Առաջին նախագահի թիմը նրան մղում է ունեցածն էլ կորցնելու

Ասում են՝ ճաշակին ընկեր չկա։ Եթե ժամանակին պիոներ Պավլիկ Մորոզովին հերոսացնելու անհրաժեշտությունը թելադրված էր մի՛ քաղաքական ճաշակով, իսկ այսօր նրան պսակազերծելը՝ ա՛յլ, այստեղ մեղքը, բնականաբար, Պավլիկինը չէ։ Եթե այսօր Հայաստանում ոմանք «գունավոր» հեղափոխությունը լավ բան են համարում՝ առանց գույները զանազանելու, բնականաբար, մեղքը ոչ Սահակաշվիլունն է, ոչ էլ Յուշչենկոյինը։
Պարզապես մերօրյա «գունավոր» հեղափոխականները («գույն» բառը տվյալ դեպքում հեղափոխությանն է վերաբերում), առաջնորդվելով ժողովրդական «էշին նստելը մի ամոթ է, իջնելը՝ երկու» խոսքով, այլեւս անկարող են տարբերակել գույները քաղաքական դաշտում, այլ կերպ ասած՝ այլեւս անկարող են հրաժարվել հեղափոխականի հոգեբանությունից։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ (եւ դրանից էլ առաջ) ամեն ինչի մեջ այլընտրանք փնտրող մի խումբ մարդիկ, ովքեր այսօր փորձում են առաջին պլան մղել Լեւոն Տեր–Պետրոսյանին, այն ժամանակ էլ հեղափոխական ձգտումներ էին դրսեւորում, սակայն պարզ մաթեմատիկական գործողությունից, այն է՝ մեկին մեկ գումարելուց այն կողմ չկարողացան անցնել։ Read more

← Previous Page

    Wednesday, 08 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: