В рейтинге Всемирного экономического форума Армения резко сдала позиции, за год скатившись с прошлогоднего 82-го места сразу на 93-е. Чтобы оценить общую динамику регресса, достаточно напомнить, что в 2005 году мы занимали 79-е место.
Поскольку этот рейтинг составляется на основе опроса руководителей компаний в разных странах и отражает их настроения и оценку перспективы на ближайшее время, непрерывное падение рейтинга фактически означает глубокое разочарование армянского бизнеса ходом реформ и происходящими экономическими процессами. Возросший пессимизм наших бизнесменов связан, в частности, с сильным недовольством финансовым рынком (110-е место). Можно предположить, что, скорее всего, это связано с неспособностью и нежеланием государства противостоять резкому укреплению курса драма. Кроме того, низкая оценка дана эффективности функционирования армянских рынков и их регулированию со стороны государства (104-е место). Недовольны армянские бизнесмены и уровнем специалистов с высшим образованием (95-е место), что является следствием кризиса системы образования в стране. Read more

Լաչառություն չանեքԵրեկ «Արմպրոդէքսպո-2007» ցուցահանդեսի ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանում տեղի ունեցած ստուգումներին եւ իրար հակասող մտքեր արտահայտեց: «Ես բոլոր մանրամասներին չեմ տիրապետում, երեւի պարտավոր չեմ տիրապետել»,- ասաց Ռ. Քոչարյանը: Քիչ անց, սակայն, պարզվեց, որ նախագահը լավ էլ տիրապետում է խնդրին: «Կցանկանայի նաեւ այս առիթը օգտագործելով ասել, որ այդ լաչառությունը ոչ մի լավ արդյունք իրենց համար չի բերելու,- ասաց Ռ. Քոչարյանը: -Կհրապարակենք նաեւ այդ ստուգումների արդյունքները, եւ դուք կտեսնեք, որ այն գործարարը, որին դուք ենթադրում էիք, ինչպես էր խաբում Հայաստանի Հանրապետությանը»: Read more

Իշխանությունն իր ուժը փորձեց
20-Õ¡Õ´ÕµÕ¡ Õ¥Ö€Õ«Õ¿Õ¡Õ½Õ¡Ö€Õ¤Õ« Õ¾Ö€Õ¡

Երեկ առավոտյան, ժամը 11:00-ի սահմաններում, դաժան ծեծի է ենթարկվել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական միության նախագահ 20-ամյա Նարեկ Գալստյանը: Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող իր տնից «Մուստանգ» տաքսի ծառայության մեքենայով իջնելիս՝ Նորքի ճանապարհի վրա, Նարեկին տեղափոխող տաքսին կանգնեցրել են մթնեցված ապակիներով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի երեք՝ սպորտային գլխարկներ կրած ուղեւորներ: Նրանք տաքսու վարորդից խլել են մեքենայի բանալին, մեքենայից իջեցրել են Ն. Գալստյանին եւ ծեծել՝ հարվածներ հասցնելով հիմնականում գլխին: Դաժան ծեծն ուղեկցվել է սպառնալիք-նախազգուշացումներով՝ եթե դու շարունակես հարցազրույցներ, տեղեկություններ տալ մամուլին, ապա հաջորդ անգամ կսպանենք: Նրանցից մեկի դեմքը Նարեկին ծանոթ է եղել: Նրան Ն. Գալստյանը, իր ասելով, տեսել էր նախորդ գիշեր՝ «Զվարթնոց» օդակայանի VIP սրահում, երբ դիմավորելիս է եղել ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին: Ենթադրվում է, որ նրան նախորդ օրն էլ են հետեւած եղել: Անօգնական թողնելով Նարեկին՝ հանցագործները հեռացել են, չեն վերադարձրել նաեւ տաքսու վարորդի բանալիները: Մեր տեղեկություններով, Նարեկին հիվանդանոց է տեղափոխել Նորքի ճանապարհով պատահաբար անցնող ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանը: Ն. Գալստյանին նա նախ տարել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նրան առաջին օգնություն է ցուցաբերվել, ապա Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, որտեղ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Read more

← Previous Page

    Wednesday, 08 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: