Show Must Go On Ի հեճուկս բոլոր այն կանխատեսումների, թե Դաշնակցությունն առաջիկա նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չի ունենա, երեկ ՀՅԴ` Ստեփանակերտում կայացած Գերագույն ժողովը որոշել է, որ «ՀՀ նախագահի թեկնածու կառաջադրի՝ ընտրություն կատարելով ընկերներ Վահան Հովհաննիսյանի եւ Արմեն Ռուստամյանի միջեւ»։

Դաշնակցականները նախագահի թեկնածու են ընտրելու նոյեմբերին կայանալիք «արտակարգ Գերագույն ժողովում»: Այսինքն` առաջիկա 2 ամիսներին նախագահի թեկնածուի թեկնածուներ Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը պայքարելու են իրար դեմ` քարոզչություն են իրականացնելու, մերկացնելու են մեկը մյուսին, գուցե նաեւ ընտրակաշառքներ են բաժանելու հարազատ ընկերների շրջանում: Իսկ իրականում սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՅԴ-ն ընտրություններից առաջ ուղղակի շոու է բեմադրում: Իսկ նման դեպքերում որքան թամաշան շատ է լինում, այնքան շոուն դիտարժան է դառնում: Եվ ամենեւին պատահական չէ, որ Ստեփանակերտի մշակույթի պալատի պատին, որտեղ անցկացվել է ՀՅԴ ԳԺ-ն, կախված է եղել

«Մեր հին ընկերը երկրի նախագահն է» կարգախոսով ցուցանակը: Ակնհայտ է, թե ում է նկատի ունեցել ՀՅԴ-ն «երկրի նախագահ» արտահայտության տակ:

Հաստատ ոչ ընկերներ Վահան Հովհաննիսյանին կամ Արմեն Ռուստամյանին:

«168 Ժամ» շաբաթաթերթ
Source: http://www.168.am/am/articles/11255

Permanent link:  http://www.armpress.com/168hours/2007/09/20/14/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

    • September 2007
      M T W T F S S
          Oct »
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930
  • Archives

  • Links

  • International newspers: