Oct
2
Տուրք՝ հայդուկապետի վաստակին, պատգամ՝ այսօրվա սերունդներին
Filed Under Hayastany Hanrapetutyun daily | Leave a Comment
Սեպտեմբերի 29—ին Երեւանի Աջափնյակ համայնքում բացվեցին Գեւորգ Չաուշի հուշարձանը եւ հուշահրապարակը։ Արարողությանը ներկա էր վարչապետ Սերժ Սարգսյանը։
Հանդիսավոր բացմանը յուրօրինակ շուք հաղորդեց այն պահը, երբ հուշարձանի սպիտակ ծածկոցի իջեցումից հետո պատվանդանին Արեւմտյան Հայաստանից բերված մի բուռ հող շաղ տվեցին։
«Սա, իրոք, կարեւոր իրադարձություն է, եւ վստահ եմ, որ նախաձեռնության հեղինակները ոչ միայն տուրք են մատուցել պատմությանը, Չաուշի վաստակին, միգուցե ավելի շատ՝ պատգամ են ուղղել, թե այսօրվա սերունդներն ի՞նչ պետք է սովորեն պատմությունից, եւ ի՞նչը պետք է այսօր արժեւորել։ Read more
Oct
2
ՀՅԴ-Ն Է՞Լ Է ԱՆԿԱՐԳԱՊԱՀ ԴԱՐՁԵԼ
Filed Under Aravot newspaper | Leave a Comment
ՀՅԴ ղեկավարներն ու Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 29-ի հանդիպման ընթացքում պայմանավորվել են, որ անկախ իրենց գաղափարական ու քաղաքական տարաձայնություններից՝ փորձելու են ընտրությունների ընթացքում բանավեճ վարել բացառապես գաղափարների, առաջարկների եւ ծրագրերի շուրջ եւ զերծ մնալ հասարակությանն օգուտ չտվող հարցադրումներից: Read more
Oct
2
LOS ANGELES–More than 1,000 supporters of the Armenian National Committee ’s Western Region gathered Sunday to celebrate a landmark year of grassroots activism at the Universal Sheraton in Universal City.
Senator Robert Menendez (NJ), recipient of the ANC-WR’s “Man of the Year” award, addressed the sold out audience and discussed the enormous obligation of all human rights advocates to continue the struggle to ensure truth and recognition of the Armenian Genocide. Read more
Oct
2
Ասուլիսային մղձավանջ
Filed Under Zhamanak Daily | Leave a Comment
Թեեւ նախագահական ընտրություններին դեռ բավական ժամանակ կա, սակայն ըստ ամենայնի նախընտրական արշավն սկսված է: Չկա օր, որ որեւէ մեկն այդ թեմայով ասուլիս չտա կամ հայտարարություններով հանդես չգա:
Ընդհանրապես` մեր երկրների նման չկայացած ու բազում խնդիրներ ունեցող երկրներում, որպես կանոն, խիստ կարեւորվում է նախագահի անձը: Եւ այս աժիոտաժը հենց դրանով է բացատրվում: Իսկ քանի որ Ընտրական օրենսգիրքը որեւէ սահմանափակում չի նախատեսում նախագահի թեկնածու առաջադրվելու համար` բացի տարիքային ցենզը, ուստի յուրաքանչյուր ոք, անգամ «ՀՀՇ-ի Գեւորիկը» (որն այժմ դարձել է Հանրապետականի Գեւորիկ) կարող է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել եւ քվեարկվել: Էլ չենք խոսում` նախագահացուների թիմակիցների ու տարբեր ազգական-հարեւանների մասին: Read more
Oct
2
Բացակա ու ներկա նոր մարդը
Filed Under Hetq Online | Leave a Comment
Նախագահական առաջիկա ընտրությունների մասին խոսելիս շատերն են ասում, թե նոր մարդ է հարկավոր, թե եղած բոլոր ուժերը՝ ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ հին, ե՛ւ նոր, սպառել են իրենց։ Այս դատողությունը կարող էր ճիշտ լինել, եթե չլիներ սխալ։ Իսկ սխալ է ոչ այն պատճառով, որ նոր մարդ պետք չէ, այլ որովհետեւ այդ նոր մարդը չկա ու չէր կարող լինել մի քանի պատճառով։
Մեր պետության կառուցվածքը քաղաքական կայացման հնարավորություն չի տալիս, որովհետեւ, ասենք, մայրաքաղաքի կամ մարզերի ղեկավարներն ընտրովի չեն, Ազգային ժողովն ընտրովի է խիստ ձեւականորեն եւ այլն։ Այսինքն՝ ասպարեզում հայտնված նոր մեկին կարելի է ասել՝ դու ո՞վ ես, ի՞նչ փորձառություն ունես, ինչի՞ ես հասել քո կյանքում։ Read more
Oct
2
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՁ ԴՐԴԵՑ ՅԱՍԻՆ ՀԱՅԱԼԸ, ԹՄՐԱՆՅՈՒԹ ԷԻ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ
Filed Under AZG Armenian Daily | Leave a Comment
«ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՁ ԴՐԴԵՑ ՅԱՍԻՆ ՀԱՅԱԼԸ, ԹՄՐԱՆՅՈՒԹ ԷԻ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ»
Հայտարարում է Հրանտ Դինքին սպանողը դատական նիստում
Երեկ Ստամբուլի քրեական 14-րդ դատարանում գումարվել է Հրանտ Դինքի սպանության գործով դատական երկրորդ նիստը, որտեղ մեղադրյալի աթոռին են նստել 19 կասկածյալներ, որոնցից 8-ի համար որպես խափանման միջոց կիրառվում է կալանքը: Դատարանի առաջին նիստը տեղի էր ունեցել հուլիսի 2-ին: Դատախազությունը որպես պատժամիջոց վերոհիշյալ 19 մեղադրյալների համար պահանջել է 7,5 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն: Read more
Oct
2
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԲԱՆԱՁԵՎ ՄԱԿ-Ի ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ
Filed Under AZG Armenian Daily | Leave a Comment
Ադրբեջանը հերթական անգամ նախընտրում է կեղծիքը
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ադրբեջանի ներկայացրած «զինված բախումների ժամանակ մշակութային ժառանգության պաշտպանության» բանաձեւը Հայաստանը գնահատում է որպես եւս մեկ քայլ որեւէ կերպ ղարաբաղյան հարցի կարգավորման խնդիրը ՄԱԿ-ի շրջանակներ ներմուծելու ուղղությամբ: Ադրբեջանական այդ բանաձեւի առնչությամբ «Ազգի» հետ հեռախոսազրույցում այսպիսի մեկնաբանություն տվեց ՄԱԿ-ի ժնեւյան գրասենյակում ՀՀ ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը: Read more