Oct
3
Անակնկալ հանդիպում
Filed Under 168 Hours Weekly | Leave a Comment
Շաբաթ օրը ՀՅԴ գրասենյակում Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամներ Հրանտ Մարգարյանի ու Արմեն Ռուստամյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Երեկ հրավիրված ասուլիսում ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյանը հայտարարել է, թե հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են ՀՀ նախագահի առաջիկա ընտրության ժամանակ քաղաքակիրթ ու գաղափարական պայքար մղել: Ըստ Սեյրանյանի, հանդիպման ընթացքում առաջին նախագահն ասել է, որ որոշել է առաջադրվել նախագահական ընտրություններում: Ի դեպ, բացառված չէ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջիկայում հանդիպումներ ունենա նաեւ ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի ղեկավարների հետ: Իսկ երեկ հայտնի է դարձել, որ առաջին նախագահի հետ հանդիպման առաջարկ է ստացել նաեւ ՕԵԿ-ը: Read more
Oct
3
Երեկ «Առավոտը» ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նախագահական մրցապայքարի երբեք դուրս չի գալիս, հատկապես, որ երկրում բոլոր բարձր պաշտոններն արդեն զբաղեցրել է: «Իմ քաղաքական անցյալը բավարարում է, որպեսզի ձեւավորվեին նման ցանկություններ: Այդ պաշտոնն ինձ չի վախեցնում, բայց այդ պաշտոնը զբաղեցնող գործչի իմ պատկերացումները մի քիչ տարբերվում են: Այնտեղ գտնվողը պետք է ունենա լուրջ, ձեւավորված քաղաքական թիմ կամ գոնե պետք է լինի մարդ, ով հանդուրժող է եւ ցանկացածի հետ կարող է աշխատել: Ես կուզեի լինել նախագահի ընկերը: Չեմ խորշում պատասխանատվությունից, բայց կարծում եմ, որ կան խաղացողներ, ովքեր ավելի իրավունքներ ունեն նման հավակնությունների: Միգուցե դեռ իմ ժամանակը կգա»,- ասաց նա: Read more
Oct
3
Վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները գալիս են ապացուցելու, որ «վարդերի հեղափոխությունից» հետո մեր հարևան երկիրը բոլորովին էլ չի դարձել կայունության և բարգավաճման կղզի: Եթե մինչ օրս հիմնականում արտաքին ազդեցությունների միջոցով Վրաստանում ներքին խժդժություններ առաջացնելու նախաձեռնությունները չեն բերել որևէ էական արդյունքի, ապա այսօր Վրաստանի նախագահը, կարծես, ինքն է հիմքեր ստեղծում սեփական իշխանության թուլացման համար: Կամ էլ հակառակը` Միխայիլ Սահակաշվիլու քայլերը նպատակամղված են երկրում «ուժեղ իշխանություն» հաստատելուն: Read more
Oct
3
ЗА ЦИФРАМИ БЮДЖЕТА-2008 ПЕНСИИ И ЗАРПЛАТЫ, ЭКОНОМИЧЕСКИЙ РОСТ СТРАНЫ
Filed Under Republica Armenia newspaper | Leave a Comment
На состоявшемся вчера внеочередном заседании правительство одобрило проект закона
“О Государственном бюджете РА 2008г.”, а также пакет законопроектов, обеспечивающих выполнение Госбюджета. Предваряя обсуждение повестки дня, премьер-министр Серж Саркисян назвал это заседание правительства одним из важнейших. Read more
Oct
3
Ամենակարեւորը երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծումն է
Filed Under Hayastany Hanrapetutyun daily | Leave a Comment
Երեկ ԱԺ նիստի ընդմիջմանը ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
—Ի՞նչ կասեք օրերս կայացած ՀՅԴ–Լեւոն Տեր—Պետրոսյան հանդիպման մասին։
—Երկու կուսակցությունների հանդիպում է։ Կարծում եմ՝ որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել, հենց այդպես էլ պետք է ընդունել։
—Կարծու՞մ եք, որ դա ՀՀԿ—ի դեմ էր ուղղված։
—Ես չեմ կարծում, որ երբ որեւէ կուսակցություն հանդիպում է այլ կուսակցության հետ, դա արվում է երրորդ կուսակցության դեմ։ Read more
Oct
3
«Ազգային միաբանություն» կուսակցության կոնֆերանսը որոշեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել Արտաշես Գեղամյանին: Գեղամյանը իր որոշման մասին կխոսի նոյեմբերին:
ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը շաբաթ օրը կայացած կուսակցության 10-րդ հոբելյանական կոնֆերանսի ժամանակ հայտարարեց, որ ինքը թշնամական վերաբերմունք չունի ո՛չ Սերժ Սարգսյանի եւ ո՛չ էլ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, եւ առաջնորդվելով հռոմեական կայսր Մարկոս Ավրելիուսի պատգամներով՝ որոշել է սիրել իրեն վիրավորողներին. «Իսկ այստեղ մի ազգի մեջ թշնամական այնպիսի մթնոլորտ են սերմանում, կարծես դրսում թշնամու պակաս ունենք, հիմա էլ ներսում ենք մեզ քանդում: Օրումեջ փորձում եք աստվածապաշտ երեւալ, բա մեկ-մեկ էլ Աստվածաշունչ կարդացեք, բա այնտեղ գրված է, չէ՞, կանգուն չի մնա այն տունը, որը ներսից է քանդվում»: Տունը «ներսից չքանդելու» համար Գեղամյանն ասաց, որ իրենք նպատակ ունեն ձեւավորել «այլընտրանքային քաղաքական թիմ», որովհետեւ ոմանք ամեն ինչ անում են՝ քաղաքական պայքարը տեսնել կամ սեւ, կամ սպիտակ. «Այդպես չի լինում, հո վայրենի ցեղե՞ր չենք, 5-հազարամյա պատմություն ունեցող ազգ ենք: Եվ վաղը-մյուս օրը, առիթի դեպքում, անպայմանորեն կհանդիպեմ համ Տեր-Պետրոսյանի, համ Քոչարյանի, համ Սերժ Սարգսյանի հետ: Անձնական ոչ մի խնդիր ես չունեմ լուծելու, ես պատասխանատվության մեծագույն զգացում ունեմ, որ 10 տարի հետո երկրիս փլատակների վրա հանդիպած մարդը հանկարծ չթքի երեսիս»: Read more
Oct
3
ՇԱՀԱԳՈՐԾԵ՞Լ ԹԵՂՈՒՏԸ, ԹԵ՞ ՈՉ
Filed Under AZG Armenian Daily | Leave a Comment
Սանասարյանը «խեղճացրեց» բնապահպանության նախարարության աշխատակցին
Թեղուտի հանքավայրի շահագործման խնդիրը հետզհետե ավելի շատ կրքեր է բորբոքում, իսկ քննարկումներն էլ ավելի հարձակողական եւ ագրեսիվ են դառնում: «Թեղուտի հանքավայրի շահագործմամբ, իրոք, աշխատատեղեր ստեղծվում են, բայց դրանք կվերանան 25-30 տարի հետո, երբ հանքավայրի շահագործումն ավարտվի: Դրանից հետո այդ տարածքը կդառնա մեռյալ գոտի, որտեղ ապրելն անհնար կլինի: Անգամ հարակից անտառի ուտելի պտուղները հավաքելն անհնար կլինի: Կեղծ աշխատատեղեր ստեղծելով` մենք կորցնում ենք հավերժական կայուն աշխատատեղեր», երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը` արձագանքելով այն տեսակետին, թե Թեղուտի շահագործմամբ հիշյալ տարածքում աշխատատեղեր են ստեղծվելու: Իսկ այդ միտքը հնչեցրեց բնապահպանության նախարարության երկրաբանական գործակալության օգտակար հանածոների բաժնի պետ Գագիկ Հարոյանը, որը բանավիճելու էր եկել Հակոբ Սանասարյանի հետ, ինչն այնքան էլ չստացվեց, քանի որ Սանասարյանն ավելի ակտիվ էր: Նա անգամ հասցրեց մեղադրել լրատվամիջոցներին, ովքեր համագործակցում են Թեղուտը շահագործելու հայտ ներկայացրած «Վալեքս գրուպ» ընկերության հետ եւ չեն խոսում հանքավայրի շահագործման բացասական հետեւանքների մասին: Տեղեկացնենք, որ օրերս «Ազգը» տպագրեց հենց Սանասարյանի ծավալուն հոդվածը Թեղուտի խնդրի վերաբերյալ: Իսկ ի՞նչ է ասում կանաչների միության նախագահը: Read more