Nov
5
Քոչարյանին կից օլիգարխը
Filed Under Zhamanak Daily | Leave a Comment
Անսահմանափակ լիազորություններով, մեծ, կենտրոնացված վերահսկող մարմնի` Վերահսկիչ պալատի ստեղծման եւ դրա նախագահի նշանակման շուրջ ծավալվող իրադարձությունները հասան իրենց հանգուցակետին:
Վերջապես ավարտվեց այդ յուղոտ պաշտոնի շուրջ գզվռտոցը` Իշխան Զաքարյանը հասավ իր մուրազին, իսկ այդ աթոռի մյուս հավակնորդին` հարկայինի նախկին պետ Ֆելիքս Ցոլակյանին, որպես «մխիթարական պարգեւ», տրվեց ազգային անվտանգության պետի տեղակալի պաշտոնը: Դե քանի որ մեզանում ոչ ոք աշխատավարձով չի ապրում եւ ստուգելու գործը մեծ, անաշխատ եկամուտներ է ապահովում, ուստի Վերահսկիչ պալատի նախագահի համար պայքարը խիստ դաժան էր: Ինչպե՞ս է այն լուծվել եւ ինչ շարունակություն է ունեցել: Read more
Nov
5
Вчера президент страны Роберт Кочарян в сопровождении министров здравоохранения, образования и науки, энергетики, а также мэра столицы посетил Ереванский государственный медицинский университет им.Гераци. Ознакомившись с результатами работы, которая в последнее время была проведена в университете в плане расширения его материально-технической базы, глава государства обсудил с руководством вуза и членами научного совета актуальные проблемы развития медицинского образования в РА. В процессе закрытого для прессы обсуждения коснулся по просьбе присутствующих предвыборной ситуации в стране, ограничившись замечанием о том, что злоба и агрессивные проявления сегодня абсолютно не востребованы армянским обществом. Read more
Nov
5
Եթե չփոխվեն պահանջները, թերեւս վրացիները առայժմ բավարարվեն 2003-ի հեղափոխությամբ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
Վրաստանն առանց նախագահի, ընտրություններ սահմանադրական ժամկետներում, քաղբանտարկյալների ազատում, խորհրդարանում մեծամասնական կարգի վերականգնում: Սրանք էին այն հիմնական պահանջները, որոնք հրապարակել էին դեռեւս մեկ ամիս առաջ վրաց ընդդիմադիրները` պահանջները ներկայացնելով երկրի իշխանություններին: Read more
Nov
5
Դրա գործարկմանը մասնակցեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը
Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում երեկ ազդարարվեց էներգակենտրոնի գործարկումը, որին մասնակցեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Բժշկական համալսարանի նորակառույց էներգակենտրոնը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզիայով եւ հաստատագրված սակագնով արտադրելու եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանն է վաճառելու ժամում 4 մեգավատ էլեկտրաէներգիա։ Read more
Nov
5
Security at What Cost?: New law allows widespread freedoms on personal surveillance
Filed Under ArmeniaNow Weekly | Leave a Comment
Last week the National Assembly passed a law on civilian surveillance that, in general terms, aims to guard against terrorism and the security of the state. Meanwhile right activists say the law is liable to abuse that violates human rights, and that it legalizes the Soviet espionage system of supervising private thoughts and opinions. Read more
Nov
5
Սափրագլուխներն՝ ընդդեմ վարորդների
Filed Under 168 Hours Weekly | Leave a Comment
Երեկ առավոտյան ժամը 7:00-ից Երեւանի քաղաքապետարանի «Ավտոբուս» ՓԲԸ «Ջրվեժ» եւ «Չարբախ» մասնաճյուղերի «Բոգդան» եւ ՊԱԶ մակնիշի տրանսպորտային միջոցների վարորդները գործադուլ էին հայտարարել: Վարորդների ասելով` գործադուլի պատճառը տնօրինության զգուշացումն է, որ «Ավտոբուս» ՓԲԸ-ն մասնավորեցվում է, եւ, որ իրենք որոշ ժամանակ պետք է հրաժարվեն ավտոբուսներ վարելուց: Ի պատասխան մեր թղթակցի հարցին, թե ո՞վ է սեփականաշնորհելու նշված գարաժները, նրանք հրաժարվել են անուններ տալ` նշելով միայն, որ դրանք որոշ գործարարներ ու պատգամավորներ են: Դեպքի վայր մեր թղթակցի այցելության պահին «Ջրվեժի» մասնաճյուղ են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները, որոնց, ի զարմանս շատերի` հրահանգներ էին տալիս հավաքված սափրագլուխները (Տես` լուսանկարում): Read more
Nov
5
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելել է Կարեն Դեմիրճյանի թանգարան, ՀԺԿ-ում ավելի քան մեկ ժամ տեւողությամբ հանդիպում է ունեցել կուսակցության ակտիվի հետ, ապա այցելել է նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն:
ՀԺԿ-ում տեղի ունեցած հանդիպման մասնակիցները տպավորված եւ գոհ են մնացել, ինչպես կուսակցության մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանն ասաց, հատկապես այն փաստից, որ կուսակցության եւ ՀՀ առաջին նախագահի տեսակետները քննարկված մի շարք հարցերում համընկել են: Ռ. Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում հատկապես կարեւորեց այն, որ Լ. Տեր-Պետրոսյանը երեկ եւս երկրի հաջորդ նախագահի կարեւորագույն պարտականություններից մեկն է համարել «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության լիարժեք բացահայտումը, առանց որի երկրի առաջընթացն ուղղակի անհնար է: «ՀԺԿ ակտիվիստներին հետաքրքրում էին այն նույն հարցերը, ինչ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու է հետաքրքրում, այդ թվում՝ գործող իշխանության վերարտադրման վտանգը»,- ասաց Ռ. Խաչատրյանը՝ հավելելով, որ ՀԺԿ-ականները հանդիպման ժամանակ շեշտել են լեգիտիմ իշխանություն ձեւավորելու անհրաժեշտությունը: Read more