Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2007 թվականի նոյեմբերի 16-ի հանրահավաքումՍիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ ուզում եմ խո­րին շնորհակալություն հայտ­նել այն բոլոր կուսակցություն­նե­րին եւ հասարակական կազմա­կեր­պու­թյուններին, որոնց ղեկա­վար­ները քիչ առաջ հրապա­րա­կե­ցին իմ թեկնածությունը պաշտ­պանելու վերաբերյալ կայացրած իրենց որոշումները։ Նրանցից ոմանք եղել են իմ եւ նախկին իշխանությունների ամենախիստ քննա­դատ­ները։ Ուստի եթե նրանք այսօր կանգնած են այս հարթա­կում, դա նշանակում է, որ նրանց միավորել է ոչ թե իմ անձի նկատ­մամբ տածած անվերապահ վստա­հու­թյունը, այլ Հայաստանի ներ­կա ավազակապետական վար­չա­խմբի լուծը թոթափելու եւ երկ­րի սահ­մա­նադրական կարգը վե­րա­կանգ­նելու հրամայականը։

Իսկ այժմ դիմելով այս խորհր­դանշական հրապարակում հա­վաք­ված ազատ քաղաքացիներիդ եւ ողջունելով պայքարի ձեր կամքն ու երկրի ապագան սեփական ձեռքերով կերտելու ձեր վճռականությունը՝ կցանկա­նայի ձեզ հետ բարեկամաբար զրուցել բոլորիդ հուզող որոշ հարցերի շուրջ։ Նախորդ ելույ­թում ես խոստացել էի առաջիկա ընտր­ար­շավի ընթացքում մեկ առ մեկ բացատրություններ տալ այն բո­լոր մեղադրանքների վերաբեր­յալ, որոնք վերջին տասնհինգ տա­րիներին բազմիցս հնչեցվել են Հայաստանի նախկին իշխանու­թյունների հասցեին եւ ավելի հա­ճախակիացել ու սաստկացել ներ­կա նախընտրական շրջանում։ Այս հանրահավաքում ես հանգա­մանորեն կանդրադառնամ դրան­ցից մի քանիսին՝ մնացյալը թող­նե­լով այլ առիթների։

Õ‘Ö€Õ¿Õ« Õ¸Ö‚ Õ´Õ©Õ« Õ¿Õ¡Ö€Õ«Õ¶Õ¥Ö€

Մինչեւ այս չարաբաստիկ հար­ցի բուն քննությանն անցնելը, հարկ եմ համարում կատարել որոշ փաստական ճշտումներ։ Թեեւ մեր իմաստուն ընդդիմա­խոս­ների եւ քոչարյանա-գեբելս­յան քարոզչամեքենայի հետեւո­ղա­կան ջանքերի շնորհիվ «ցրտի ու մթի տարիներ» է պիտակա­վոր­վել Հայաստանի նախկին վար­չա­կազմի իշխա­նա­վա­րու­թյան ողջ շրջանը, սակայն իրականում ցուրտ եւ մութ է եղել միայն 1992-1994 թվա­կաններին։ Եթե մի պահ փորձենք հիշել, թե դրանք ինչ տարիներ էին, ապա ապշանքով կնկատենք, որ դրանք աստղա­բաշխական ճշգրտությամբ համ­ընկ­նում են Արցախյան պատե­րազմի տարիներին։ Պատերազմն սկսվել է 1992 թ. մայիսի 9-ին՝ Շու­շիի գրավ­մամբ, եւ ավարտվել 1994 թ. մայիսի 12-ին՝ զինադա­դա­րի կնքումով։ Միայն այս փաստը բավական էր, որպեսզի համաշ­խար­հային պատմությանը քիչ թե շատ ծանոթ ցանկացած բանա­կան մարդ, առանց մեծ ճիգ թա­փելու, կռահեր, թե ինչու այդ տա­րիներին Հայաս­տանում ցուրտ ու մութ պետք է լիներ։ Երկրորդ հա­մաշխարհային պատերազմի ժա­մանակ ցուրտ ու մութ էր ոչ միայն ողջ Խորհրդային Միու­թյու­նում, այլեւ Անգլիայում, Ֆրան­սիայում, Հունաստանում եւ պատերազմի մեջ ներքաշված մնացյալ բոլոր երկրնե­րում։ Անգլիայում, օրի­նակ, այդ ժամանակ հազարապատիկ ավելի ծառ է կտրվել, քան ցուրտ ու մութ տարիների Հայաստա­նում, էլ չխոսած Լենինգրադյան բլոկադայի սար­սափ­ների մասին։ Սակայն որեւէ այլ երկրում ոչ մեկի մտքով չէր անցնի պատե­րազմի տարիները կոչել ցրտի, մթի, իսկ որոշ տեղերում՝ նաեւ սովի ու համաճարակի տարի­ներ։ Նման հանճարեղ միտք կարող էր ծագել միայն երեքհազարամյա քա­ղա­քա­կրթու­թյամբ հպարտացող հա­յերի ուղեղներում։

Մեր ընդդիմախոսները համա­ռորեն չեն ընդունում կամ փոքր­ոգաբար անտեսում են որեւէ փոխ­կապակցվածություն՝ ցուրտ ու մութ տարիների եւ Արցախյան պա­տերազմի միջեւ։ Ցուրտն ու մու­թը նրանք բացատրում են բո­լորովին այլ պատճառներով։ Բե­րենք դրանցից ամենատարած­ված­ները։

Ամենաարտառոց տեսակետն, ինչպես միշտ, մի քանի տարի առաջ արտահայտել է Ռոբերտ Քո­չարյանը։ Նրա կարծիքով՝ Հա­յաս­տանի էներգետիկ ճգնաժամը բացարձա­կա­պես պայմանավոր­ված չի եղել պատերազմով ու շրջափակումներով, այլ արդյունք է այն իրողության, որ «Ղարա­բաղ» կոմիտեն ժամանակին ան­հե­ռատեսորեն փակել է Արմա­վի­րի ատոմակայանը։ Սա թեեւ թյուր­իմացություն է, բայց տվյալ պա­րա­գայում՝ ներելի թյուր­իմա­ցու­թյուն։ Գտնվելով Հայաստանից դուրս՝ Քոչարյանը կարող էր տեղ­յակ չլինել, որ ատոմակայանի փակման ժամանակ, այն է՝ 1989 թ. հունվարին, «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր տասնմեկ անդամները, գու­մարած Իգոր Մուրադյանն ու Խա­չիկ Ստամբոլցյանը, արգելա­փակ­ված էին Մոսկվայի «Մատ­րոսսկա­յա տիշինա» եւ «Բուտիր­կա» բանտերում։ Կարող էր չիմա­նալ նաեւ, որ ատոմակա­յա­նի փակ­ման որոշումն ընդունել են իր սիրելի Նիկոլայ Ռիժկովն ու Սուրեն Հարությունյանը։ Եւ վեր­ջապես, բացառված չէ, որ մի օր էլ Քոչարյանը կհայտարարի, թե ատո­մակայանն ինքն է վերա­գործարկել։ Ու չզարմանաք՝ շատերը հակված կլինեն հավատալու դրան։

Էներգետիկ ճգնաժամի հետ կապ­ված հաջորդ անհեթեթ տե­սակետի համաձայն՝ «ցրտի ու մթի» տարիներին Հայաստանի իշ­խանություններն իբր դիտավոր­յալ հողանցել են արտա­դրված էլեկտ­րա­էներգիան՝ իրենց ներ­կրած նավթն ու մոմը վաճառելու եւ շահույթ ստանալու նպա­տա­կով։ Երբ սա ասում է հասարակ մարդը, հասկանալի է։ Իսկ երբ դրա մասին, հա­զարավոր հեռուս­տադիտողների առաջ, դեմքի լուրջ արտահայտությամբ եւ դատավո­րի կեց­վածքով, խոսում է ակադե­միական շրջանակներում ըստ ար­ժանվույն մեծ համբավ վա­յե­լող մի պատմաբան՝ Պետական համա­լսա­րանի պրոֆեսոր, ապա կա­րելի է լիովին հիաս­թափվել Աստ­ծու արարչագործությունից։ Պրո­ֆեսորն, ըստ երեւույթին, դպրոցի վե­ցե­րորդ, թե յոթերորդ դասա­րա­նում փախել է ֆիզիկայի դասից, որի թեման եղել է «էներ­գիայի պահպանման եւ փոխակերպման օրենքը»։ Շատ լավ, դասից բոլորս էլ փախել ենք, հիմա էլ թոռս է փախչում։ Այդ պրոֆեսորի հա­մար ի՞նչ դժվար էր՝ մտնել հա­րե­ւան ֆիզիկայի ֆակուլտետ եւ խորհրդակցել որեւէ ֆիզիկոս-պրոֆեսորի կամ թեկուզ առա­ջին կուրսի ուսանողի հետ։ Պա­տաս­խանը, չեմ կասկածում, վայր­կյան անգամ չէր ուշա­նա՝ բարձ­րավոլտ էլեկտրաէներգիայի հո­ղանց­ման պարագայում Հայաս­տանի էներ­գե­տիկ ցանցի բոլոր ապա­հո­վիչները կպայթեին։

Առաջին հայացքից կարող է ավելի լուրջ թվալ էներգետիկ ճգնաժամի հարցում նախկին իշ­խանություններին ներկայացված այն մեղադրանքը, թե «ցրտի ու մթի տա­րիներն» իբր արդյունք են էլեկտրաէներգիայի արտադրու­թյան ոլորտում, մասնավորապես, խորհրդարանական լատիներե­նով՝ «մազութ լափելու» պրոցե­սում «բացահայտված» մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող յուրա­ցումների։ Որպես դրա հիմ­նավո­րում բերվում է այն փաստը, որ 1993 թվականին արտադրվել է նույն­քան էլեկտրաէներգիա, որ­քան 1996-ին, բայց առաջին դեպ­քում եղել են հովհարային անջա­տում­ներ, իսկ երկրորդում՝ ոչ։ Մեր ընդ­դիմախոսներին չեն բավարա­րում այն բացատրությունները, որ 1992-1994 թվականներին արտա­դրված էլեկտրաէներգիայի առյու­ծի բաժինը մատակարարվել է ար­դյու­նաբերու­թյա­նը, որ հովհա­րա­յին միացումների ժամանակ հո­սան­քը, էժան լինելով, անխնա­յո­ղա­բար օգտա­գործ­վել է ոչ միայն լու­սավորման, այլեւ ջեռուցման եւ կենցաղային սարքերն աշխա­տեց­նելու նպատակով, որ 1996-ին ար­դեն գործում էր Ատոմակա­յա­նը, որ այդ թվականին, ի տարբե­րու­թյուն 1993-ի, Հայաստան էին ներ­կրվում հսկայական քանա­կու­թյամբ այլ էներգակիրներ՝ բեն­զին, նավթ, դիզելային վառելիք, որ 1996-ին արդեն ջեռուցվում էր հան­րապետության խոշոր քա­ղաք­նե­րի բնակելի շենքերի մեծ մասը, իրականացել էր էներ­գե­տիկ ռեֆորմը, վերացել էին ան­օրինական լարանցումները եւ այլն։ Ձեզ չհոգնեցնելու համար ես չեմ ուզում մանրամասնել թվարկ­ված իրողությունները։ Դրանց սպա­ռիչ քննությունը, իր բազ­մաթիվ հոդվածներում եւ հար­ցազրույցնելում, կատարել է նախ­կին վարչապետ Հրանտ Բագ­րատ­յանը, որի եզրակացություն­ները ոչ միայն չեն հերքվել, այլեւ առայժմ նույնիսկ չեն վիճարկ­վել մասնա­գետ-տնտեսագետների կողմից։

Որտեղի՞ց, ուրեմն, էլեկտրա­էներգիայի արտադրության ոլոր­տում հարյուր միլիո­նա­վոր դոլա­րի յուրացումների մասին շրջա­նառվող խոսակցությունները։ Բանից պարզ­վում է՝ ոչ այլ տե­ղից, եթե ոչ նախորդ գումարման Ազ­գային ժողովում ստեղծված հա­տուկ հանձնաժողովի եզրա­կա­ցու­թյունից, որը ներկայացվել էր դատախազություն՝ համապա­տաս­­խան քրեական գործ հարու­ցելու պահանջով։ Գլխավոր դա­տա­խա­զությունը, օրենքի բո­լոր պա­հանջ­ներին համապա­տաս­խան գործը քննելուց հետո, ոչ միայն նախկին իշխա­նությունների գոր­ծո­ղու­թյուն­ներում հանցակազմ չգտավ, այլեւ չարձանագրեց հան­ցանքի փաստն անգամ։

Ցանկացած քաղաքակիրթ երկ­րում պարկեշտությունը կպահան­ջեր, որպեսզի գլխա­վոր դատախազը եւ հանձնաժողովի անդամ­ները պաշտոնապես ներողու­թյուն խնդրեին նախ­կին իշխա­նու­թյուններից, մաս­նա­վո­րա­պես, վարչապետ Հրանտ Բագ­րատյա­նից։ Դա չարվեց, ապա­ցուցելով, որ Հայաստանը դեռեւս քաղա­քակիրթ երկիր չէ։ Դրա փո­խարեն հանձնաժողովի հարգար­ժան ան­դամ­ներն ու նրանց հա­րող քաղա­քական գործիչները, չհա­մա­ձայ­նելով դատախազության որոշ­ման հետ, շարունակեցին եւ այսօր էլ շարունակում են պնդել նա­խորդ իշխանություններին հաս­ցեա­գր­ված նույն մեղադրանքները։ Մինչ­դեռ տրա­մաբանությունը պա­հան­ջում էր, որ այս անգամ նրանք քրեական գործ հարուցեին հան­րապետության գլխավոր դա­տա­խա­զի դեմ՝ նախկին իշխանու­թյուն­ների «հրեշավոր հանցա­գոր­ծությունը» կոծկելու համար։ Իսկ եթե դա էլ չստացվեր, ապա պետք է ներ­խուժեին գլխավոր դա­տա­խազի գրասենյակ եւ, ի նշան բո­ղոքի, անժամկետ հացա­դուլ հայ­տարարեին գրասենյա­կում փռված գորգի վրա։ Ինչո՞ւ, ասենք, Վազ­գեն վեհափառը եւ Վիկտոր Համ­բարձումյանը կարող էին Մոսկ­վայում հացադուլի նստել Ար­ցա­խի հարցի արդա­րացի լուծ­ման պա­հանջով (ի դեպ՝ այդ հա­ցա­դու­լից նրանց ես եմ հանել), իսկ պատ­գամա­վորական հանձ­նա­ժողո­վի քաջարի անդամները ընդունակ չեն այդպիսի զոհողու­թյան գնա­­լու։ Չեմ ուզում ավելի ծավալվել, բայց այս հարցը իրա­վական եւ քաղաքական հարթու­թյունից ակա­մա տեղափոխվում է բարո­յական հարթություն։

Հարցերի խորքը թափանցելու պարագայում ակնհայտ է դառ­նում, որ վերը թվարկ­ված մեղա­դրանքները նպատակ են հետա­պնդում սոսկ քողարկելու Հայաս­տանին բա­ժին ընկած էներգետիկ ճգնաժամի բուն պատճառը, այն է՝ Արցախյան պատերազմն ու շրջա­փակումները։ 1992-1994 թվա­կաններին Հայաստանի իշխանու­թյունները, մեծ զրկանք­ների ենթարկելով հանրապետության քա­ղաքացիներին, հայթայթված սուղ միջոցներն ամ­բողջովին ներդրե­ցին Արցախի գոյությունն ու ան­վտանգությունն ապահովե­լու գոր­ծում՝ մեր երկրի տնտե­սա­կան գլխա­վոր խնդիրը դիտելով պա­տերազմի կարիքների բավա­րա­րումը, զենքի, զինամթերքի, դիզ­վառելիքի, դեղորայքի հայ­թայ­թումը, հակաօդային պաշտպա­նու­թյան համակարգի ստեղծումը, բանակի հանդերձավորումն ու պարենավորումը։

Թեեւ բոլորի մոտ տպավոր­ված է այն պատկերացումը, թե պատերազմն ընթանում էր Լեռ­նային Ղարաբաղում, սակայն իրականում Հայաստանը նույնպես ան­միջականորեն ներքաշված էր չհայ­տարարված պատերազմի մեջ։ Հայ-ադրբեջանական եւ հայ-նա­խիջեւանյան ողջ սահմանային գո­տին երկու տարի շարունակ ենթարկվում էր համարյա ամեն­օր­յա ռմբակոծությունների, հրա­ձգու­թյունների եւ ավերումների։ Այդ գոտում՝ սկսած Ոսկեպարից մինչեւ Մեղրի եւ Երասխ, չկա որեւէ գյուղ, որը զոհեր եւ վիրա­վորներ տված չլինի։ Ադրբեջանի կողմից, ըստ էության, պատե­րազմ էր հայտարարված նաեւ Հայաստանի արտաքին կոմունի­կա­ցիաներին։ 1992-1995 թթ. ըն­թաց­քում 42 անգամ պայթեցվել է Հայաստան մտնող գազամուղը եւ 21 անգամ՝ վրաց-հայկական եր­կաթ­գիծը։ Կարիք չկա ասելու, թե այդ պայթեցումներից հետո ինչ լրա­ցուցիչ ծախսեր են պահանջ­վել կոմունիկացիաների վերականգն­ման աշխատանքների համար։

Ես առայժմ չեմ կարող պետա­կան գաղտնիքներ հրապարակել, բայց հավա­տացնում եմ, որ պա­տերազմի, զենքի, զինամթերքի, դիզվառելիքի հայթայթման, բա­նա­կի մատակարարման, Հայաս­տա­նի սահմանամերձ շրջանների պաշտպանության, խա­փանված կո­մունիկացիաների վերականգն­ման վրա այնքան գումար է ծախսվել, որ լիու­լի կբավարարեր մեր ժողովրդին թե՛ լույսով, թե՛ ջերմությամբ ապահովելու համար։ 1993-1995 թվականներին Հայաս­տանի Հանրապետության Պաշտ­պանության նախարարն է եղել Սերժ Սարգսյանը, որն ամբող­ջու­թյամբ տիրապետում է այդ գաղտ­նիքներին, եւ որը չի կարող չհաս­տատել այս ամենը։ Դիմելով այս հրապարակում գտնվող լրա­գրող­ներին, խորհուրդ եմ տալիս՝ առի­թի դեպքում հարցրեք նրան եւ տեսեք, թե ինչ է պատաս­խա­նելու։

Թող տարօրինակ չհնչի, բայց ես երջանիկ եմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը 1992-1994 թվա­կանները համարում է «ցրտի ու մթի» տարիներ, ինչը նշանակում է, որ նա իր մաշկի վրա չի զգացել պատերազմի արհավիրքները։ Մինչ­դեռ Արցախ մեկնած հազա­րավոր հայաստանցի կամա­վոր­նե­րի ու նրանց ընտանիքների, սահ­մանամերձ շրջանների բնակ­չու­թյան համար դրանք եղել են ար­յան, դիերի, վիրավորների, ռմբա­կոծումների եւ ավերում­նե­րի տա­րի­ներ՝ զոհողություններ, որոնց գի­նը ազատագրված Ար­ցախն է։ Որ Արցախի ազատա­գրման գոր­ծին Հայաստանի իշ­խա­նություն­ների եւ ժողովրդի ան­մնացորդ նվիր­վածության, ինչպես նաեւ կրած զրկանքների ու տա­ռա­պանքների մասին ասվածը սոսկ մերկա­պա­րանոց հայտա­րա­րություն չէ, հաստատվում է Ղարաբաղի ղե­կա­վարության՝ ժա­մանակին տված անկեղծ գնահա­տականներով։

Ô±ÕµÕ½ÕºÕ¥Õ½, Ô¼Õ‚Õ€ Õ¶Õ¡Õ­Õ¡Õ£Õ¡Õ° Ռո­բերտ Õ”Õ¸Õ¹Õ¡Ö€ÕµÕ¡Õ¶Õ¨, 1995 Õ©. հուն­վարի 9-Õ«Õ¶, Õ¤Õ«Õ´Õ¥Õ¬Õ¸Õ¾ Õ«Õ¶Õ±, Õ£Ö€Õ¥Õ¬ Õ§. «Արցախի Õ¥Ö€Õ¡Õ­Õ¿Õ¡Õ£Õ¥Õ¿ ժողո­վուր­դը Õ¥Ö€Õ¢Õ¥Ö„ Õ¹Õ« Õ´Õ¸Õ¼Õ¡Õ¶Õ¡ Ձեր անձ­նական Õ¶Õ¥Ö€Õ¤Ö€Õ¸Ö‚Õ´Õ¨ Õ´Õ¥Ö€ հերո­սա­կան Õ£Õ¸ÕµÕ¡ÕºÕ¡ÕµÖ„Õ¡Ö€Õ¸Ö‚Õ´Ö‰ Õ„Õ¥Õ¶Ö„ Õ´Õ¥Ö€ Õ©Õ«Õ¯Õ¸Ö‚Õ¶Ö„Õ¸Ö‚Õ´ Õ´Õ«Õ·Õ¿ զգացել Õ¥Õ¶Ö„ Õ´Õ¡ÕµÖ€ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ«, Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Õ€Õ¡Õ¶Ö€Õ¡ÕºÕ¥Õ¿Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ զորակցու­թյու­նը» (Õ€Õ€ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ«Õ¶ Õ¶Õ¡Õ­Õ¡Õ£Õ¡Õ°Õ« ար­խիվ, 09.01.1995)Ö‰ 1996 Õ©Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ«Õ¶, Õ´Õ« Õ¡ÕµÕ¬ Õ¡Õ¼Õ«Õ©Õ¸Õ¾, Ռոբերտ Քոչար­յանը Õ¤Õ¡ Õ¡Ö€Õ¿Õ¡Õ°Õ¡ÕµÕ¿Õ¥Õ¬ Õ§ Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ« ÕºÕ¥Ö€Õ³Õ¡Õ­Õ¸Õ½ Õ¯Õ¥Ö€ÕºÕ¸Õ¾. «Այսօր Ô¼Õ‚Õ€-Õ¶ կայացած Õ°Õ¡Õ¶Ö€Õ¡ÕºÕ¥Õ¿Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶ Õ§, Õ¸Ö€Õ¶ Õ¸Ö‚Õ¶Õ« Õ«Õ¶Ö„Õ¶Õ¸Ö‚Ö€Õ¸Ö‚ÕµÕ¶ տնտեսու­թյուն, Õ´Õ¡Ö€Õ¿Õ¸Ö‚Õ¶Õ¡Õ¯ Õ¢Õ¡Õ¶Õ¡Õ¯, ներ­քին Õ¯Õ¡ÕµÕ¸Ö‚Õ¶ Õ«Ö€Õ¡Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯ Õ¥Ö‚ հար­գանք Õ´Õ«Õ»Õ¡Õ¦Õ£Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ¶Ö€Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ կողմից։ Õ„Õ¥Õ¦ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ ÕºÕ¡Ö€Õ¦ Õ§, Õ¸Ö€ Õ¡ÕµÕ½ Õ¡Õ´Õ¥Õ¶Õ¨ Õ¤ÕªÕ¾Õ¡Ö€ Õ©Õ¥ Õ¬Õ«Õ¶Õ¥Ö€, Õ¥Õ©Õ¥ Õ´Õ¥Ö€ Õ©Õ«Õ¯Õ¸Ö‚Õ¶Ö„Õ¸Ö‚Õ´ Õ¹Õ¬Õ«Õ¶Õ¥Ö€ Հայաս­տա­նի Õ€Õ¡Õ¶Ö€Õ¡ÕºÕ¥Õ¿Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¨… ÔµÕ½ Õ¯Õ¸Ö‚Õ¦Õ¥Õ« Õ·Õ¥Õ·Õ¿Õ¥Õ¬ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Հան­րա­պետության Õ¶Õ¡Õ­Õ¡Õ£Õ¡Õ° Ô¼Õ¥Ö‚Õ¸Õ¶ Տեր-ÕŠÕ¥Õ¿Ö€Õ¸Õ½ÕµÕ¡Õ¶Õ« Õ¶Õ¥Ö€Õ¤Ö€Õ¸Ö‚Õ´Õ¨ Õ´Õ¥Ö€ Õ¢Õ¸Õ¬Õ¸Ö€ Õ°Õ¡Õ»Õ¸Õ²Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Ö‚Õ´Ö‰ Առանց Õ¶Ö€Õ¡ Õ°Õ½Õ¿Õ¡Õ¯ Õ¤Õ«Ö€Ö„Õ¸Ö€Õ¸Õ·Õ´Õ¡Õ¶, առանց փոխ­համա­ձայ­նեցված քաղաքա­կան Ö„Õ¡ÕµÕ¬Õ¥Ö€Õ«, Õ´Õ¥Õ¶Ö„ Õ¤ÕªÕ¾Õ¡Ö€ Õ©Õ¥ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ²Õ¡Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶Ö„ Õ¸Ö‚Õ¶Õ¥Õ¶Õ¡Õ¬ Õ¡ÕµÕ¶, Õ«Õ¶Õ¹ Õ¸Ö‚Õ¶Õ¥Õ¶Ö„Ö‰ Ô´Õ¡ Õ‚Õ¡Ö€Õ¡Õ¢Õ¡Õ²Õ¸Ö‚Õ´ հասկա­նում Õ¥Õ¶ Õ¢Õ¸Õ¬Õ¸Ö€Õ¨, Õ¥Ö‚ Õ«Õ¶Õ± Õ©Õ¾Õ¸Ö‚Õ´ Õ§, Õ¸Ö€ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¸Ö‚Õ´ Õ¥Ö‚ Սփյուռ­քում՝ նույնպես» («Հայաս­տանի Հանրա­պե­տություն», 19.09.1996 Õ©.)Ö‰ Որ­պես­զի Õ¹Õ©Õ¾Õ¡, Õ©Õ¥ Õ½Õ¡ Õ¨Õ¶Õ¤Õ¡Õ´Õ¥Õ¶Õ¨ Õ´Õ¥Õ¯ Õ´Õ¡Ö€Õ¤Õ¸Ö‚ տե­սակետ Õ§, Õ¢Õ¥Ö€Õ¥Õ¶Ö„ Õ¶Õ¡Õ¥Ö‚ Ô¼Õ‚Õ€ Ազ­գային ÕªÕ¸Õ²Õ¸Õ¾Õ« եր­բեմ­նի նախա­գահ Ô±Ö€Õ©Õ¸Ö‚Ö€ Թով­մասյանի գնա­հա­տականը. «Ան­ժխտե­լի Õ§ Õ¡ÕµÕ¶ ÖƒÕ¡Õ½Õ¿Õ¨, Õ¸Ö€ Õ´Õ¥Ö€ հաջողություն­նե­րը պայմանա­վոր­ված Õ¥Õ¶ Հայաս­տա­նի Հանրապե­տության Õ¾Õ¡Ö€Õ¡Õ® Õ³Õ¯Õ¸Ö‚Õ¶ դիվանա­գիտությամբ Õ¥Ö‚ հա­վասա­րակ­շռ­ված քաղաքա­կա­նությամբ։ ÔµÖ‚ Õ«Õ¶Õ¹ Õ­Õ¸Õ½Ö„, Õ¸Ö€ Õ¡ÕµÕ¤ Õ¤ÕªÕ¾Õ¡Ö€Õ«Õ¶ Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Ö‚Õ´ Õ´Õ¥Õ® Õ§ նա­խագահ Ô¼Õ¥Ö‚Õ¸Õ¶ Տեր-Պետ­րոսյանի դերը» («Հայաստանի Հան­րապե­տություն», 19.09.1996 Õ©.)Ö‰ Ô»Õ½Õ¯ Լեռ­նային Õ‚Õ¡Ö€Õ¡Õ¢Õ¡Õ²Õ« Հան­րա­պետու­թյան Õ¾Õ¡Ö€Õ¹Õ¡ÕºÕ¥Õ¿ Լեո­նարդ Պետ­րոս­յանը 1996 թվա­կա­նին հայ­տարարել Õ§ Õ°Õ¥Õ¿Õ¥Ö‚ÕµÕ¡Õ¬Õ¨. «Եթե Õ¡ÕµÕ½Ö…Ö€ ար­ցա­խահայությունը մաս­նակ­ցեր Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Հան­րա­պե­տության Õ¶Õ¡Õ­Õ¡Õ£Õ¡Õ°Õ« ընտ­րու­թյուն­ներին, Õ¡ÕºÕ¡ բացարձակ մե­ծա­մասնությամբ Õ«Ö€ Õ±Õ¡ÕµÕ¶Õ¨ Õ¯Õ¿Õ¡Ö€ Õ€Õ€ Õ¶Õ¡Õ­Õ¡Õ£Õ¡Õ°Õ« Õ©Õ¥Õ¯Õ¶Õ¡Õ®Õ¸Ö‚ Ô¼Õ¥Ö‚Õ¸Õ¶ Տեր-Պետրոսյանին» («Հայաս­տա­նի Հանրապետություն», 19.09.1996 Õ©.)Ö‰

Համոզված եմ, որ սերունդ­նե­րը «ցրտի ու մթի» տարիները գնա­հատելու են որպես հերոսական մաքառման եւ հաղթական պատե­րազմի տարիներ։ Բայց դրա հետ մեկտեղ, հասկանում եմ նաեւ, որ իմ երկարաշունչ բացատրու­թյունները, միեւնույն է, չեն փա­րա­տելու շատերի կասկածները։ Ուստի ինձ մնում է միայն նե­րողամտություն հայցել մեր ժո­ղովրդից՝ հանուն Արցախի փրկու­թյան նրան պատճառած տառա­պանքների համար։

Խորապես ցավում եմ, որ հար­կադրված եղա այսքան բացա­հայտ խոսել Հա­յաս­տանի էներ­գետիկ ճգնաժամի եւ հաղթական պատե­րազմի փոխկապակց­վա­ծության մա­սին։ Նորմալ երկրում դա պետք է այնպիսի տաբու լիներ, որ յուրաքանչյուր մարդ վիրա­վորված զգար՝ այդ բանն իրեն հիշեցնելու համար։

Ներկա արատավոր ռեժիմի «արմատները»

Կցանկանայի համառոտակի անդրադառնալ նաեւ նախկին իշ­խանությունների դեմ ուղղված մի այլ հայտնի ամբաստանության։ Խոսքը վերաբերում է վերջերս հա­ճախակի հնչող այն տեսա­կե­տին, որ ներկա վարչախմբի արատ­ները բխում են նախկին իշխա­նությունների ժամանակից։ Սա, ինձ թվում է, քաղաքական բանավեճում կիրառվող ամենապրի­միտիվ հնարքն է, որի նպա­տակն է խուսափել պատաս­խա­նատվությունից եւ սեփական օրի­նազանցություններն արդա­րաց­նել պատմական նախադե­պե­րով։ Ակամա­յից հիշում ես Շվար­ցի պիեսի չարագործ թա­գա­վորին, ով իր արարքները բա­ցատ­րում էր մորաքրոջից ժա­ռան­գած վատ գեներով։

Նման տրամաբանությամբ առաջ­նորդվելու պարագայում կա­րե­լի է արդարացնել ցանկացած հան­ցագործություն, քանի որ ան­հնար է պատկերացնել որեւէ օրի­նազան­ցություն, որն իր նախա­դեպը չունենա անցյալում։ Նման տրամաբանությամբ առաջ­նորդ­վելու պարագայում մարդ­կության պատմության մեջ ոչ մի գող չպի­տի դատվեր, որով­հետեւ առաջին գողերը դրախտի արգելված պտու­ղը ճաշակած Ադամն ու Եւան էին։ Չպիտի դատվեր ոչ մի մար­դասպան՝ Կա­յե­նի ոճրագործու­թյունից հետո։ Եւ վերջապես, չպի­տի դատվեր ոչ մի կաշառակեր կամ կաշառատու՝ Եսավից ու Հակոբից հետո։

Յուրաքանչյուր մարդ, յուրա­քանչյուր իշխանություն, յուրա­քանչյուր պաշտոնյա պատաս­խա­նատու է իր արատների ու հանցանքների համար, եւ դրանք չի կարող արդարացնել անցյալից ժառանգած գեներով։ Ոչ մի առողջ հասարակություն, ոչ մի դատարան նման փաստարկ չի ընդունի։ Հետեւաբար, Հայաստա­նի նախկին իշխա­նու­թյունները պա­տասխանատու են իրենց արարք­ների համար, իսկ ներ­կա­ներն՝ իրենց։ Համենայն դեպս, մենք՝ նախկիններս, երբեւէ չենք փորձել մեր արատները բացատ­րել Խորհրդային համակարգից ժա­ռանգած ավանդույթներով, առա­վել եւս՝ Սերժ Սարգսյանի կարծած մեր ազգային մենթալիտետով։ Այդպիսի փաստարկը (կամ «ես էլ քեզ բան ունեմ հիշեցնելու» հնար­քը) ոչ միայն անհեթեթ, այլեւ ծի­ծաղելի կհնչեր, որովհետեւ եթե քո նա­խորդը կաշառակեր, գող կամ խաբեբա է եղել, ապա քեզ ի՞նչն է խանգարում այդպիսին չլինել։ Երբ «քուչի կամ բազարի» կոդեքսի կատեգորիաները թա­փան­ցում են պետա­կա­նության բարձ­րագույն ոլորտ, ապա վա՛յ այդ պետությանը։

Ոմանք, չբավարարվելով ներ­կա վարչախմբի արատները նախ­կինների ժամա­նա­կից բխեցնելով, նույնիսկ հայտարարում են, որ նախկին եւ ներկա իշխա­նու­թյուն­ների միջեւ ոչ մի տար­բե­րու­թյուն չկա։ Դա կարելի է բացատ­րել կա՛մ վերը ներկայացված պարզու­նակ մտայնությամբ, կա՛մ էլ երեւույթների խորքը չթափան­ցելու ցանկությամբ։ Նախկին եւ ներկա իշխանությունները չեն կա­րող նույնական լինել մեկ պարզ պատճա­ռով։ Նախկինները քաղաքական իշխանություն էին, իսկ ներկաներն՝ ավազակապե­տա­կան։ Նախկին իշխանական համակարգում կային հասարա­կա­կան, քաղաքական եւ ինստի­տուցիոնալ հակակշիռներ, իսկ ներ­կայումս դրանք գոյություն չու­նեն։ Նախկին­ների օրոք հա­կա­կշիռներ կային անգամ գոր­ծադիր իշխանության ներսում։ Վար­չապետը եւ առանցքային նա­խարարությունների՝ ներքին գոր­ծերի, անվտանգության, պաշտ­պա­նության ոլորտների, մաքսային եւ հարկային ծառայությունների ղեկավար­ները, ինչպես նաեւ կենտրոնական բանկի նախագահը, լի­նելով քաղաքական անհատա­կա­նություններ, մրցում էին իրար հետ եւ փոխա­դարձաբար վերա­հսկում միմյանց, ինչը չէր կարող թույլ տալ իշխանական մոնոլիտ բրգա­ձեւ համակարգ ձեւավորել։ Բացի այդ, նրանք մշտապես գտն­վում էին Խորհրդա­րանի վե­րա­հսկողության տակ, որն, ի տար­բերություն վերջին գումարման Խորհրդա­րանների, նույնպես ընդ­գծ­ված քաղաքական մարմին էր։ Հիշեք, թե անցյալում ինչպիսի թեժ քննարկումներ եւ քաղաքա­կան բանավեճեր էին ընթանում Խորհրդարանում, կամ որքան դժվա­րությամբ էին ընդունվում կա­ռավա­րության ներկայացրած օրենք­ները։ Ներ­կայիս համեմատ մոնոպոլիզացված չէր նաեւ տե­ղեկատվական դաշտը. կային մի քանի տասնյակ ընդդիմադիր թեր­թեր, ինչպես նաեւ անկախ հե­ռուս­տատեսային եւ ռադիո կա­յաններ։ Նախկինների օրոք հզոր էր նաեւ մի այլ կարեւորագույն հակակշիռ՝ ի դեմս քա­ղաքական ընդդիմության, որի ազդե­ցու­թյան գագաթը եղավ 1996-ին Վազգեն Մանուկ­յանի գլխավորած շար­ժումը։

Ô»Õ¶Õ¹ Õ¾Õ¥Ö€Õ¡Õ¢Õ¥Ö€Õ¸Ö‚Õ´ Õ§ Õ¶Õ¥Ö€Õ¯Õ¡ Õ¾Õ¡Ö€Õ¹Õ¡Õ­Õ´Õ¢Õ«Õ¶, Õ¡ÕºÕ¡, Õ«Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ նա­խորդ Õ¥Õ¬Õ¸Ö‚ÕµÕ©Õ¸Ö‚Õ´ փորձեցի հիմնա­վորել, Õ¶Ö€Õ¡ Õ±Õ¥Ö‚Õ¡Õ¾Õ¸Ö€Õ´Õ¡Õ¶ Õ½Õ¯Õ«Õ¦Õ¢Õ¨ Õ°Õ¡Õ´Õ¨Õ¶Õ

Permanent link:  http://www.armpress.com/168hours/2007/11/19/501/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Tuesday, 07 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: