Nov
19
Մեզ օգտագործեք որպես գործիք
Filed Under Zhamanak Daily | Leave a Comment
Կենտրոն թաղապետարանի կառուցած բեմահարթակը երեկ բավական բարեհաջող ծառայեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա աջակիցների հրավիրած հանրահավաքին:
Չնայած իշխանությունների նպատակաուղղված հակաքարոզչությանը` Ազատության հրապարակը լիքն էր, որոշ գնահատականներով այս հանրահավաքին ավելի շատ մարդ կար, քան հոկտեմբերի 26-ին: Հանրահավաքին հետեւում էին նաեւ Օպերայի տարածքի հարակից սրճարաններից: Ի դեպ, մասնակիցների թվում քիչ չէին երկրապահներն ու ազատամարտիկները: Ցուցապաստառները վկայում էին, որ եկել էին նաեւ մարզերից` Գյումրիից, Լոռուց, Եղվարդից, Աշտարակից, 30 մարդ եկել էր Ապարանի ինչ-որ գյուղից: Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին այս անգամ հարթակին ավելի շատ գործիչներ էին կանգնած` «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը եւ ուրիշներ: Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը ողջունեց դժվարությամբ բեմ բարձրացած մաեստրո Օհան Դուրյանը` «Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը մեր հաղթանակն է» խոսքերով: Իսկ մինչ Տեր-Պետրոսյանը հանդես կգար ընդդիմադիր քաղաքական ուժերին ուղղված միավորման կոչով` միանալ «քոչարյանասերժական ավազակապետության դեմ ձեւավորվող համաժողովրդական շարժմանը», ելույթ ունեցան այն կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր որոշել են միավորվել ու պաշտպանել Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում: Read more
Nov
19
North Avenue in Yerevan Opened
Filed Under Asbarez Daily | Leave a Comment
YEREVAN (Armradio)– The Long anticipated North Avenue was inaugurated Friday during a special ceremony attended by President Robert Kocharian, Mayor of Yerevan Yervand Zakharyan, representatives of legislative and executive bodies and the City Hall staff and residents of the capital city.
“The construction of the North Avenue is a result of a time, when we managed to establish an atmosphere of business, guaranteed and effective investments and economic growth,” said the Mayor of Yerevan. “The unprecedented increase of the volume of construction works in the capital, which reached 40-45% annually, is one of the real reflections of stable economic development in our country,”
Congratulating everyone on the occasion, President Kocharian noted that on first seeing the model of the North Avenue he immediately decided that it had to be constructed in as short a period of time as possible. “But even then I could not imagine what kind of influence this avenue would have on the economic development of Armenia and on the construction sector in general, said president Kocharian. Read more
Nov
19
Вчера был открыт Северный проспект, о котором перманентно говорили уже семь лет. Завершен в основном крупнейший градостроительный проект государственного значения. Выступавший на церемонии президент Роберт Кочарян поздравил ереванцев с новой улицей. “Когда Нарек Саркисян впервые показал мне проект Северного проспекта, я потерял покой и думал, как бы скорее построить его. Честно говоря, я не представлял, какое воздействие будет иметь этот проект на развитие страны”. Read more
Nov
19
Գրում է «Միլլիեթը», հարմարեցնելով «Ազգի» նյութը սեփական պահանջներին
Նոյեմբերի 15-ի համարում «Ազգը» «Հայկական ինքնաթիռը փաստի առջեւ» վերնագրով տեղեկացրել էր, որ Թուրքիան փակել է օդային տարածքը հայկական ավիաընկերության համար: Մեր թերթի հրապարակումը ոչ միայն ոգեւորել է թուրքական թերթին, այլեւ առիթ է տվել, որ եզրակացնի. «Թուրքիայի օդային տարածքի փակումը խուճապ է առաջացրել Երեւանում»: Read more
Nov
19
Payback for Politics?: Sukiasyan enterprises hurt by Ter-Petrosyan affiliation
Filed Under ArmeniaNow Weekly | Leave a Comment
Products produced by plants belonging to oppositionist tycoon Khachatur Sukiasyan remain scarce throughout Armenia as it appears the MP/businessman has been targeted for persecution because of his publicly stated support of Levon Ter-Petrosyan.
Sil Concern company, founded by Sukiasyan, produces Bjni mineral water and Noy table water, among other commonly used products. Since he joined efforts to put Ter-Petrosyan back in the seat of power, his companies have come under scrutiny and harassment by tax officials.
“The recent developments paralyzed our activities. Now we try to restore our supply volumes. However, we can’t manage it yet,” deputy director of the Bjni mineral waters plant Arayik Mnatsakanyan told ArmeniaNow. “The losses that we incurred only during one week amounted to more than 45 million drams (more than $140,000), and despite that, artificial obstacles continue.” Read more
Nov
19
«ԱՆԶԳՈՒՅՇ ՔԱՇՔՇՈՒԿ» ՉԵՂԱՎ
Filed Under Aravot newspaper | Leave a Comment
Երեկ Հյուսիսային պողոտայի բացման արարողության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը եւ նրան ուղեկցող չինովնիկները պողոտայով շրջելիս, հասնելով Թումանյան փողոց՝ շրջանցեցին բողոքի ցույցը, որը կազմակերպել էին այդ պողոտայի՝ իրենց տներից վտարված բնակիչները: Նրանց հայրենի ոստիկանները՝ կարմիր բերետավորների հետ միասին, արդեն աքցանի մեջ էին առել: Բայց ցուցարար մի տիկին՝ Ալվարդ Ավագյանը, փորձեց անվտանգության աշխատակիցների շղթան ճեղքել եւ մոտենալ Քոչարյանին: Տիկինն այնքան էր վրդովված, որ բարձրաձայն մի քանի «քաղցր» խոսք ուղղեց նրան ու նրա ուղեկցողներին: Դա լսելով՝ Ռոբերտ Քոչարյանը տեղում հրահանգեց. «Մի հատ դրան լռեցրեք ու տարեք էդտեղից»: Ոստիկանները գործի անցան՝ փորձելով «կարգի հրավիրել» բողոքավոր կնոջը: Այդ գործը ստանձնեց ՀՀ ոստիկանության ՊՊԾ վարչության պետ, ոստիկանության գնդապետ, «Բազազ» մականվամբ Ռոբերտ Մելքոնյանը, որը հանրությանը հայտնի է որպես հոկտեմբերի 23-ի խաղաղ երթի մասնակիցների նկատմամբ կատարված բռնությունների ղեկավար: Բարեբախտաբար, այս անգամ «անզգույշ քաշքշուկ» չեղավ, ինչպես եղել էր «Պապլավոկում»՝ Պողոս Պողոսյանի հետ:
Read more
Nov
19
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2007 թվականի նոյեմբերի 16-ի հանրահավաքում
Filed Under 168 Hours Weekly | Leave a Comment
Սիրելի հայրենակիցներ,
Նախ եւ առաջ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել այն բոլոր կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին, որոնց ղեկավարները քիչ առաջ հրապարակեցին իմ թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ կայացրած իրենց որոշումները։ Նրանցից ոմանք եղել են իմ եւ նախկին իշխանությունների ամենախիստ քննադատները։ Ուստի եթե նրանք այսօր կանգնած են այս հարթակում, դա նշանակում է, որ նրանց միավորել է ոչ թե իմ անձի նկատմամբ տածած անվերապահ վստահությունը, այլ Հայաստանի ներկա ավազակապետական վարչախմբի լուծը թոթափելու եւ երկրի սահմանադրական կարգը վերականգնելու հրամայականը։ Read more