Nov
20
ՊԱՏԱՅԻՆ ՎԻՃԱԿ
Filed Under Iravunk newspaper | Leave a Comment
Այլ կերպ, քան պատային, հնարավոր չէ բնորոշել հայաստանյան զարգացումների այսօրվա վեկտորը: «Պատ» է թե՛ ներ, թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ղարաբաղյան խնդիրներում:
Ներքաղաքական զարգացումներով զբաղված հայ քաղաքական միտքը տարօրինակորեն անտեսեց օրերս հրապարակված Միջազգային ճգնաժամային խմբի «ուղերձը»: Եվ իզուր:
Ոչ այն պատճառով, որ «ուղերձի» հրապարակման հաջորդ օրը հայոց նախագահական պալատում արդարացիորեն և հերթական անգամ տագնապն ու խուճապն էր իշխում: Read more
Nov
20
Զինվորական առօրյա
Filed Under Hayastany Hanrapetutyun daily | Leave a Comment
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելեց մի շարք սահմանային զորամասեր
ՀՀ նախագահ, զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 16—18—ը պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է մի շարք սահմանային զորամասեր։
Այցի նպատակն էր տեղերում ծանոթանալ զորամասերի մարտական եւ տեխնիկական պատրաստվածությանը, ուսումնական ծրագրերի կատարմանը, անձնակազմի սոցիալական պայմաններին։
Հանրապետության նախագահը եղել է զորավարժարաններում, հետեւել է պարապմունքների ընթացքին, զրուցել է սպաների եւ զինվորների հետ, տեղում ծանոթացել է նրանց կենցաղային պայմաններին։
Եռօրյա այցի ընթացքում զինված ուժերի գլխավոր հրամանատարը հնարավորություն է ունեցել մոտիկից ծանոթանալ սահմանային հերթապահություն կատարող մի շարք զորամասերի կատարողական կարգապահության մակարդակին, սպաների եւ զինվորների մարտական, տակտիկական ու բարոյահոգեբանական պատրաստվածության վիճակին, սպաների եւ նրանց ընտանիքների սոցիալական պայմաններին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ Read more
Nov
20
ՆԵՐՈՂԱՄԻՏ ԵՂԵՔ
Filed Under Aravot newspaper | Leave a Comment
Առաջարկում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրենց տներից զրկված ու համարժեք փոխհատուցում չստացած Կենտրոնի բնակիչներին:
Նոյեմբերի 16-ին Հյուսիսային պողոտայի բացման արարողության ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել էր այն անձանց, որոնց սեփականությունն օտարվեց այդ պողոտայի կառուցման համար. «Կարծում եմ, ներողամիտ պետք է լինեն մարդիկ, որոնք համարում են, թե բավարար չափի չեն ստացել փոխհատուցում: Առաջին քայլերն էին, եւ եթե այն ժամանակ մենք վախենայինք ու կանգնեինք՝ այս պատկերը շինարարության ոլորտում ընդհանրապես չէինք ունենա: Կարեւոր է նաեւ, որ այդ փորձի վրա մենք բարելավեցինք օրենսդրությունը, եւ վստահ եմ, որ հետագայում այս դժվարությունները շատ ավելի քիչ են լինելու: Բայց նաեւ իմացեք, որ չկա երկիր, որտեղ իրացման հետ կապված դժվարություններ չլինեն: Նույնիսկ մեր երկիր այցելող մասնագետներն ասում են, որ մեզ մոտ այս ճանապարհը շատ ավելի հարթ է եղել»: Ռոբերտ Քոչարյանը հավելել էր, թե այն դեպքերում, երբ պահանջները դուրս են գալիս ողջամտության սահմաններից՝ ուղղակի հնարավոր չէ բավարարել դրանք. «Կրկնում եմ, որ նման խնդիրներ լինում են ամենազարգացած երկրներում: Եվ այն, ինչ արվեց, կարծում եմ, արվեց իսկապես Երեւանի ու Հայաստանի համար: Ամբողջ շինարարության բնագավառը ծաղկեց Հայաստանում: Կարող է՝ մի քանի ընտանիք դժգոհ են, կփորձենք ինչ-որ բան անել: Պատրաստ ենք իրավական հարթության վրա այս հարցերը քննարկել, բայց տասնյակ հազարավոր ընտանիքներ օգտվեցին»: Read more
Nov
20
Karabakh President Praises Diaspora at Armenia Fund Concert
Filed Under Asbarez Daily | Leave a Comment
LOS ANGELES (Combined Sources)-Nagorno-Karabakh President Bako Sahakian delivered a speech Sunday at the “Hayastan” All-Armenia Fund gala concert, where he praised the efforts of the Diaspora for ensuring that “Artsakh will never be a part of Azerbaijan.”
Noting the efforts of American Armenians directed at developing and making Nagorno-Karabakh prosperous, Sahakian stressed the moral and humanitarian assistance of the Diaspora to the residents of Artsakh “both in the difficult years of war imposed on us by opponents, as well as today, when we continue to resist different political and diplomatic challenges,”
“We all realize that a country, which is economically developed, has an effective governance system and strong army has greater opportunities to be…recognized by the international community,” said Sahakian Read more
Nov
20
Բողոքի երթ՝ ազատ արձակելու պահանջով
Filed Under Hetq Online | Leave a Comment
Այսօր Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի պաշտպանության խմբի նախաձեռնությամբ կազմակերպվել էր բողոքի երթ դեպի ՀՀ կառավարության շենք: Ցուցարարները վարչապետին եւ արդարադատության նախարարին են հանձնել մի գրություն, որում ասվում է.
«Ձեզ քաջ հայտնի է, որ արդեն գրեթե մեկ տարի ձգվող քաղաքական հալածանքի արդյունքում Ժիրայր Սէֆիլյանը, որպես մարտական պարգեւ ստացած իր ատրճանակը եւ դրա փամփուշտները պահելու համար, դատապարտվել է մեկ եւ կես տարվա ազատազրկման: Վարդան Մալխասյանն իր ելույթի կամայական մեկնաբանության պատճառով դատապարտվել է երկու տարվա ազատազրկման: Քաղաքական հալածանքին քրեական երանգ եւ կեղծ ծավալներ հաղորդելու նպատակով, նրանց հետ միասին երկու տարվա ազատազրկման է դատապարտվել նաեւ Ժիրայրի ծանոթ երկրապահ Վահան Արոյանը, որն այլ հանգամանքներում կամ ընդհանրապես չէր ձերբակալվի, կամ կստանար անհամեմատ մեղմ պատիժ: Այս ամենը կատարվել է օրենքի տառի եւ ոգու բազմաթիվ ակնհայտ խախտումներով: Read more
Nov
20
ՌՈԲԵՐՏ ՖԻՍՔ
Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք անգլիական հայտնի «Ինդիփենդենթ» թերթի նոյեմբերի 10-ի համարից Ռոբերտ Ֆիսքի հոդվածը չնչին հապավումներով:
Ինչպե՜ս են մեծերն անկում ապրում: Նախագահ Ջորջ Բուշը` չար եւ մութ ուժերի դեմ սուր թոթափող խաչակրաց թագավորը, որ երդվել էր պայքարել «համաշխարհային ահաբեկչության դեմ», պարզվում է, թուլամորթ գաճաճ է: Հոլոքոսթը մերժող մի բուռ թուրք հրամանատարների եւ բազմամիլիոն դոլար արժողությամբ քարոզարշավի ազդեցության տակ առյուծը դարձել է գառ: Չէ, ոչ թե գառ, քանի որ այդ կենդանին անմեղության խորհրդանիշն է, այլ մուկ, մի փոքրիկ, աննշան անասուն: Շատ հեռու գնացի՞: Կարծում եմ` ոչ: Read more
Nov
20
ПАНТЮРКИЗМ В ДЕЙСТВИИ
Filed Under Golos Armenii | Leave a Comment
Турция вынашивает экспансионистские планы
17 ноября в Баку открылся ХI съезд дружбы, братства и сотрудничества тюркских государств и обществ. Съезд начался с минуты молчания в память о выдающихся “турках”: от иранца Низами и таджика Навои до курдов Физули и Гейдара Алиева. Впрочем, на съезде присутствовали и истинные турки: вроде премьера Турции Тайипа Эрдогана и лидера кипрских турок Мехмета Али Талята. Оба этих политика в своих выступлениях особо остановились на проблеме Нагорного Карабаха. Если исламист Эрдоган и его политические взгляды неплохо знакомы армянскому читателю, то Мехмет Али Талят является достаточно темной личностью. Read more