Ի պաշտպանություն Օհանյանի«Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարներին արդարացնող վճիռ կայացնելուց հետո Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանին, ինչպես հայտնի է, իշխանությունները որոշել են պատժել: Նրա նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, եւ վաղը կայանալու է այդ հարցով Արդարադատության խորհրդի առաջին նիստը: Մինչ այդ, երեկ մի խումբ փաստաբաններ Փաստաբանական պալատում ասուլիս են հրավիրել, որի ընթացքում հայտարարել են, թե պետք է ամեն կերպ խոչընդոտել, որպեսզի ինքնուրույն եւ արդար վճիռ կայացրած դատավորը «պատասխանատվության ենթարկվի»: Միաժամանակ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն էլ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Օհանյանի նկատմամբ ճնշում չի գործադրվում, եւ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն «ուղղակի պարզ զուգադիպությամբ» համընկել է «Ռոյալ Արմենիայի» վերաբերյալ կայացված վճռի հետ: Read more

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԷՍա ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի գնահատականն է ՀՀ առաջին նախագահի ելույթին

Հայաստանյան ընդդիմադիր դաշտի այն հատվածը, որը դեռ ամռան սկզբներին էր խոսում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու եւ որպես ՀՀ նախագահի թեկնածու նրա առաջադրման անհրաժեշտության մասին, ավելի քան ոգեւորված է Լ. Տեր-Պետրոսյանի՝ Անկախության օրը ՀՀՇ-ի նախաձեռնած միջոցառման ժամանակ արած հայտարարությամբ: Ընդդիմադիրների մի հատվածը հակված է կարծելու, որ ՀՀ առաջին նախագահի ելույթը ծրագրային էր եւ վկայում էր, որ նրա առաջադրումը առաջիկա նախագահական ընտրություններում կանխորոշված է, թեեւ ինքը՝ Տեր-Պետրոսյանը, նման հստակություն այդ հարցում չմտցրեց: Միաժամանակ առանձին քաղաքական գործիչներ՝ ի դեմս, օրինակ՝ Գուրգեն Եղիազարյանի եւ Ռաֆայել Ղազարյանի, կարծում են, որ գործող իշխանությանը հաղթելու գրավականը Լ. Տեր-Պետրոսյանի եւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի համագործակցությունն է առաջիկա ընտրությունների համատեքստում: Ու քանի որ այդ ցանկությունն առայժմ զուտ տեսական է, մենք փորձեցինք հե՛նց պարոն Մանուկյանից ճշտել նրա վերաբերմունքը նախ՝ ՀՀ առաջին նախագահի ելույթի, ապա նաեւ՝ նրա հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ: «Անկախ Լեւոն Տեր-Պետրոսյանի, նրա քաղաքական գործունեության մասին իմ կարծիքից, ես կողջունեմ եւ միշտ էլ կոչ եմ արել, որ ինքը վերադառնա քաղաքականություն: Ինչ վերաբերում է նրան, թե Լ. Տեր-Պետրոսյանն ի՞նչ ձեւերով կմասնակցի քաղաքական կյանքին՝ դա իր գործն է, ես կանխագուշակություններ անել չեմ ուզում»,- ասաց ԱԺՄ նախագահը, որն, իր ասելով, հիասթափված է Լ. Տեր-Պետրոսյանի առաջին հրապարակային ելույթից: Read more

МАГИСТРАЛЬ САРАЛАНДЖ - Первый участок уже в строю
21 сентября, в день празднования 16-й годовщины Независимости Армении, состоялось торжественное открытие первого участка Сараланджской кольцевой магистрали. Это верхняя часть эстакады в районе парка “Ахтанак” длиной 56 метров и шириной 11,5 м. Отныне на этом участке проспекта Азатутян не будет пробок, поскольку эта развязка обеспечивает двустороннее движение. Мэр Еревана Ерванд Захарян поздравил всех присутствующих с праздником и поблагодарил президента РА Роберта Кочаряна, поскольку именно он был инициатором этого проекта и включения его в программу дорожного строительства фонда “Линси”. Реализация проекта находится под постоянным контролем президента РА и правительства республики. Read more

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելեց «Սինոփսիս—Արմենիա» ընկերություն
«Տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ կառավարության ուշադրությունը եւ հատուկ ծրագրային մոտեցումը խրախուսում են նաեւ բնակչությանը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելու այս ոլորտին, լուրջ իմպուլսներ են հաղորդում երիտասարդությանը՝ կողմնորոշվելու մասնագիտություն ընտրելու գործում՝ հաշվի առնելով ե՛ւ իր նախասիրությունները, ե՛ւ հետագայում բարեկեցիկ կյանք ունենալու հնարավորությունը։ Կարծում եմ՝ դա փայլուն ընտրություն է երիտասարդների համար»,–երեկ «Սինոփսիս—Արմենիա» ՓԲԸ գիտաարտադրական նոր մասնաշենքի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Read more

ПРЕМЬЕРЫ ПРЕДРЕКАЮТ “ХОРОШИЙ ВЗРЫВ” В ОТНОШЕНИЯХ РОССИИ И АРМЕНИИПервая встреча нынешних премьер-министров Армении и России Сержа Саркисяна и Виктора Зубкова состоялась вчера в Москве, где глава армянского правительства находится с двухдневным официальным визитом. Read more

Նախկին թիմակից Օկրուաշվիլին մեղադրում է վրաց իշխանություններինՆախկին թիմակից Օկրուաշվիլին մեղադրում է վրաց իշխանություններին

«Ես մեկ անգամ չէ, որ նախագահ Սաակաշվիլուց հանձնարարություն եմ ստացել վերացնելու այս կամ այն ազդեցիկ մարդուն»: «Սաակաշվիլին ուղղորդվում է վրաց եկեղեցու հանդեպ ներքին ատելությամբ»: «Մեզ կորցրած տարածքներից մեկի վերադարձին մեկ քայլ էր մնում, եթե չլիներ նախագահի անկարողությունը, իշխանությունը կորցնելու, քաղաքական եւ պատմական որոշում կայացնելու վախով հիվանդացած Սաակաշվիլու վախկոտությունը, անօգնականությունը»: Read more

Աստղով տղամարդ ա ինքը 10-ամյա լռությունից հետո Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը խիստ կցկտուր, տեղին ու անտեղի մեկնաբանություններով համեմված հասավ հեռուստալսարանին: Դրա համար «ազատ, բայց պատասխանատու» լրատվամիջոցները ջանք չխնայեցին, իսկ «ամենահուժկու հարվածը» հասցրեց «Հայլուրը», որի «բետեեռներն» արդեն իսկ ձեռնամուխ են եղել իրենց նոր «պապայի»` Սերժ Սարգսյանի անցանկալի մրցակցին չեզոքացնելու սուրբ գործին: Read more

Next Page →

    Thursday, 20 November 2008
  • Admin

  • Calendar

    • September 2007
      M T W T F S S
          Oct »
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930
  • Archives

  • Links

  • Adv