Սամվել Բաբայանը` ՊՆ գլխավոր շտաբի պե՞տՍամվել Բաբայանը ակնհայտորեն կորցրել է հիշողությունը եւ չի հիշում այնպիսի իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել ոչ վաղ անցյալում: Այսինքն` նա այդ իրադարձությունները հիշում է բոլորովին այլ կերպ: Խոսքը վերաբերում է իր եւ վարչապետ Սերժ Սարգսյանի 90-ականների սկզբին ձեւավորված հարաբերություններին:

Պարզվում է, որ Սամվել Բաբայանի հիշողության կորուստը (Գեղամյանի ասած` ամնեզիան) հենց այնպես տեղի չի ունեցել եւ ունի շատ պարզ բացատրություն: Ըստ մեր տեղեկությունների` վարչապետ Սերժ Սարգսյանն ուղղակի գնել է նրա հիշողության կորուստը, դրա փոխարեն խոստանալով նախագահական ընտրություններից հետո Սամվել Բաբայանին նշանակել ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ: Read more

Անցնող քաղաքական շաբաթվա հիմնական իրադարձությունները տեղի ունեցան ընդդիմադիր դաշտում։ Առաջին և կարևոր փաստը, որ արձանագրվեց անցած և այս շաբաթվա ընթացքում, Լևոն Տեր—Պետրոսյանի` իր շուրջ համախմբվելու առաջարկության մերժումն էր, ըստ որում, բոլոր նրանց կողմից, ում ուղղված էր հիշյալ դիմումը։ Փաստորեն, դաշնակցությունը, ի դեմս Վահան Հովհաննիսյանի, «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ուղղակիորեն հայտարարեցին, որ առաջին նախագահի շուրջ համախմբվելու որևէ շարժառիթ չեն տեսնում։ Մյուս երկու ուժերը՝ ՕԵԿ—ը և «Ժառանգությունը», առաջարկությունը մերժեցին անուղղակի ձևով, սակայն, այնուհանդերձ, ՕԵԿ քաղխորհրդի որոշմամբ և «Ժառանգություն» խմբակցության առանձին ներկայացուցիչների բերանով հասկացրին, որ Տեր—Պետրոսյանի կողքին կանգնելու հեռանկարն իրենց համար ևս անորոշ է։
Read more

ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ «ԹԱՐՄԱՑՆՈՒՄ ԵՆ» ՍԵՂԱՆԻՆ ԵՂԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարական խորհրդի մեկնարկին նախորդած օրը` նոյեմբերի 28-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների հետ Մադրիդում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ ճաշին քննարկվել են նախարարական խորհրդին, ընդունելիք դեկլարացիայում հակամարտությունների կարգավորման ներկա վիճակին առնչվող դրույթներին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում դեռեւս չհամաձայնեցված հարցեր: Read more

ARF Inaugurates Droshak as its Official PublicationYEREVAN (Yerkir)–The Armenian Revolutionary Federation unveiled Thursday its official publication Droshak during a ceremony at the party’s Bureau offices, where noted activist and academician Rouben Hovsepyan was introduced as the publication’s new editor.
Droshak, which began publication in 1891 in Geneva, has begun republishing with the aim of addressing the most crucial national and state issues, explained Hovsepyan. Read more

Ô³Õ«Õ¶Õ¥Õ¾Õ¡Õ³Õ¡Õ¼Õ¶ Õ«Õ¶Õ¹Ö„Õ¡Õ¶ Õ·Õ¡Õ¿ Õ§ Õ¥Ö€Õ¤Õ¾Õ¸Ö‚Õ´, Õ¡ÕµÕ¶Ö„Õ¡Õ¶ Õ£Õ«Õ¶Õ¸Ö‚Õ¶ Õ·Õ¡Õ¿ Õ»Õ¸Ö‚Ö€ Õ§ Õ­Õ¡Õ¼Õ¶Õ¡Õ®

Յուրաքանչյուր երկիր ձգտում է ժողովրդավարության ընդունված չափանիշների, որոնք ապահովում են արժանի տեղ համաշխարհային հանրության մեջ։ Ընդ որում, բոլորն էլ այդ չափանիշներին հասնում են աստիճանաբար, որոշակի քայլեր, բարեփոխումներ անելով։ Որովհետեւ ժողովրդավարությունը պահեստում մնացած ապրանք չէ, որ որեւէ մեկը ապակե երկնաքերում կամ խորանարդիկի մեջ նստած որոշի այն «սաղացնել» ինչ–որ երկրի վրա եւ հայտարարի, թե՝ շնորհակալ եղեք, օգնում ենք ձեզ… ժողովրդավարությունը ապրանք չէ, որ հեռուներից ինքնաթիռի մեջ բեռնած, արկղերով կամ նավթամաններով բերեն դատարկեն մի երկրում ու… «բարի քեռի օծվեն… Ժողովրդավարությունն արժեք է, որ ամեն մի պետություն ու ժողովուրդ աստիճանաբար, կամաց–կամաց է դարձնում իր կերպարի ու կենցաղի անբաժանելի մասը, որովհետեւ հատկապես գիտակից ու պատմության հարուստ էջեր ունեցող ժողովուրդները հասկանում են, որ ժողովրդավարությունը ուտելիք չէ, որ չտեսի նման վրա հասնեն, ըմբոշխնեն ու միանգամից լիարժեք ժողովրդավար դառնան։ Ժողովրդավարությունը ենթակա չէ զենքի ուժով կամ ապազգային հոգեբանությամբ արտերկրյա եւ տեղական առաքյալների միջոցով ներդրվելու, որովհետեւ այդ դեպքում վերածվում է երկիրը քայքայելու, այլ ոչ թե զարգացնելու տեխնոլոգիայի, ինչին մենք ականատես ենք որոշ՝ արհեստականորեն իբր թե ժողովրդավարացվող երկրներում։ Read more

Երեկ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը, Սուրեն Ղազարյանի նախագահությամբ, 6 տարվա ազատազրկման դատապարտեց «Ռոյալ Արմենիա» ՍՊԸ համասեփականատեր Գագիկ Հակոբյանին եւ 2 տարվա ազատազրկման էլ ընկերության տնօրեն Արամ Ղազարյանին: Վերջինիս նկատմամբ կիրառվեց Հայաստանի անկախության տոնի առթիվ ընդունված համաներումը: Նրանցից կբռնագանձվի 455 մլն 717 հազար 900 դրամ գումար: Երեկ Արամ Ղազարյանն «Առավոտին» հայտնեց, որ բողոքարկելու են վերաքննիչի դատավճիռը. «1 տարի 9 ամսվա իմ անազատությունը փորձեցին այսկերպ քողարկել: Մինչ օրս ես ապրել եմ մաքուր, ու ինձ դատապարտում են»,- ասաց Ա. Ղազարյանը, որն անչափ հուզված էր, որ իր ընկերոջ նկատմամբ կիրառվեց «մեղադրական դատավճիռը»: Դատական նիստին հետեւողներից մեկի ձեռքին «Կեցցե դատավոր Պարգեւ Օհանյանը» ցուցապաստառն էր: Դատավճռից հետո վերաքննիչ դատարանի դիմաց տեղի ունեցավ մինի-հանրահավաք, որտեղ դատապարտվեցին դատավոր Ս. Ղազարյանը եւ այն դատավորները, որոնք մեղադրական դատավճիռներ են կայացնում: Հավանաբար, դատական նիստի ելքը կանխատեսել էր փաստաբան Աշոտ Սարգսյանը, որը ներկա չէր երեկվա դատավճռի հրապարակմանը:
Read more

Ազգային միաբանության նախագահության երեկվա նիստին հաջորդած միջոցառումը թատերական բեմականացում էր հիշեցնում, ավելի ճիշտ` կռապաշտական ծես, որի մասնակիցները քրտնաջան, հնարավոր ու անհնար բոլոր հնարքներով գովաբանում էին Արտաշես Գեղամյանին, իսկ «կուռքը» գոհունակությամբ թույլ էր տալիս, որ իրեն արժանին մատուցեն: Read more

Next Page →

    Thursday, 11 March 2010
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: