Nov
9
Կդադարեցվի երթեւեկությունը
Filed Under 168 Hours Weekly | Leave a Comment
Երեւանի Մ.Բաղրամյան պողոտա-Օրբելի եղբայրների փողոց խաչմերուկում տրանսպորտային հանգույցի եւ ստորգետնյա հետիոտնային անցումի, «Բարեկամություն» հրապարակում տրանսպորտային հանգույցի շինարարական աշխատանքների ընթացքում երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով մինչեւ նոյեմբերի 30-ը կդադարեցվի երթեւեկությունը Օրբելի եղբայրների փողոց-Մ.Բաղրամյան պողոտա խաչմերուկում: Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ նշված ժամանակահատվածում Մ. Բաղրամյան պողոտայից դեպի «Բարեկամություն» հրապարակ ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը կկազմակերպվի Լեռ Կամսարի փողոցով, ժամանակավորապես սահմանելով միակողմ երթեւեկություն դեպի Սոսեի փողոց ուղղությամբ: Դեպի Ազատության հրապարակ ուղղությամբ տրանսպորտային միջոցները կերթեւեկեն Գյուլբենկյան փողոցով, Մ.Բաղրամյան 2-րդ անցումով՝ դեպի Մ.Բաղրամյան պողոտա, Գյուլբենկյան փողոցում եւ Մ. Բաղրամյան 2-րդ անցումում սահմանելով միակողմ երթեւեկություն` Գյուլբենկյան-Գուլակյան խաչմերուկից մինչեւ Բաղրամյան պողոտա:
Read more
Nov
9
TBILISI (Reuters)–Georgia’s pro-Western president said Thursday that the country would hold early presidential elections in January to defuse a crisis fueled by protests against him.
The vote had been due to take place in late 2008, but President Mikhail Saakashvili said it would be held on January 5 “to receive the trust of the people.”
Troops armed with hard rubber clubs patrolled the center of the Georgian capital to enforce a state of emergency imposed by Saakashvili after a violent crackdown on anti-government protesters. Read more
Nov
9
Այսօր կայանալու է Լեւոն Տեր-Պետրոսյան-Րաֆֆի Հովհաննիսյան պատմական հանդիպումը: Կարծում ենք` սխալված չենք լինի, եթե ասենք, որ այն կարող է դառնալ նախընտրական շրջանի ամենակարեւոր իրադարձություններից մեկը:
Նախեւառաջ այն պատճառով, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը մեր ժամանակի ամենածանրակշիռ քաղաքական գործիչներից մեկն է եւ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ բավական մեծ ընտրազանգված ունի ետեւում: Այսինքն` Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումը վճռորոշ նշանակություն կարող է ունենալ ընդդիմության միասնական թեկնածուի գաղափարի իրացման համար: Ուստի այն, թե «Ժառանգությունը» ում կողքին կկանգնի եւ ում կօժանդակի` կարող է էական ազդեցություն ունենալ քաղաքական ուժերի դասավորության եւ քաղաքական պրոցեսների զարգացման առումով: Անշուշտ, «Ժառանգությունը» եւ անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը կնախընտրեին ոչ թե աջակցել որեւէ թեկնածուի, այլ հանդես գալ սեփական թեկնածուով: Read more
Nov
9
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԽԱՎ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ԳԱՀԸՆԿԵՑ ԱՆԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
Filed Under Iravunk newspaper | Leave a Comment
Վրացական վերջին հեղափոխությունն առայժմ պաշտոնական անվանում չունի։ Կան ոչ պաշտոնական անվանումներ, և դրանք մի քանիսն են. «փշերի հեղափոխություն» (վարդերից մնացին միայն փշերը), «մեխերի հեղափոխություն» (ընդդիմությունը վստահեցնում է, որ իշխանությունները Թբիլիսի տանող ճանապարհները պատել են մեխերով, որպեսզի «հակահեղափոխական տարրերը» տեղ չհասնեն) և վերջապես «սպիտակ հեղափոխություն» (ցուցարարներն ուսերին և թևերին կապում են սպիտակ թաշկինակներ)։ Անվանումը թեև որոշված չէ, բայց մի բան հստակ է. Վրաստանում ձևավորվել է պրոֆեսիոնալ հեղափոխականների խավ, որը կարող է գահընկեց անել ցանկացած իշխանության։ Read more
Nov
9
Մենք տեսնում ենք Հայաստանի եվրոպական ապագան
Filed Under Hayastany Hanrapetutyun daily | Leave a Comment
Երեւանում հայտարարեց Լիտվայի ԱԳ նախարար Պետրաս Վայտիեկունասը
Լիտվայի արտգործնախարար Պետրաս Վայտիեկունասն իր պաշտոնում առաջին անգամ է Հայաստանում, առաջին անգամ է Լիտվայի որեւէ արտգործնախարար ոչ թե տարածաշրջանային այց կատարում, այլ հենց Հայաստան այցելում, եւ վերջապես մեկ ամիս առաջ կայացրած որոշմամբ Երեւանում բացվում է Լիտվայի դեսպանատուն, իսկ Վիլնյուսում կբացվի Հայաստանի դեսպանատունը։ Read more
Nov
9
Процесс укрепления курса драма не остановится без решения проблемы массовой трудовой миграции
Поток частных трансфертов за последние три года резко вырос и продолжает расти быстрыми темпами. Конечно, с одной стороны, частные трансферты можно назвать мотором нынешнего экономического роста Армении, как это часто можно слышать сегодня. Частные трансферты составляют значительную долю инвестиций в экономику и серьезно поддерживают потребительский спрос населения. Но, с другой стороны, мотор этот на самом деле далеко не от “Мерседеса”. Согласитесь, невозможно представить себе нормальную страну, мотором экономического роста которой были бы заработки выехавших временных трудовых мигрантов. Такая модель “развитого гастарбайтерства” типична для стран третьего мира и не делает чести стране-экспортеру. Read more
Nov
9
ՀՈՒՆՎԱՐԻ 5-ԻՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Filed Under AZG Armenian Daily | Leave a Comment
Երեկ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ նախագահական արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունվարի 5-ին: «Ես սեփական կամքով, արդեն երկրորդ անգամ անընդմեջ, գնում եմ նախագահական լիազորությունների ժամկետի կրճատման, քանի որ Վրաստանը ժողովրդավարական երկիր է», հայտարարել է Վրաստանի նախագահը: Սաակաշվիլին ասել է նաեւ, որ հունվարի 5-ին ժողովուրդը կարտահայտի իր կամքը, եւ ինքը հնարավորություն է տալիս ընդդիմությանը ցույց տալու ուժը: Նախագահական ընտրությունները տեղի էին ունեցել 2004-ի հունվարի 5-ին եւ Վրաստանի նախագահի առաջարկով նոր ընտրությունները պետք է կայանային ոչ թե 2009-ին, այլ 2008-ի աշնանը, խորհրդարանական ընտրությունների հետ: Read more