During Telethon
Filed Under Asbarez Daily | Leave a Comment
LOS ANGELES–The Armenia Fund’s annual Telethon, broadcast live from Los Angeles on Thanksgiving Day, raised a record-breaking $15,275,000 with Armenian participatin g from around the world, as well Armenia and the Nagorno-Karabakh Republic.
The festive mood and anticipation of a great national celebration kept Armenians around the globe in front of their TVs for the long 12 hours of The Armenia Fund 10th Telethon.
Among guests from Armenia, Karabakh and the US were President of Nagorno-Karabakh Republic Bako Sahakian, Primate of the Artsakh Diocese Archbishop Pargev, Minister of Foreign Affairs Vartan Oskanian, Special Assistant to the Foreign Minister Salpi Ghazarian, The Armenia Fund Executive Director Vahe Aghabegians, Deputy Director Ara Vardanyan, benefactor Vahe Karapetian, businessman and benefactor Levon Hairapetian, other outstanding benefactors and public figures. Read more
Nov
27
Uneven match?: National-liberal youngster contributes manpower in merger with ideological “old-timer”
Filed Under ArmeniaNow Weekly | Leave a Comment
A young national-liberal party led by a Karabakh war hero dissolved itself almost unanimously during its second and last congress at the weekend to complete a long-expected merger with the Diaspora-linked “bearer of shared ideology”.
The move by the two-year-old 20,000-strong Dashink party of Nagorno-Karabakh’s ex-defense minister Samvel Babayan will thus increase more than threefold the membership of the Armenian branch of the Ramkavar-Azatakan Party, which has only about 9,000 members but boasts a history of 122 years. Read more
Nov
27
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒՆ` ԵԹԵՐ, ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ` ՌՈՒՍԹԱՎԵԼՈՒ ՊՈՂՈՏԱՆ
Filed Under AZG Armenian Daily | Leave a Comment
Լրատվամիջոցների ազատ աշխատանքի ապահովումը դարձել է վրաց ընդդիմության հիմնական պահանջը
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նոյեմբերի 24-ին կառավարության նիստում հայտարարեց, իսկ նոյեմբերի 25-ին ներկայացրեց իր հրաժարականը` հունվարի 5-ին արդեն խորհրդարանի հաստատմամբ անցկացվելիք արտահերթ նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրելու նպատակով: Նոյեմբերի 25-ին իր ծրագիրն իրականացրեց նաեւ վրաց ընդդիմությունը` երկրում արտակարգ դրությունը հանելուց հետո հավաքվելով հանրահավաքի: Read more
Nov
27
«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն անդրադառնալով իրենց հայտարարությանը նախագահի աշխատակազմի ղեկավարի պատասխանին, որտեղ նշվում է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվել է 2001 թվականին, այդ ժամանակ էլ ստացել է Հայաստանի քաղաքացիություն՝ «ԱրմԻնֆո»-ին ասել է. «Մեր առաջնորդը ՀՀ քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով դիմել էր 1991 թվականին: Այդ ժամանակ, համաձայն օրենսդրության, պարտադիր չէր անմիջապես հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից: Հովհաննիսյանի իրավունքները խախտվել էին. երկար ժամանակ նա չէր ստանում ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան իր խնդրանքին»: Հովսեփ Խուրշուդյանը նշել է, թե արդարության վերականգնման հնարավորությունը լիովին գտնվում էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իրավասության ներքո. «Հետին թվով քաղաքացիություն հաշվելու համար ընթացակարգային մեխանիզմների բացակայության վերաբերյալ բերված փաստարկը մենք անհիմն ենք համարում: Ցավոք, կրկին գործ ունենք ոչ թե իրավական, այլ քաղաքական պատասխանի հետ: Մնում է փաստել, որ նախագահը չի ձգտում ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերի համար հավասար մրցակցային
պայմանների ապահովմանը»: Read more