ՄԻ ՏՈՒՆ ԷԼ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ ՔԱՆԴԵԼՆոյեմբերի 16-ին Հյուսիսային պողոտայի հանդիսավոր բացման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ կոչ էր արել «պետական կարիքների զոհ» դարձած եւ համարժեք փոխհատուցում չստացած բնակիչներին ներողամիտ լինել: Իսկ երեկ Երեւանի Կենտրոնում քանդվում էր եւս մեկ քաղաքացու տան տանիքը, ընդ որում՝ ապօրինաբար, առանց սեփականատիրոջը գնային առաջարկ անելու եւ նրա հետ համապատասխան պայմանագիր կնքելու, եւ այն պահին, երբ տանտերը տանը չէր: Այդ տարածքում 1700քմ մակերեսով հերթական «էլիտարն» է կառուցվելու: Այն ՀՀ կառավարությունը «գերակա հանրային շահ» ասելով վաճառել է, ըստ որոշ տեղեկությունների՝ ՀՀ վարչապետին եւ ՀՀ նախագահի ավագ որդուն պատկանող «Դվին» կոնցեռնին՝ 1քմ-ն ընդամենը 21 հազար դրամով: Ապօրինությունն այնքան ակնհայտ է եղել, որ տունը քանդողները՝ ի դեմս «ՌԳՄ գրուպ» ՓԲԸ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի, ստիպված են եղել տեղի տալ տանտիրոջ պահանջներին եւ մի պարտավորագիր գրել, որ 4 օրվա ընթացքում կվերականգնեն Տերյան 13շ, 7 եւ 10 տների՝ իրենց կողմից քանդված տանիքը: «Հակառակ դեպքում պատասխանատու եմ օրենքի առջեւ»:
Read more

Эксклюзивное интервью министра сельского хозяйства Армении Давида Локяна агентству “АРКА”

- В этом году фермерские хозяйства Армении пострадали из-за обильных дождей и града, а также вспышки африканской чумы. Какой будет компенсация фермерским хозяйствам?
- Мы ежегодно сталкиваемся с аналогичной проблемой, когда той или иной сельскохозяйственной культуре наносится ущерб. Мы будем сталкиваться с этими проблемами до тех пор, пока не разрешится вопрос орошения на всех территориях республики и противодействия природно-климатическим колебаниям. В прошлом году мы понесли серьезные потери из-за засухи, особенно в предгорных и горных районах. Но если сравнить этот год с предыдущим, то потери того года были больше. Read more

Նոյեմբերի 16—ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր—Պետրոսյանը քաղաքական բոլոր ուժերին, որոնց առաջնորդների հետ հանդիպումներ էր ունեցել, ինչպես նաև նախագահության թեկնածուներին կոչ արեց համախմբվել ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «ավազակային ռեժիմի»։ Դժվար է Հայաստանի առաջին նախագահին կասկածել միամտության և բարեհոգության, առավել ևս, իրականությունն անտեսելու և իրավիճակը սթափ չգնահատելու մեջ։ Սակայն ի սկզբանե պարզ է, որ այդ կոչը հերթական անգամ կմնա անպատասխան։ Թեկուզ և ընդդիմության միավորումը շարունակում է մնալ օրակարգային խնդիր և կարծես համապատասխանում է երկրի բնակչության զգալի մասի ձգտումներին, այնուհանդերձ, այդ պահանջը բազմաթիվ սուբյեկտիվ պատճառներով, ինչպես նաև իշխանությունների նպատակամղված գործողությունների շնորհիվ բացարձակապես հեռանկար չունի։ Read more

Տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը

Երեկ Երեւանի ժամանակով ժամը 20։00—ին մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը։ «Մեկ ազգ, մեկ ապագա» նշանաբանով անցկացվող հոբելյանական՝ 10—րդ հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված գումարները այս անգամ ուղղվելու են Հայաստանի Տավուշի մարզի եւ Արցախի Մարտունու շրջանի գյուղերի վերականգնմանն ու զարգացմանը։
«Հեռուստամարաթոն—2007»—ին մասնակցելու նպատակով Լոս Անջելես էին մեկնել հյուրեր Հայաստանից եւ Արցախից, այդ թվում՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Տասներկուժամյա մարաթոնին, որ հեռարձակվում էր Լոս Անջելեսի հանրային հեռարձակման ծառայության (PBS) Հոլիվուդի ստուդիայից, հետեւում էին Հայաստանում, Եվրոպայում, Միջին Արեւելքում, Ասիայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Երեւանի ժամանակով կեսգիշերին մոտ հանգանակված ու խոստացված գումարի չափը կազմում էր շուրջ 8,5 մլն ԱՄՆ դոլար։ Read more

Հորդորեք կամ պարտադրեքԼեւոն Տեր-Պետրոսյանն իր աջակից մի շարք կուսակցությունների ղեկավարների հետ երեկ դիմել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, ԵԽԽՎ նախագահ Ռենե Վան դեր Լինդենին եւ ԵԱՀԿ-ի «Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի» տնօրեն Քրիստիան Շտրոհալին` ներկայացնելով վերջին հանրահավաքում հնչեցրած Ընտրական օրենսգրքի առաջարկությունների փաթեթը:

Հայաստանի ընտրական գործընթացներում կիրառվող ընտրախախտումներն ու կեղծիքները կանխելու համար Տեր-Պետրոսյանը խնդրել է միջազգային կառույցների ղեկավարներին հորդորել, անգամ պարտադրել ՀՀ Ազգային ժողովին՝ կարճ ժամկետներում մեր Ընտրական օրենսգրքում կատարել 2 փոփոխություն. Read more

«ԱԹԱԹՈՒՐՔԻ ԿՏԱԿԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ԸՆԴԱՐՁԱԿՎԱԾ ԹՈՒՐՔԻԱ»«Ազգը» նախորդ համարում «Մեծ Մերձավոր Արեւելքն ըստ թուրքերի» վերնագրով անդրադարձել էր թուրքական «Գյունեշ» թերթի հրապարակած քարտեզին, որտեղ Թուրքիան ընդարձակված էր, ներառելով Էգեյան ծովի հունական կղզիները, Կիպրոսը, Հունաստանի, Սիրիայի, Իրաքի հյուսիսային հատվածները, ինչպես նաեւ Հայաստանն ամբողջությամբ:

Արդարությունը պահանջում է ասել, որ «Ահա քեզ քարտեզ» մակագրությամբ հրապարակելով խնդրո առարկա քարտեզը, «Գյունեշ» թերթն իրականում դատապարտում էր դրա հեղինակներին, որոնք դա տարածում են ինտերնետի միջոցով: Ընդարձակված Թուրքիայի քարտեզին նույն օրը՝ նոյեմբերի 21-ին միեւնույն տեսանկյունից է մոտեցել նաեւ «Թերջումանը»: Read more

    Wednesday, 08 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: