Yerevan Sister City Sign Unveiled in Downtown Los AngelesLOS ANGELES–The Los Angeles-Yerevan Sister City Association in collaboration with Los Angeles City Council President, Eric Garcetti and Los Angeles City Council Member and President of Sister Cities of Los Angeles, Tom LaBonge unveiled the Los Angeles to Yerevan street sign on Friday before community leaders and activists in Downtown Los Angeles. Read more

ՍՊԱՌՎԱ՞Ծ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՅՈՒԺԵ ԷՔաղաքական ուժերը քննարկում են, բայց չեն ուզում մեկնաբանել Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը մեր խնդրանքին՝ մեկնաբանել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթի որոշ հատվածներ, առարկեց, պատճառաբանելով, որ առաջիկայում՝ սեպտեմբերի 29-ին, տեղի է ունենալու իրենց կուսակցության հերթական կոնֆերանսը, որի ժամանակ ամեն ինչի մասին կհնչեն գնահատականներ եւ մեկնաբանություններ: Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Արտաշես Գեղամյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի այն մտքին, որ ընդդիմադիր ուժերը ճիշտ ուղու վրա են, երբ մտածում են նախագահական ընտրություններում միասնական թեկնածու ունենալու մասին, ասաց. «Հարցը մենք այլ հարթության մեջ ենք դիտարկում: Read more

Վարչապետ Սերժ Սարգսյանը այցելել է Սյունիքի մարզՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով եղավ Սյունիքի մարզում։ ՀՀ վարչապետն այցելության առաջին օրը՝ սեպտեմբերի 22—ին, մասնակցեց Գորիս քաղաքի եւ հարակից գյուղերի ջրամատակարարումն ապահովող ջրատարի բացմանը. այն խմելու ջրով կապահովի 32 հազ. 500 բնակչի։ Ջրագիծը կառուցվել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ծրագրով, ծախսվել է 250 մլն դրամ։ ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի խոսքով, նման ծրագրեր իրականացվում են բոլոր մարզերում՝ բացառությամբ Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի։ Read more

ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆՆ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆԹայլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայ ծանրորդներից առաջինը մրցանակակիր դարձավ Գեւորգ Դավթյանը: Մինչեւ 77 կգ քաշային ծանրորդների մրցավեճում Գեւորգը շատ մոտ էր աշխարհի չեմպիոնի տիտղոսին, սակայն ի վերջո ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով: Read more

Քաղաքական բանավեճի ձեռնոցՀանրապետության հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի մասին խոսակցությունները մասամբ իրականացան սեպտեմբերի 21-ին Անկախության օրվա առիթով ՀՀՇ-ի հրավիրած ընդունելության ժամանակ։
Ընդունելության հազարից ավելի մասնակիցների համար անսպասելի Տեր-Պետրոսյանը քաղաքական ելույթ ունեցավ՝ տալով նաեւ փետրվարյան նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին հարցի պատասխանը. «Ես այսօր դեռ որոշում չունեմ: Ես դեռ ուսումնասիրում եմ, դեռ կշռում եմ, դեռ քննում եմ. իմ մոտեցումը զուտ քաղաքական է, ես չեմ կարող առաջնորդվել էմոցիաներով, արկածախնդրությունը խորթ է իմ խառնվածքին»: Read more

Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի Մ. Նահանգներ կատարած վերջին այցը պատճառ էր դարձել, որ հայկական լրատվամիջոցներն անախորժ աղմուկ բարձրացնեն դրա շուրջը: Նրա Ստամբուլ վերադառնալուց հետո հայկական լրատվամիջոցների օրինակին են հետեւել թուրքական թերթերը: Դրանցից «Ենի չաղը», որը «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպության` Ազգայնական շարժում կուսակցության խոսափողն է, սեպտեմբերի 22-ի համարում դատապարտել է ամենապատիվ պատրիարքին, թե նա ամերիկյան վարչակարգին բողոքել է Թուրքիայից, տալով սպառնալիքի վերաբերյալ ամերիկացի լրագրողի հարցին հետեւյալ պատասխանը. «Ոչ, ԱՄՆ-ում որեւէ սպառնալիք չեմ ստացել, սակայն Թուրքիայում մշտապես ստանում եմ»: Read more

    Thursday, 20 November 2008
  • Admin

  • Calendar

    • September 2007
      M T W T F S S
          Oct »
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930
  • Archives

  • Links

  • Adv