Միջազգային հետախուզում՝ 281 անձի նկատմամբ, մեր երկրում հայտնաբերվել են 3—ը
Նախատեսվում է, որ մինչեւ տարեվերջ ինտերնետային կապուղիներով տեղեկատվության անվտանգ եւ արագ փոխանակման I—24/7 համակարգին կմիանան ՀՀ ոստիկանության ծառայությունները, մարզային վարչությունները, սահմանային կետերը, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանը, ինչպես նաեւ մի շարք իրավապահ մարմիններ (գլխավոր դատախազություն, արդարադատության նախարարություն, ԱԱԾ) ու շահագրգիռ պետական գերատեսչություններ (արտաքին գործերի նախարարություն, մաքսային պետական կոմիտե, հարկային պետական ծառայություն)։ Read more

ՄԵԿ ՇՆՉԻՆ ԲԱԺԻՆ ԸՆԿՆՈՂ ՀՆԱ ՑՈՒՑԱՆԻՇԸ 2006—ԻՆ ԿԱԶՄԵԼ Է 824.940 ԴՐԱՄՍեպտեմբերի 12-ին Ազգային ժողովը մշտական հանձնաժողովներում մեկշաբաթյա քննարկումներից հետո հաստատեց ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի կատարողական հաշվետվությունը: Արձանագրված ցուցանիշերի մանրամասներն է ներկայացնում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԸ:

—Պարոն Ջանջուղազյան, նախ ճշտենք, թե ի՞նչ չափով է կատարվել 2006-ի պետական բյուջեն, և ինչպիսի՞ արդյունքներ են արձանագրվել:
—Պետական բյուջեի եկամուտների մասով 412,4 մլրդ դրամ էր նախատեսվում ունենալ, սակայն տարվա ընթացքում տնտեսական զարգացման միտումները հաշվի առնելով, կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ճշգրտեց այս ցուցանիշը, որի արդյունքում արձանագրվեց ծրագրային 451,5 մլրդ դրամի ցուցանիշ, որի դիմաց էլ արձանագրվեց 97,8% կատարողական: Այստեղ շատ կարևոր է նշել այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում էր եկամուտներ և գրանտներ ցուցանիշին, որի երկու բաղկացուցիչները` սեփական աղբյուրներից ստացվող եկամուտները և պաշտոնական տրանսֆերտները, որոնք ակնկալվում էին արտաքին աղբյուրներից, տարբեր կատարողականներ են ունեցել: Մասնավորապես, սեփական եկամուտների մասով կատարողականը կազմել է 103,5%, իսկ արտաքին աղբյուրներից ստացվելիք պաշտոնական տրանսֆերտների մասով` 38,4%: Այս համեմատաբար ցածր կատարողականը պայմանավորված էր արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային դրամաշնորհների ուշացումով: Read more

եթե ոմանք կարծում են, թե իշխանությունները հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթից են զայրացել` անցնելով փորձված կոմպրոմատային պատերազմի, սխալվում են: Չենք բացառում, իհարկե, որ Տեր-Պետրոսյանի խոսքը պարզապես ցնցեց ոմանց առանց այդ էլ ծայրահեղ պրկված նյարդերը, քարոզչական պայքարում նաև ակնհայտ վրիպակների ու սխալների հանգեցնելով, բայց խնդիրն այն է, որ ամեն գնով կրկին վերարտադրվելու ցավով տապակվող իշխանությունների վախն ու զգուշավորությունը, շուրջբոլորն ահուսարսափ տարածելու մարմաջը դեռ սեպտեմբերի 21-ից շատ առաջ էին դրսևորվում: Ընդ որում` ոչ միայն ժողովրդի կամ քաղաքական ուժերի շրջանում: Read more

ՄԱՐԴԿԱՅՆՈՐԵՆ ՎԱՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ՉԵՄԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը վստահ է, որ առաջին նախագահը այսօր նախանձելի վիճակում չէ

- Պարոն Հայրիկյան, ի՞նչ եղան «Մետելիցա», «Կոնգրես» եւ այլ տեղերում ձեր նախաձեռնությամբ կազմակերպված ընդդիմադիր ուժերի հանդիպումները, արդյոք դրանք դեռ շարունակվո՞ւմ են:

- Այո, հանդիպումները դեռ շարունակվում են, ես պիտի հստակեցնեմ, որ մեր հանդիպումների նպատակն էր ի մի բերել քաղաքական գործիչներին, որպեսզի բոլորի առաջարկությունները հնարավորինս արագ հասնեն հասցեատերին: Եթե այդ տեսանկյունից նայենք, ես իմ նպատակին հասել եմ, մանավանդ վերջին հանդիպումները բավական տպավորիչ էին: Բայց եթե նայում ենք, որ դա նախագահական ընտրություններին ընդառաջ կազմակերպված միջոցառում է, որում արդեն ժամանակն է, որ գործնական քայլեր արվեն, ապա այդ տեսակետից դեռ սպասումների մեջ ենք: Բայց ասեմ, որ ես երկար սպասել չեմ պատրաստվում: Մեր հանդիպումները տեղի են ունենում ամեն օր: Read more

Չնայած վերլուծաբանները հասցրել են նկատել, թե դաշնակցություն-հանրապետական ներկոալիցիոն հարաբերություններում առանձնապես լուրջ բան չկա, այդուհանդերձ, ոմանք էլ պնդում են, թե վերջին հակասությունները կարող են քաղաքական նոր «քարտեզագրման» հանգեցնել: Հարցի առնչությամբ «Իրավունքի» «Կլոր սեղանի» շուրջ իրենց դիրքորոշումն են ներկայացնում ԱԼԵՔՍԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ («Ազգային միաբանության» փոխնախագահ), ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ (ԱԺԴ նախագահ), ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ (ՀՀՇ վարչության նախագահ), ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ (ՀՅԴ)։ Read more

EU Wipes Turkey from the Euro Map of EuropeBRUSSELS (Reuters)–European Union countries have struck Turkey off the map of Europe as represented on new euro coins, prompting protests from some lawmakers about a bias against the potential future EU member.
The European Commission proposed Turkey and other countries on the EU’s borders should feature on a new series of EU coins. Read more

Հոբելյանական «ՀԱՅ ՖԵՍՏ»—ը եւ Թումանյանի ոսկին
Հոկտեմբերի 4—14—ը Երեւանում թատերական աշնան «ոսկե» ժամանակն է, «ՀԱՅ ՖԵՍՏ» հինգերորդ միջազգային թատերական փառատոնի օրերը։
Սահունորեն փոխելով իր ուղղվածությունը՝ «ՀԱՅ ՖԵՍՏ»—ը հավակնում է դառնալ տարածաշրջանի կատարողական արվեստների միակ միջազգային փառատոնը։ Read more

Next Page →

    Saturday, 31 July 2010
  • Admin

  • Calendar

    • September 2007
      M T W T F S S
          Oct »
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930
  • Archives

  • Links

  • International newspers: